Նկարչական պլեներ Մանկական այգում (նախկինում՝ Կիրովի անվան)

Նկարչական պլեներ Մանկական այգում (նախկինում՝ Կիրովի անվան)

Բացօթյա ուսումնական պարապմունք

Վայրը՝  Մանկական այգի (նախկինում՝ Կիրովի անվան)
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա ճամբարականներ
Օրը՝ հունիսի 1 ժամը՝  13:30

Կազմակերպիչներ՝ Սեդա Վիրաբյան, Անուշ Աթայան

Նպատակը և խնդիրները. 

Ճամբարականների ստեղծագործական, հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում:

  • Բացօթյա պլեների կազմակերպում, իրականացում` ներգրավվելով անցորդներին
  • «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի երգերի կատարում
  • Կրթահամալիրի տեղեկատվական թերթիկների տարածում
  • Գործունեության նախատեսում և իրականացում
  • Խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրում, միջավայրի խնամք

Անհրաժեշտ իրեր.

  • Ուսապարկ
  • Բրդուճներ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր-ջրաման
  • Արևապաշտպան գլխարկ
  • Բուժական արկղիկ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • Գուաշ /ջրաներկ/, վրձին, ջրաման, թղթեր, գոգնոցներ

Նախագծի իրականացման նկարագրությունը

  • Տեղեկություններ ճանապարհի մասին՝ տևողությունը, կանգառները, փողոցները
  • Հանդիպած հետաքրքիր մարդիկ, տեսարաններ
  • Հարցազրույցներ հանդիպող մարդկանցից
  • Նկարչական պլեների և պլանշետներով ֆոտոպլեների կազմակերպում
  • Երգ ու պարի ֆլեշմոբ

Ակնկալվող արդյունքները
Ծանոթանում ենք այգուն, տարածում ենք տեղեկատվական թերթիկներ կրթահամալիրի և կրթահամալիրում իրականացվող գործունեության մասին:
Ճամփորդության ավարտից հետո ճամբարականները պատմում են իրենց տեսածի, լսածի մասին: Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, տեղադրում բլոգում, ենթակայքում, սոց. ցանցերում:

Երթուղի՝ Րաֆֆու փողոց -Բաբաջանյան փողոց-Ծովակալ Իսակովի պողոտա- Սեյրանի բարձունք-Հաղթանակի կամուրջ-Քաղաքապետարան

Վերադարձի երթուղի՝ Քաղաքապետարան-Գրիգոր Լուսավորիչի փողոց-Արշակունյաց պողոտա- Գարեգին Նժդեհ-Բագրատունյաց-Ծովակալ Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց-Րաֆֆու փողոց

 

Բարձունքի հաղթահարում. նախագիծ

Բարձունքի հաղթահարում. նախագիծ

Բարձունքը`
Ծաղկունյաց լեռնաշղթայի փեշերԹուխ Մանուկ եկեղեցու բարձունք ծովի մակարդակից 1970 մետր բարձրության  վրա
Ժամկետը` հունիսի  06
Ճամփորդության երթուղին
Երևան- Ապարանի հուշահամալիր- Լուսագյուղ-Թուխ Մանուկ
Նպատակը և խնդիրները

  • Բարձունքի հաղթահարում և «Հունիսյան դեղաբույսեր» նախագծեր
  • Ճանաչել և ուսումնասիրել տվյալ տարածքը, բնակավայրը, պատմամշակութային շինությունները, եկեղեցիները և այլն
  • Ճանաչել և ուսումնասիրել տվյալ տարածքի վայրի բույսերը, նրանց բուժական նշանակությունը
  • Զարգացնել  բարձունք հաղթահարելու կարողությունները
  • Նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել բարձունք հաղթահարելու կանոններ՝ չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար
  • Զարգացնել ճանաչողական և տեղեկատվական նյութեր հավաքագրելու կարողություններն ու  հմտությունները
  • Ուսումնասիրել, որոշակի տեղեկություն ունենալ /նախապես կամ հետո/ տվյալ բնակավայրի /գետեր, լճեր, սարեր, անտառներ/, պատմամշակութային շինությունների մասին/ եկեղեցիներ, վանքեր, հուշարձաններ/
  • Զարգացնել խմբով աշխատելու և ճամփորդելու կարողություններ
  • Նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ օգնել ընկերոջը, քայլել արահետով, խմբից չառանձնանալ
  • Մեդիահմտությունների զարգացում. փորձել օգտագործել նկարելու և լուսանկարելու կարողություններն ու հմտությունները
    Մասնակիցներ`
    Հյուսիսային  դպրոցի սովորողներ, դասավանդողներ և ծնողներ