Ամանորյա ծես. նախագիծ

Ամանորյա ծես. նախագիծ

ae5786d184c68822a6a6228a35bfd909

Նախագծի մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 1-27

Նպատակը՝ Ամանորի ծեսի նախապատրաստում, ամանորյա նախագծի իրականացում

Հետազոտության, ուսումնասիրության թեմաներ՝

  • Ամանորի և Սուրբ Ծննդյան խորհուրդը
  • Տոնի խորհուրդը
  • Ինչպե՞ս են դիմավորում Ամանորը իրենց տանը, ընտանիքում
  • Տոնի ծառի պատմությունը
  • Ամանորյա ավանդույթները Հայաստանում
  • Տոնական խորհրդանիշներ / տոնածառ, տոնածառի զարդեր, սեղանի ձևավորում
  • Ավանդական տոնական խոհանոց
  • Ինքնաշեն խաղալիքներ, տոնի ծառ

Խնդիրները՝

  • Ընտանեկան, խմբային նախագծերի խթանում, ակտիվացում
  • Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
  • Ստեղծել շնորհավորական բացիկներ
  • Զարգացնել սովորողների մեդիահմտությունները
  • Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ
  • Թափոններից նոր իրեր պատրաստելու կարողություն

Նախապատրաստական փուլ 

Տեխնոլոգիական աշխատանք՝

Դեկտեմբերի 1-ից սկսել պատրաստել ամանորյա խաղալիքներ կրթահամալիրի մյուս կրտսեր դպրոցների համար: Խաղալիքները նախատեսված են լինելու դպրոցի դուրսը, բակը զարդարելու համար: Խաղալիքները պետք է պատրաստված լինեն մարզական գույքի թափոններից, լամպերից, շշերից…..Պատրաստված խաղալիքները լցնելու ենք արկղերի մեջ և նվիրելու կրտսեր դպրոցներին: Այնուհետև միասին բոլոր կրտսեր դպրոցները զարդարելու են բակը իրենց պատարաստած խաղալիքներով:

Բացի միասնական նախագծից իրականացնել հետաքրքիր ամանորյա նախագիծ երկարացված օրվա ճամբարում:

Զրուցել երեխաների հետ ամանորի, ամանորյա հրաշքների, երազանքների, ցանկությունների մասին: Համացանցի միջոցով տանը և դասարանում ահատական նեթբուքերով փնտրել հետաքրքիր ամանորյա զարդարանքներ, որոնցով կզարդարենք դասարանը: Առանձնացնել նյութերը, որոնցով կաշխատենք: Բաժանել ճամբարային օրերը, ըստ այդ օրերի իրականացնել ամանորյա նախագիծը:

  • Խաղալիքների օր` երեխաները բերում են անհրաժեշտ պարագաները, և միասին պատրաստում են ամանորյա տիկնիկներ, կենդանիներ, ձնեմարդուկներ
  • Բացիկների օր` երեխաներն իրենց անհատական նեթբուքերով, paint ծրագրով նկարում իրենց ցանկությունները: Համացանցում փնտրում ենք հետաքրքիր բացիկների ձև, պատրաստում դասարանում և նվիրում:
  • Տոնական սպորտլանդիայի օր` երկարացված օրվա ճամբարականները ձմեռ պապիկի գլխարկներով, մարզական հագուստներով, մարզական, զվարճալի խաղեր են խաղում:
  • Համով օր` երեխաները բերում են խաշած ձվեր, գազար, կանաչի, հատիկով սև բիբար, փայտիկներ և ստանում են ձմեռ պապիկներ, իսկ վերջում ուտում են:
  • Ամանորյա ուրախ պարեր
  • Շնորհավորանքների օր
  • Ամանորյա ռադիո

Ինքնաշեն խաղալիքներ, տոնի ծառ

Ամանորյա խաղալիքներ

Նախագծի ակնկալվող արդյունքը` ամանորյա ուսումնական աշխատանքների հրապարակում կայքում, բլոգում:Նախագիծը կամփոփենք՝ մասնակցելով ամանորյա տոնախմբությանը: Ծեսին կմասնակցեն ծնողները, ընտանիքի անդամները:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s