Հավաքից հավաք. 2017-2018 ուսումնական տարվա ամփոփում

Հավաքից հավաք. 2017-2018 ուսումնական տարվա ամփոփում

27867222_886665484840699_6789902898803410914_n

Մայիսյան 13-րդ հավաք

2017-2018 ուսումնական տարում աշխատել եմ որպես երկարացված օրվա կազմակերպիչ՝ Հյուսիսային դպրոց պարտեզում: Որպես նորարարություն երկարացված օրը դարձավ ճամբարային եւ ջոկատներում ներառվեցին տարատարիք սովորողներ: Իմ ճամբարային ջոկատում ներառվեցին երկրորդչորրորդ եւ հինգերորդ դասարանի տարբեր նախասիրություններով, մեկը մեկից տարբեր սովորողներ: Նոր  ուսումնական տարի,  մանկավարժական նոր ծրագրեր եւ մոտեցումներ: Տարատարիք խմբի սկզբունքը շատ բարերար էր սովորողների, ինչպես նաեւ ինձ համար, քանի որ կարողացել ենք  շատ նախագծեր իրականացնել, տվյալ դեպքում չորրորդ եւ հինգերորդ դասարանի սովորողները դարձան  ինձ օգնականներ եւ  իմ ճամբարային երկարացված օրվա ջոկատում  գործեց  սովորող-սովորեցնող բաղադրիչը:

2017-2018 ուսումնական տարվա ընթացքում իմ երկարացված օրվա ճամբարականների հետ իրականացրել ենք  Կրթահամալիրի օրացույցով նախատեսված բոլոր նախագծերն ու  ծեսերը, որոնք բոլորը ներկայացված են  ամենամսյա հաշվետվություններում:

Մայիս ամսվա հաշվետվություն

Ամառային ուսումնական ճամբար. Հաշվետվություն

Մշակող-տարածող ուսուցչի ամառային ուսումնական աշխատանքներ

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա գործունեության հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Հունվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Նախագծային ուսուցում. հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ճամբարային երկարացված օրվա կազմակերպման իմ փորձը. Կրթական պարտեզ

Ճամբարային երկարացված օրվա կազմակերպման իմ փորձը. Կրթական պարտեզ

Երկարօրյա հասկացությունը շատ կրթական հաստատություններում դիտվում է որպես դաս-դասարանային համակարգ կամ դասապատրաստում, բայց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երկարացված օրը շուրջտարյա, տարատարիք ճամբար է՝ ուսումնական, ճամփորդական, ստեղծագործական բաց և ներառական միջավայրում: Որպես նորարարություն՝ երկարացված օրը 2017-2018 ուսումնական տարում դարձավ ճամբարային, և ջոկատներում ներառվեցին տարատարիք սովորողներ: Իմ ճամբարային ջոկատում ներառվեցին երկրորդչորրորդ և հինգերորդ դասարանի սովորողներ. ի սկզբանե մտավախություն կար՝ չհարմարվելու և իրար չընդունելու: Մեկ-երկու շաբաթ անց բոլոր մտավախությունները ցրվեցին, միջավայրի պես սովորողները ներառվեցին, հարմարվեցին մեկը մյուսին: Տարատարիք խմբի սկզբունքը շատ բարերար էր սովորողների, ինչպես նաև ինձ համար, քանի որ կարողանում ենք շատ նախագծեր իրականացնել, տվյալ դեպքում՝ չորրորդ և հինգերորդ դասարանի սովորողները դառնում են ինձ օգնականներ, գործում էր սովորող-սովորեցնող բաղադրիչը: Կարճ ժամանակ անց հաշտ, համերաշխ միջավայր, սովորղների համայնք ունեցանք, մեծերը փոքրերին ընդունում են որպես իրենց կրտսեր ընկերներ և արդյունքում ստեղծվել է մի միջավայր, որտեղ մեկը մյուսին օգնում, աջակցում է:
2017-2018 ուսումնական տարում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երկարացված օրվա կազմակերպումը որակապես փոխվեց, մանկավարժական ամենշաբաթյա սեմինարների միջոցով աշխատանքն ավելի համակարգված դարձավ: Ամենշաբաթյա սեմինար-պարապմունքները մանկավարժական աշխատողին միշտ սովորելու, կարողությունները զարգացնելու, հմտությունները փոխանցելու հնարավորություն են տալիս: Փորձի փոխանակումները, մեթոդների և նախագծերի քննարկումները շատ արդյունավետ են դարձնում մեր կազմակերպիչների գործունեությունը : Սեմինար-պարապմունքների, քննարկումների ընթացքում ձեռք ենք բերում նոր կարողություններ, հմտություններ, որոնք փոխանցում ենք տարատարիք ճամբարականներին (երգի-պարի ուսուցումհեծանիվ վարել, բլոգավարություն, համակարգչային նոր ծրագրեր, կենդանիների խնամք, միջավայրի, բույսերի խնամք):
Լինելով երկարացված օրվա կազմակերպիչ՝ ես ինքս համագործակցում եմ սովորողի, ծնողի, դասվարի, ծրագրի ղեկավարի և մյուս դասավանդողների հետ: Երկարացված օրվա կազմակերպումը ճիշտ և արդյունավետ կազմակերպելու համար նախ պետք է խոսել երկարացված օրվա ծառայությունից օգտվող սովորողի ծնողի հետ և պարզել, հաշվի առնել, թե ինչու է տվյալ սովորողն օգտվում երկարացված օրվա ծառայությունից: Մեկնաբանությունները հետևյալն են.
Աշխատող, զբաղված ծնողները երկարացված օրվա կազմակերպումը դիտարկում են ոչ միայն որպես դասապատրաստման և սնվելու հնարավորություն, այլ նաև որպես լրացուցիչ կրթության կազմակերպում՝ կարևորելով երեխայի հանգիստը, լիցքաթափումը:
Երկարացված օրվա կազմակերպման արդյունավետության համար առաջնային է ժամանակի բաշխումը, նախօրոք շաբաթվա համար գրված աշխատանքային նախագիծը:

Տարատարիք ճամբարականների հետ իրականացնում ենք և՛ շուրջտարյա, և՛ ամենամսյա նախագծեր: Շուրջտարյա ուսումնական նախագծերից հաջողված եմ համարում «Կրթական պարտեզ» ուսումնական նախագիծը։ Տվյալ դեպքում բակ-պարտեզը դառնում է ճամբարականի ուսումնական միջավայրը: Մեր ճամբարային առօրյայում անպայման ներառում ենք բնապահպանական աշխատանքները՝ կրթական պարտեզի, Կրթահամալիրի Սարալանջի բարելավում, խնամք, դպրոցի հարակից տարածքների մաքրման աշխատանքներ, ինչպես նաև սենյակային բույսերի խնամք: Համագործակցում ենք Հյուսիսային դպրոցի պարտիզպանի, ինչպես նաև կազմակերպչի՝ Ռիմա Երեմյանի հետ և նրանց օգնությամբ էլ փորձում ենք անընդհատ սովորել և հմտանալ պարտիզապուրակային աշխատանքներին: Տարատարիք ճամբարականները չեն տրտնջում և որպես պարտիզպաններ՝ ամենօրյա հերթապահությամբ, իրենց ցանկությամբ աշխատում են կրթական պարտեզում, բայց աշխատելուն զուգահեռ նաև սովորում են և իրենց սովորածն արդեն փորձի դնում՝ ինչպես մշակել հողը հատուկ գործիքներով, մասնակցել խոտի ցանքսին, ճիմապատման աշխատանքներին, ինչպես ճիմերը ճիշտ ջրել կամ ծառ էտել:
Կրթահամալիրի հյուսիս-հարավ ճանապարհը անցնում է սարալանջով, որն էլ «Կրթական պարտեզի» անբաժանելի մասն է։ 2017-2018 ուսումնական տարում Կրթահամալիրի սարալանջը անընդհատ սեբաստացիների ուշադրության կենտրոնում է: Բնապահպանական աշխատանքները սկսվեցին և օրեցօր ունեցան զգալի և ակնհայտ արդյունքներ: Ես իմ բնապահպան ճամբարականների հետ նույնպես ներառվեցի աշխատանքներում: Պարբերաբար իրականացրինք տարածքի մաքրման աշխատանքներ՝ ինչպես Հյուսիսային դպրոցի, այնպես էլ Արևելյան դպրոցի ճամբարային ջոկատների հետ, կազմակերպեցինք ծառատունկ սարալանջում՝ տնկելով նոր ծառերյասամաններ:

Սարալանջը պուրակ-ընթերցարան-պանթեոն է։
Քանի որ կրթական պարտեզն անընդհատ խնամքի, ուշադրության կարիք ունի, հետևաբար բնապահպանական աշխատանքները շուրջտարյա են։ Աշխատանքի արդյունքում ակնկալում ենք ունենալ կանաչապատ լանջեր, բարեկարգ և խնամված միջավայր: Ամիսներ անց մենք կտեսնենք ջանասիրաբար կատարած մեր աշխատանքի արդյունքը, ինչի շնորհիվ մենք էլ չենք աղտոտի մեր տարածքը և կհետևենք, որ մյուսներն էլ չաղտոտեն: Սա իրական կրթություն է՝ ակտիվ, հետաքրքիր և օգտակար:
Նախագծի արդյունքում ձևավորվում են ինքնուրույն, ազատ, անկաշկանդ անհատներ՝ բաց, ներառական միջավայրում: Ունեցանք սովորող — պարտիզպաններ, ինչպես նաև սովորողների մեջ զարգացավ հոգատար վերաբերմունք բնության, շրջակա միջավայրի նկատմամբ:

 

 

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

30264633_515036095559006_4742019743077105664_n

Ապրիլ ամսվա ընթացքում իրականացված նախագծերն ու արդյունքները՝

Ռոդարի-Աղայան ուսումնական նախագիծ

Ջանի Ռոդարի. Տարօրինակ Հարցեր

Ռոդարիական մարզական խաղեր

Ալիսա Գլորիկ

 

Զատկի ծես.ուսումնական նախագծի  ամփոփում

Զատկածես, ծիսական ավանդույթներ՝ պատմում են երկարացված օրվա ճամբարականները

Կրկնազատիկը Սբ. Երրորդություն եկեղեցու բակում

 

 

Ձոն տեխնոլոգիական ստուգատես

Ձոն մայրերին

Մայրիկագովք

Ապրիլի 7-ին Հյուսիսային դպրոց-պարտեզի պուրակում տեղի ունեցավ ցուցահանդես՝ «Դպրոցը բաց արվեստանոց. Գույներ և ազդեցություններ» նախագծի շրջանակում:

Ձոն ստուգատես. «Մեր մայրիկների լվացքը»

 

Ապրիլի 3-7 նախագծային ուսուցման շաբաթ

Նախագծային ուսուցման շաբաթ. աշխատանքային նախագիծ

Նախագծային ուսուցում. հաշվետվություն

 

Բնապահպանական աշխատանքներ կրթահամալիրի Սարալանջում, Հյուսիսային դպրոցում եւ հարակաից տարածքներում

Միջավայրի խնամք

Տնկում ենք յասամաններ կրթահամալիրի Սարալանջում

Պատմում է Սարալանջի բնակչուհին

Մաքուր միջավայր

Աշխատասեր ճամբարականները

 

Ճամբարային երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունք

Հեծանվաերթ-քայլք, հանդիպում Ագարակում

Ապրիլի 11.Երկարացված օրվա կազմակերպիչների հավաք

 

Հեծանվավարություն

Ուրախ հեծանվորդները

Հեծանվորդները

 

Ուսումնական ճամփորդություններ, քայլք

Քայլք դեպի երկաթգծի հարեւանությամբ ջերմոցներ

Ճամփորդություն դեպի Արմավիրի մարզ, Էջմիածին

Հյուսիսից Արեւելք՝ դեպի կրթահամալիրի ջերմոց-լաբորատորիա

 

Տեղեկատվական թերթիկների տարածում

Կրթահամալիրի տեղեկատվական թերթիկների ուսումնասիրում,տարածում

 

 

 

 

 

 

Աշխատանքային նախագիծ 02-05.05.2018

Աշխատանքային նախագիծ 02-05.05.2018

Իրականացվող նախագծեր`

Ռոդարի- Աղայան ուսումնական նախագիծ

Ծանոթացում՝ Համբարձման տոն

Ընթերցանություն բաց տանիքում, լանջերին

Ջաննի Ռոդարի. Ցրված տղա Ջովանիի պատմությունը

Ջաննի Ռոդարի. Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով

Կրթական պարտեզ՝   Հերթապահություն բակում, սենյակային բույսերի ջրում, խնամք

Հեծանվավարություն, մարզական խաղեր

Read more

Ջաննի Ռոդարի. Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով

Ջաննի Ռոդարի. Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով

Այո՜, Ջովանինո  Անբանը հայտնի ճանապարհորդ էր: Ճամփորդեց նա, ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:
_ Սա ի՞նչ երկիր է,-հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ: Պատասխանի փոխարեն, այս մարդը գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին.
_ Տեսնո՞ւմ ես:
_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:
_ Ա՛յ սխալվեցիր: Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ է, որի սկզբում «Չ» է դրված: Սա նրա համար է, որ  մատիտների փշրանքները սրելով դարձնի նոր մատիտներ:  Դպրոցականների համար շա՜տ օգտակար իր է:
_ Հրաշալի՜ է,-հիացած բացականչեց Ջիովանինոն –  ուրիշ ի՞նչ կա:
_ Ուրի՞շ… մենք  Չկախիչ էլ ունենք:
_ Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:
_ Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ: Կախիչից ի՞նչ  օգուտ, եթե բան չունենամ կախելու: Ա՜յ, մեր Չկախիչը այլ բան է: Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է: Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` խնդրեմ՝ վերցրո՛ւ:  Ասենք ինչ-որ մեկին պիջակ է պետք, պետք չէ խանութ վազել գնելու համար: Պետք է մոտենալ Չկախիչին և վերցնել պիջակը: Մենք ունենք և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք Չկախիչներ տղամարդականց համար, առանձին Չկախիչներ՝  կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց  է:
_ Լա՜վ… էլ ի՞նչ կա:
_ Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում: Ունենք նաև Չհրացան:
_ Վա՜յ, ինչ սարսափելի է:
_ Ո՜չ, ինչ եք ասում… Չհրացանը  այնքան էլ հրացան չէ: Չհրացանը նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:
_ Ինչպե՞ս թե, իսկ ո՞նց է դա լինում:
_ Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում, մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանով, պատերազմը տեղնուտեղը դադարում է:
_ Ինչ հրաշալի  է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում է «Չ»-ով:

Մայիսյան 13-րդ հավաքի ծրագիր

Մայիսյան 13-րդ հավաքի ծրագիր

Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 13-րդ հավաք

ժամանակահատվածը՝   մայիսի 14-18. 2018

Մասնակիցներ՝ Երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Իրականացվող աշխատանքներ

1.«Կրթական պարտեզի 2018» նախագծեր

2.Բացօթյա ընթերցանություն, նկարչական պլեներ ՝ լանջերին, բաց տանիքում

3.Բակային, ազգային, շարժուն խաղեր` Ճամբարային երկարացված օրվա ջոկատներ

4.Կանաչ պատ ուսումնական նախագծի շրջանակներում այցելություն կրթահամալիրի ջերմոց-լաբորատորիա

 

Read more

Ալիսա Գլորիկ

Ալիսա Գլորիկ

Երկարացված օրվա ճամբարականների հետ ընթերցեցինք Ջաննի Ռոդարիի «Ալիսա Գլորիկ» պատմվածքը: Ընթերցանությունից հետո Paint նկարչական ծրագրով ճամբարականները նկարեցին արկածային Ալիսա Գլորիկին:

Изображение

Ալիսա Գլորիկը պատկերացնո՞ւմ ես, զարթուցիչի մեջ էր…Նա ուզել է իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնքա՜ն է ուզել, այնքան, որ բացել  է ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ: Հիմա նա ստիպված է շարունակ ցատկոտել անիվի մի ատամից մյուսը, որպեսզի ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք հա պտտվում են և կրկնում.«Թի՛կ-թա՛կ, թի՛կ-թա՛կ…»:

Զալինյան Արթուր

Read more

Կրթահամալիրի տեղեկատվական թերթիկների ուսումնասիրում,տարածում

Կրթահամալիրի տեղեկատվական թերթիկների ուսումնասիրում,տարածում

Այսօր երկարացված օրվա ճամբարականներն ընթերցեցին, ուսումնասիրեցին  կրթահամալիրի տեղեկատվական թերթիկի բովանդակությունը, քարտեզի օգնությամբ գտան կրթահամալիրի դպրոց-պարտեզները,իսկ հետո Սուրբ Երրոդություն եկեղեցու  շրջակայքում տեղեկատվական թերթիկները բաժանեցինք: Անցորդները  սիրով ընդունեցին թերթիկները:

Տեսանյութ՝

Աշխատանքային նախագիծ 23-27.04.2018

Աշխատանքային նախագիծ 23-27.04.2018

Իրականացվող նախագծեր`

Ռոդարի- Աղայան ուսումնական նախագիծ

Ծանոթացում՝ Համբարձման տոն

Ընթերցանություն բաց տանիքում՝

Ջաննի Ռոդարի. Աչքերի գանգատը

Ջաննի Ռոդարի. Ալիսա-գլորիկը

Կրթական պարտեզ՝   Հերթապահություն բակում, սենյակային բույսերի ջրում, խնամք

Տեղեկատվական թերթիկների ուսումնասիրում, տարածում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու շրջակայքում Read more