Ճամբարային օրը Կարագոզյան վարժարանի խմբի հետ

Ճամբարային օրը Կարագոզյան վարժարանի խմբի հետ

Հունիսի  26

Ճամբարային օրը սկսեցինք Մայր դպրոցում  առավոտյան ընդհանուր պարապմունքով: Միասնական ընդհանուր պարապմուքնից հետո սկսվեց ճամբարային եռուզեռը: Մայր դպրոցի պուրակում Կարագոզյան վարժարանի խմբի հետ  կրթահամալիրի տեխնոլոգիայի ուսուցչուհիներ՝ Տաթեւ Աթոյանն ու Մարիամ Աղաբաբյանը  այլընտրանքային տիկնիկներ պատրաստեցին: Մասնակցեցինք «Կայծեր» պարային ակումբի հաշվետու համերգին, ինչպես նաեւ երաժշտության ուսումնական կենտրոնի ավարտական համերգին: Միջին դպրոցում ընդմիջեցինք եւ վազեցինք  մարզական ակումբներում մարզվելու՝ թենիս, բասկետբոլ, ֆուտբոլ եւ հեծանիվ: Մի փոքր հանգստանալուց Կարագոզյանցի մեր ընկերների հետ գնացինք շրջայցի դեպի երեւանյան փողոցներ, Կասկադ համալիր, այնտեղից էլ Հաղթանակի զբոսայգի:

Տեսանյութ՝

Реклама