ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ: Մոռացված ավանդույթներ ու ծեսեր

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ: Մոռացված ավանդույթներ ու ծեսեր

Սարգիս Մուրադյան «Հարսանիք Հրազդանում»

Հին Հայկական հարսանեկան ավանդույթները գալիս են դեռ ուրարտական ժամանակաշրջանից:Ժամանակակից հայկական հարսանիքը ձերբազատվել է շատ մանրամասներից, դարձել ընտանիքի ստեղծման սովորական տոնակատարություն՝  պահպանելով  որոշ ավանդույթներ։ Առաջացել են արդի կենսապայմաններին ու մտածողությանը համապատասխանող մի շարք նոր արարողություններ:

«Խնամախոսություն» — Հարսնացու սովորաբար ընտրում էին իրենց տարածաշրջանից կամ հարևան գյուղից: Այդ առումով արժե մեջ բերել հին հայկական մի ասացվածք. «ավելի լավ է աղջկան տալ տեղացի հովվին, քան օտար թագավորին»:

«Խոսքկապը»  համաձայնությունը ստանալուց հետո  էր   լինում:

«Նշանադրություն»

«Հղե կտրել»  ամուսնացող կողմերը պայմանավորվում են հարսանիքի ժամկետի շուրջ:

«Հալավօրհներքի» ժամանակ օրհնվում էին հարսի ու փեսայի մատանիները:

«Բոյչափեքի» ծեսը. հարսնացուի հարսանեկան շորերը ,  քողը, կարմիր ոտնամանները  փեսացուի կողմն էր պատրաստում ու տանում, ուստի հարսանիքին նախորդող օրերից մեկի ընթացքում տղայի տանն էին հավաքվում նրա բարեկամ կանայք և կատարում էին

«Շորձևքի»-ի  ավանդույթը` հարսի շորը ձևելու արարողություն, երբ կանայք հարսանեկան զգեստը ձևելիս կտորից մի փոքր հատված կտրում էին և աղջիկներից յուրաքանչյուրին տալիս ինչ-որ մաս կարելու առաջադրանք:

«Ազբանստում»  հարսանիքին նախորդող օրը փեսայի ամուրի ընկերների միջև աճուրդով որոշվում է ազապբաշին` մակարապետը: Այժմ փեսան պարզապես  ընտրում է հարսանիքի մակարապետին:

«Հինա-տանենք»  ազապները և ազապբաշին ընտրելուց կամ նշանակելուց հետո տեղի էր ունենում հինա-տանենքը, որը խորհուրդներով լի և բավականին գեղեցիկ ծես էր:
«Փեսացուի շնորհօրհնեք»   փեսայի  սափրման և թագադրման՝ բավականին գունեղ ծեսերը , որը  հինա տանելուց անմիջապես հետո  էր  տեղի  ունենում:

«Տաշտադրեքի»  ծես՝  բուն արարողությունից երկու օր առաջ փեսացուի տանը  հարսանիքի հացն էին թխում:

«Նաղարազուռնայով հարսանիքը  անցկացնելու թույլտվություն», երբ  փեսացուի ազգականներից  մեկը սգավոր էր լինում, հայրը, մայրը պարտադիր գնում էր նրանց տուն և հարսանիքը նաղարազուռնայով անցկացնելու թույլտվություն էր խնդրում:

«Եզմորթեքի» ծեսը հաց թխելու հաջորդ առավոտյան  էր տեղի  ունենում. փեսացուի տնից մարդ էին ուղարկվում՝ բարեկամներին և ծանոթներին նույն օրվա երեկոյան հարսանիքին հրավիրվելու համար:

Նույն օրը փեսացուն իր մի քանի ընկերների հետ գնում էր գերեզմանատուն, իրենց հին ու նոր ննջեցյալների հոգուն արքայություն բարեմաղթում և վերադառնում:

       2. ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ ՈՒ ԳԵՂԵՑԻԿ ԾԵՍԵՐ  ՀԱՐՍԱՆԻՔԻ ԺԱՄԱՆԱԿ

 «Հարսնառ» (հարսի հետևից ուղևորվող փեսայի կողմի պատվիրակության ծիսական երթ) գնալուց առաջ քավորի հետևից երաժիշտների ուղեկցությամբ պատվիրակություն է ուղարկվում:

Երբ հարսանքավորների մեծ մասը եկած էր լինում, մի ծերունի և մի խումբ երիտասարդներ, մի-մի վառած մեղրամոմ ձեռներին, նաղարազուռնայի և մի երկու շամլի (ջահ բռնողներ) առաջնորդությամբ գնում էին քավորին բերելու:

Քավորը կրում էր սպիտակ, կանաչ, կարմիր գույների ժապավեններով ուսկապ: Երբ նա նաղարայի դղրդոցով մտնում էր հարսանքատուն, բոլորը ոտքի էին կանգնում:

Հնում հարսանեկան մեքենաների թափորը չէր կարող բաղկացած չլինել «աղվեսից». որը պետք է նախապես լուր հասցներ հարսի ընտանիքին հարսնաքավորների գալու մասին: «Աղվեսին» թշնաբար էին դիմավորում, քանի որ նրա առաջադրանքներից մեկը հավանոցից հավ գողանալն էր:  Հետագայում հավն ուղղակի նրան պարգևատրում էին` լուրը հասցնելու համար:

«Կոխ բռնելու» ավանդույթ՝  փեսայի ծնողների կամ ընտանիքի տարեցների միջև մենամարտ փեսայի տան բակում նորապսակներին դիմավորելու ժամանակ, որտեղ, որպես կանոն, հաղթում է կինը:

Հարսին «մեղրը հրամցնում» էին գդալի հակառակ կողմով, որ «լեզուն կարճ լինի»:

«Հարսանեկան  երգեր ու պարերգեր» — թեմաները վերաբերել են փեսային ու հարսին, նրանց ծնողներին, ընկերներին ու ընկերուհիներին, ծեսի մյուս «դերակատարներին», պարզապես հանդիսականներին, հատուկ արարողություններին. լրջությամբ են առանձնանում փեսային ու նրա ծնողներին նվիրված «Մեր  թագվորն էր խաչ» և «Գացեք բերեք թագվորամեր» երգերը, խոր հնությամբ են բուրում «Վարդ, զքե չըմ սիրի» հարսին գովերգող ու մխիթարող և «Դուն հալալ մերիկ» նրա հրաժեշտի երգերը, հատկապես հետաքրքրական են ծաղկոց երգերը, որ երգում են հարսնացուի մոտիկ ընկերուհիները, պսակի նախընթաց գիշերը մինչև լույս, նրան զուգելու, զարդարելու ժամանակ։

Երգերի հուզական տրամադրություններ—  եղել է ջերմեռանդ աղոթքից ու ծանրաբարո բարեմաղթությունից մինչև սրամիտ կատակը, խորունկ վշտից (հարսի՝ հորական տնից բաժանվելու կապակցությամբ) մինչև անկաշառ ուրախությունն ու խրախճանքը։

 

      3. ԾԵՍԵՐԸ ՀԱՐՍԱՆԻՔԻՑ ՀԵՏՈ

«Գլուխլվա» որպես հարսանյաց վերջին ծես նշվում է հաջորդ շաբաթ օրը,  երբ աղջկա մորն ու մի քանի  բարեկամուհիների   հրավիրում էին գլուխլվայի:

«Օժիտի արարողություն»  կատարվում է հրապարակային, իսկ օժիտը բաղկացած էր անկողնուց , զգեստների մեծ հավաքածուից, ինչպես նաև կենցաղային այլ իրերից ու կահույքից

 

4. ՊԱՀՊԱՆՎԱԾ  ԾԵՍԵՐ

«Հարսի կոշիկի մի զույգի  գողություն»  հարսի ազգականներից մեկն է անում , որը, իհարկե, վերադարձվում է երկար բանակցությունների արդյունքում մի կլորիկ գումար ստանալուց հետո:

«Դուռ բռնելը», երբ հարսի տան դռան մոտ հարսի եղբայրը սրով պահում է դուռը` խոչընդոտելով քրոջ`տնից դուրս հանելը:

Շեմի ծեսերի մասն են կազմում նաև նորապսակների ուսերին լավաշ գցելը, մեղր հյուրասիրելը, նրանց գլխին ցորեն, քաղցրավենիք շաղ տալն ու ափսե կոտրելը:

 

5. ԾԵՍԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

«Մատանիներ» , որոնք դրվում են փեսայի ու հարսի մատին, նրանց միության անքակտելիության նշանն են

 «Վառվող մոմեր» հոգևոր ուրախության և աստվածատուր շնորհ:
«Թագերը» ողջախոհության նշան են, քանզի Պսակը սուրբ է:

«Գինի խմելը» նշանակում է, որ նրանք իրենց համատեղ կյանքի թե՛ ուրախությունները և թե՛ դառնությունները միասին պետք է կիսեն և ճաշակեն:

«Մեղրը» խորհրդանշում է կյանքի քաղցրությունը:

«Կոտրում են նաև ափսեներ», որպեսզի խափանվի չարը:

 

6. ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆ

  •  Սպիտակ զգեստն ու ծաղկեփունջը
  •  Շքախմբով, երաժշտության ուղեկցությամբ եկեղեցի մտնելը, որը  բրիտանական հարսանիքից է վերցված:

Տարոսիկները. հարս ու փեսայից մյուսներին  քաղցր բան փոխանցվելու գաղափարը  եղել է հարսի գլխին գաթա կոտրելը,  չորացրած մրգեր  բաժանելը:

Հայկական ամուսնական արարողությունը քրիստոնեության ընդունման օրից չի կորցրել իր կրոնական, ավանդական և իմաստային ձևը:

Այն եզակի է իր սկզբունքի, բովանդակության և նշանակության մեջ:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s