Ճամբարային օրվա քրոնիկոն

Ճամբարային օրվա քրոնիկոն

Մայիսի 31

Երկարացված օրվա ճամբարականների հետ այսօր նույնպես ունեցանք ուրախ եւ հագեցած օր: Ճամբարականները բաց տանիքում շախմատ խաղացին, իսկ հետո ‹‹Հումուսի տարբեր չափաքանակների ազդեցությունը վարունգի աճի,զարգացման և բերքատվության վրա ›› նախագծի իրականացման աշխատանքներին մասնակցեցինք:

Տեսանյութ՝

Реклама
Մայիս ամսվա հաշվետվություն

Մայիս ամսվա հաշվետվություն

34051782_139686893562039_2243725227924127744_n

Մայիս ամսվա ընթացքում իրականացրած նախագծերն ու արդյունքները

Մայիսյան հավաք

Մայիսյան հոդվածը ՝դպիրում

Մայիսյան հավաք. հաշվետվություն

Թղթե պաղպաղակներ

Իպոմեա բույսի տնկում

Ամառային ճամբար

Օրը երկարացված օրվա ճամբարում

Ճամբարային օրվա քրոնիկոն

Լողավազանի տեղադրման աշխատանքներ` մայիսի 28

Фото Սեդա Վիրաբյան.Фото Սեդա Վիրաբյան.

Ուսումնական ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ, Զովասար գյուղ

Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-հավաք

Առաջին բուժօգնություն. սեմինար-պարապմունք

Մայիսի 23.Երկարացված օրվա կազմակերպիչների հավաք

Հեծանվաերթ դեպի Մալաթիայի պուրակ

 

 

Հեծանվաերթ դեպի Մալաթիայի պուրակ

Հեծանվաերթ դեպի Մալաթիայի պուրակ

Մայիսի 30. ճամբարային երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար

Հեծանվաերթ դեպի Մալաթիայի պուրակ

Շնորհակալ ենք սիրելի Արմինե Թոփչյանին:

Տեսանյութ՝

Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի եւ երկարացված օրվա կազմակերպիչների

Հունիս ամսվա անհատական աշխատաժամանակ

Հունիս ամսվա անհատական աշխատաժամանակ

Ճամբարային ջոկատի ղեկավարում մայիսի 29- հունիսի 8-ը՝ Ամառային ուսումնական ճամբար

Հակաբացիլ Կոմիտաս 2018

Հունիս ամսվա անհատական աշխատաժամանակ

Նկարչական պլեներ Մանկական այգում (նախկինում՝ Կիրովի անվան)

Նկարչական պլեներ Մանկական այգում (նախկինում՝ Կիրովի անվան)

Բացօթյա ուսումնական պարապմունք

Վայրը՝  Մանկական այգի (նախկինում՝ Կիրովի անվան)
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա ճամբարականներ
Օրը՝ հունիսի 1 ժամը՝  13:30

Կազմակերպիչներ՝ Սեդա Վիրաբյան, Անուշ Աթայան

Նպատակը և խնդիրները. 

Ճամբարականների ստեղծագործական, հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում:

  • Բացօթյա պլեների կազմակերպում, իրականացում` ներգրավվելով անցորդներին
  • «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի երգերի կատարում
  • Կրթահամալիրի տեղեկատվական թերթիկների տարածում
  • Գործունեության նախատեսում և իրականացում
  • Խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրում, միջավայրի խնամք

Անհրաժեշտ իրեր.

  • Ուսապարկ
  • Բրդուճներ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր-ջրաման
  • Արևապաշտպան գլխարկ
  • Բուժական արկղիկ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • Գուաշ /ջրաներկ/, վրձին, ջրաման, թղթեր, գոգնոցներ

Նախագծի իրականացման նկարագրությունը

  • Տեղեկություններ ճանապարհի մասին՝ տևողությունը, կանգառները, փողոցները
  • Հանդիպած հետաքրքիր մարդիկ, տեսարաններ
  • Հարցազրույցներ հանդիպող մարդկանցից
  • Նկարչական պլեների և պլանշետներով ֆոտոպլեների կազմակերպում
  • Երգ ու պարի ֆլեշմոբ

Ակնկալվող արդյունքները
Ծանոթանում ենք այգուն, տարածում ենք տեղեկատվական թերթիկներ կրթահամալիրի և կրթահամալիրում իրականացվող գործունեության մասին:
Ճամփորդության ավարտից հետո ճամբարականները պատմում են իրենց տեսածի, լսածի մասին: Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, տեղադրում բլոգում, ենթակայքում, սոց. ցանցերում:

Երթուղի՝ Րաֆֆու փողոց -Բաբաջանյան փողոց-Ծովակալ Իսակովի պողոտա- Սեյրանի բարձունք-Հաղթանակի կամուրջ-Քաղաքապետարան

Վերադարձի երթուղի՝ Քաղաքապետարան-Գրիգոր Լուսավորիչի փողոց-Արշակունյաց պողոտա- Գարեգին Նժդեհ-Բագրատունյաց-Ծովակալ Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց-Րաֆֆու փողոց

 

Բարձունքի հաղթահարում. նախագիծ

Բարձունքի հաղթահարում. նախագիծ

Բարձունքը`
Ծաղկունյաց լեռնաշղթայի փեշերԹուխ Մանուկ եկեղեցու բարձունք ծովի մակարդակից 1970 մետր բարձրության  վրա
Ժամկետը` հունիսի  06
Ճամփորդության երթուղին
Երևան- Ապարանի հուշահամալիր- Լուսագյուղ-Թուխ Մանուկ
Նպատակը և խնդիրները

  • Բարձունքի հաղթահարում և «Հունիսյան դեղաբույսեր» նախագծեր
  • Ճանաչել և ուսումնասիրել տվյալ տարածքը, բնակավայրը, պատմամշակութային շինությունները, եկեղեցիները և այլն
  • Ճանաչել և ուսումնասիրել տվյալ տարածքի վայրի բույսերը, նրանց բուժական նշանակությունը
  • Զարգացնել  բարձունք հաղթահարելու կարողությունները
  • Նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել բարձունք հաղթահարելու կանոններ՝ չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար
  • Զարգացնել ճանաչողական և տեղեկատվական նյութեր հավաքագրելու կարողություններն ու  հմտությունները
  • Ուսումնասիրել, որոշակի տեղեկություն ունենալ /նախապես կամ հետո/ տվյալ բնակավայրի /գետեր, լճեր, սարեր, անտառներ/, պատմամշակութային շինությունների մասին/ եկեղեցիներ, վանքեր, հուշարձաններ/
  • Զարգացնել խմբով աշխատելու և ճամփորդելու կարողություններ
  • Նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ օգնել ընկերոջը, քայլել արահետով, խմբից չառանձնանալ
  • Մեդիահմտությունների զարգացում. փորձել օգտագործել նկարելու և լուսանկարելու կարողություններն ու հմտությունները
    Մասնակիցներ`
    Հյուսիսային  դպրոցի սովորողներ, դասավանդողներ և ծնողներ
Համբարձման ծեսը Զովասար գյուղում

Համբարձման ծեսը Զովասար գյուղում

Հյուսիսային դպրոցի 1-3-րդ դասարանների սովորողները և դասավանդողները Արագածոտնի մարզի Զովասար գյուղում տոնեցին Համբարձման ծեսը: Ծեսին մեզ էր միացել մեր գործընկեր Լուսինեե Բադալյանը   Ագարակավան գյուղի դպրոցի 4-րդ դասարանի սովորողների հետ:

Տեսանյութը՝ Հասմիկ Մաթևոսյանի

Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ, Զովասար գյուղ

Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ, Զովասար գյուղ

Այսօր Հյուսիսային դպրոցի 1-3-րդ դասարանցիներն Արագածոտնի մարզի Զովասար գյուղում էին: Հանդիպեցինք  Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Ագարակավան գյուղի դպրոցի 4-րդ դասարանի դասվար, կրթահամալիրում ապրիլ ամսին վերապատրաստված  Լուսինե Բադալյանին և 4-րդ դասարանի սովորողների հետ  միասին իրականացրեցինք համագործակցային նախագիծ՝ ամփոփելով Համբարձման ծեսը:

Տեսանյութ՝