Մայիսյան հավաքի առաջին օրը երկարացված օրվա ճամբարում

Մայիսյան հավաքի առաջին օրը երկարացված օրվա ճամբարում

Այսօր` մայիսի 14-ին մեկնարկեց Հեղինակային մանկավարժության ամենամյա մայիսյան 13-րդ հավաքը:

32440338_129016487962413_7912018255374450688_n

Ուռա՜,մենք արդեն կարողանում ենք մեծ հեծանիվ վարել:

Երկարացված օրվա ճամբարականներ՝ Զալինյան Արթուրն ու Կարապետյան Մանուկը այսօր փորձեցին վարել մեծ հեծանիվներ: Փորձեցինք,վարժվեցինք եւ ստացվեց: Արդեն մենք կարողանում ենք  մեծ հեծանիվ վարել:Մինչ Արթուրն ու Մանուկը հեծանիվ էին վարում, Դանիելն այդ ընթացքում ընկերացավ նախակրթարանի սան Էդգարի հետ  եւ միասին սկսեցին գնդակ խաղալ:

Տեսանյութ՝

Երկարացված օրվա ճամբարականների հետ Կանաչ պատ ուսումնական նախագծի  շրջանակներում այցելեցինք կրթահամալիրի ջերմոց-լաբորատորիա:

32293417_129016481295747_5414862185727787008_n

Տիկին Շողիկը մեզ սովորեցրեց, թե ինչպես կարող ենք  ֆուկսիա (զանգակ) բույսը բազմացնել կտրոնով: Ֆուկսիա բույսի կտրոնները մենք տնկեցինք թաղարներում: Տիկին Շողիկը մեզ մի քանի բույսերի կտրոններ տվեց՝ կալանխոյի տեսակ, մանրատերեւ ֆիլեա եւ իպոմեա մագլցող բույսի սերմեր, որոնք մենք կցանենք,կխնամենք եւ արդյունքում կստեղծենք կանաչ պատ:

Տեսանյութ՝

Реклама