Գոբելեն – Կարպետ

Գոբելեն – Կարպետ

 

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Քոլեջում 2017-18 ուստարում նախատում ենք ազգային արհեստների տեխնոլոգիաների դասավանդման մեկամյա  կուրսեր:

Հնագույն  ժամանակներից մեր  օրերն հասած արհեստ – արվեստ, այսօր ևս արդիական և պահանջարկ ունեցող, որպես կիրառական և կենցաղային անհրաժեշտություն: Երկու դեպքում էլ օգտագործվում են՝ դազգահ- ձգած  հենք, թելեր տարբեր որակի և գույների, գործվածքը հավասարեցնող ու կտրող գործիքներ: Հիմնական տարբերությունը կայանում է էսքիզների կոմպոզիցիոն լուծման մեջ: Կարպետի էսքիզի դեպքում օգտագործվում են հայկական զարդանախշեր, կենդանական և բուսական դեկորատիվ, երկրաչափական պատկերների  կոմպոզիցիոն, սիմետրիկ լուծումով: Գոբելենը իր ձևի, կոմպոզիցիոն հարթության  մեջ ազատ է, աբստրակտ, չունի սահմանափակումներ թեմայի ընտրության հարցում: Օգտվելով այս տեխնոլոգիներց, կարելի է ստեղծել գեղագիտական ճաշակ թելադրող աքսեսուարներ՝ պայուսակ, գոտի, կախակապ…

 

Գոբելեն— ձեռքով գործված գեղարվեստական նկարներով գորգ:  Որոշակի իմաստով գոբելեն է կոչվում մինչև այժմ գործող փարիզյան մանուֆակտուրայի (հիմնվել է 1662 թվականին, Սեն Մարսել արվարձանում) արտադրանքը։ Որպես թագավորական մանուֆակտուրա՝ նրա գլխավոր մասնաշենքը դարձավ 15-րդ դարի հայտնի ներկարարներ գոբելենների նախկին արհեստանոցը, այդ անունով էլ կոչվեց մանուֆակտուրան ու նրա արտադրանքը։ Գոբելեն գործվել է բրդյա և մետաքսյա գունավոր թելերով։ Գոբելենները գործվել են ձեռքի հատուկ դազգահների վրա։ Գոբելենի բնորոշ հատկանիշն է հիմնաթելերով «Թագավորի այցը գոբելենների մանուֆակտուրա», գոբելեն «Լյուդովիկոս 15-ի պատմությունը» շարքից, բուրդմետաքս,ոսկյա և արծաթյա թելեր, Էսքիզը՝ Շ․ Լեբրենի (16731679 թվաաններին, Սզգային ունեցվածք, Փարիզ) «Երկինք», գոբելեն, բուրդ, Էսքիզը՝ ժ․ Լյուրսայի (1956 թվական, ազգային ունեցվածք, Փարիզ) ստեղծված մակաշերտավոր երեսակողմի և կարերով ստեղծված հակառակ երեսի անհարթությունը17-18-րդ դարերում պատմական, դիցաբանական, կրոնական և գրական սյուժեներով, գեղարվեստական բարձր արժանիքներով ստեղծված գոբելենները այնպիսի ճանաչում են գտել, որ գոբելեն են կոչվել սկզբում Ֆրանսիայի մյուս մանուֆակտուրաներում և այլ երկրներում ընդօրինակված շպալերները, իսկ 19-րդ դարում ընդհանրապես շպալերները և նույնիսկ մեքենայով խիտ գործված «Երկինք», գոբելեն, բուրդ,Անրի Մատիսի 1946 թվականի էսքիզով (1972 թվական, Ազգային ունեցվածք, Փարիզ) տառները (այսպես կոչված գոբելենային գործվածքները)։ 19-րդ դարում գեղարվեստական մակարդակը իջել Է։ 1930 ական թվականներին գոբելենի արվեստը վերածնվել է նոր ոճական հիմքի վրա։

 

Կարպետձունձ, գործվածք։ Գործում են հիմնականում բրդե, շատ դեպքերում՝ մազե, բամբակե, երբեմն՝ մետաքսե, վուշե, ոսկե թելերով կամ դրանց խառնուրդներով։ Ցրտից պաշտպանվելու և դեկորատիվ նպատակներով փռում են հատակին, թախտին, աստիճաններին ու միջանցքներում, կախում պատից, գործածում իբրև վարագույր, վրանի, ձիու թամբի ծածկոց։ Կարպետի գործվածքից պատրաստում են խուրջիններ, անկողնակալներ, պարկեր և այլն։ Կարպետ հնում գործածել են նաև տոնական օրերին պատշգամբը զարդարելու համար։ Կարպետներ գործում են տորքի (հաստոց) վրա։ Հենքի ուղղահայաց ձգված միագույն թելերը ծածկվում են հորիզոնական ուղղությամբ գործող գունավոր միջնաթելերով, որոնցով և ստեղծվում են նախշերն ու ամբողջական հորինվածքը։ Հայաստանի տարածքում ապրող բնակչությանը կարպետը հայտնի է եղել դեռևս մ. թ. ա. II հազարամյակում (կապերտային գործվածքի պատառիկ է հայտնաբերվել Արթիկի բրոնզեդարյան դամբարաններից)։ Ուրարտուի Թեյշեբսփնի (Կարմիր բլուր) բերդաքաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել են բրդաթելի կծիկներ և լաթի կտոր, որը մասնագետները, համեմատելով ժամանակակից կարպետների հետ, պարզել են, որ եղել է կապերտային գործվածք, իսկ Անի քաղաքի պեղումներով հայտնաբերվել են միջնադարյան կարպետի և կապերտային այլ գործվածքների պատառիկներ։

Կապերտագործության զարգացման համար Հայաստանում կային բոլոր նպաստավոր պայմաններն ու նյութերը (բուրդ, այծի մազ, բամբակ, մետաքս, բուսական, կենդանական, հանքային ներկեր և այլն)։ Միաժամանակ Հայաստանով էին անցնում Արևելքը Արևմուտքի հետ կապող միջազգային առևտրի խոշոր ճանապարհները, որը և նպաստում էր կարպետներ գործելուն և արտահանելուն։ Հայ մատենագրության մեջ կարպետ բառը գործածվել է սկսած V դ., իսկ X—XIII դդ. միջազգային առևտրի շնորհիվ տարածվել է Եվրոպայում (ֆրանս. carpette, անգլ. carpet) և գործածվել գորգ իմաստով։ Կարպետներ գործել են Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում։ Առանձնապես հարգի են եղել «Զիլե» կոչվող կարպետները (անվանումն ստացել են Սեբաստիայիկուսակալության համանուն քաղաքից) և օձակապերտները։ Հայաստանից արտագաղթած հայերի միջոցով կարպետների շատ զարդամոտիվներ, ամբողջական հորինվածքներ և կապերտագործության եղանակները տարածվեցին նաև հայկ. գաղթավայրերում (ԼվովՄոլդավիաՌումինիաԼեհաստանև այլն), ուր մինչև XVIII դ. շարունակում էին հայկ. կապերտագործության ավանդույթները։

Կապերտագործությունը, ինչպես Հայաստանում, այնպես Էլ Արևելքի շատ երկրներում, առավելապես տնային արհեստ էր, որով զբաղվում էին հիմնականում կանայք ու աղջիկներ, երբեմն՝ նաև տղամարդիկ։ Կարպետ մեծ մասամբ պատրաստել և գործածել են միջին խավի բնակիչները, իսկ չքավորներն օգտագործել են պարզ նախշերով կամ առանց նախշերի կարպետներ։ Հայկական կարպետների մեջ, ըստ գործելու եղանակների, հայտնի են մեզարը, ջեջիմը, մատնաքաշ, երկու երեսանի մատնաքաշ, շուլալ, ուղիղ օղաճիտ փաթաթովի, թեք օղաճիտ փաթաթովի և ծոպերես կարպետները՝ յուրահատուկ նախշերով ու հորինվածքով։ Հայկական կարպետների զարդամոտիվները, լինելով բարդ ու բազմազան, հիմնականում արտահայտում են բնակչության տնտեսությունը (մանգաղ, հասկ և այլն), առասպելական կենդանիների ու երևույթների վերաբերյալ ժողովրդական պատկերացումները, կոնկրետ պատմաաշխարհագրական միջավայրի բնակչության գեղագիտական ճաշակը։ Աչքի են ընկնում հավատ և պաշտամունք (տոտեմական և այլն), արև, լուսին և այլ երկնային մարմիններ խորհրդանշող զարդամոտիվները, մարդկանց, կենդանիների ուրվագծային պատկերները, բուսական նախշերը (կենաց ծառ, վարդյակներ, ծաղիկներ և այլն), որոնցից շատերն ունեցել են մոգական (չար աչքից պահպանելու) իմաստ։ Հայկական կարպետների վրա վերարտադրվել են նույնիսկ հնագույն ժայռապատկերների նմանակումներ։ Կարպետներն ու կապերտային գործվածքից իրերը անցյալում եղել են նվիրատվության և նորահարսի օժիտի առարկաներ։

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s