Էկոհայրենագիտական երկօրյա արշավ

Էկոհայրենագիտական երկօրյա արշավ

Հուլիսի 4-ին Հայկուհի Հովհաննիսյանի, բնապահպան Հրաչիկ Միրզոյանի եւ գյուղ Այնթապի թիվ 2 դպրոցի բնապահպան սովորողների հետ իրականացրեցինք էկոհայրենագիտական երկօրյա արշավ՜ Երևանից ուղեւորվելով Տավուշի մարզ:
Ըստ հրապարակված նախագծի  Պարզ լճից մեկնարկեցինք քայլարշավը դեպի Գոշավանք:

Դիլիջանի ազգային պարկում հայտնաբերեցինք բազմաթիվ տապալված ծառեր և նախապատրաստված մեծ քանակությամբ վառելափայտ: Ամբողջ վառելափայտը կտրտված էր  բոլորովին առողջ ծառերից: Սկզբում արգելեցին մոտենալ վառելափայտի մթերման կայանին, հետո տեսնելով մեր համառությունը փայտահատներից երեքը հեռացան դեպքի վայրից՝ թողնելով բենզինով աշխատող սղոցները: Հաջողվեց կապ հաստատել բնապահպանության և ընդերքի պետական տեսչության ղեկավար Արթուր Գրիգորյանի հետ և ժամ, ժամ ու կես հետո ժամանեցին ազգային պարկի, պետական տեսչության և ոստիկանության ծառայողները: Առանց պետհամարանիշի «Վիլիս»-ով ժամանեցին նաև երկու ,,ջղայն,, անձնավորություն՝ խեղճ ու կրակ անտառապահի հետ: Ոստիկանները և տեսչության աշխատողները չափեցին տապալված ծառերի և նախապատրաստված վառելափայտի ծավալը, լուսանկարվեց տեղանքը և կազմվեց համապատասխան արձանագրություն: Տարածքի շրջակայքում հայտնաբերվեց երեք առողջ ծառեր, որոնք կիսամորթ էր արվել չարագործների կողմից: Այս մասին ևս կազմվեց արձանագրություն…
Պետք էր միայն տեսնել դպրոցականների ոգևորությունը, որոնք կարողացել էին մասնակիցը դառնալ անտառը հոշոտողների դեմ պայքարին:

Նյութը՝ Հրաչիկ Միրզոյանի ֆեսբուքյան էջից:

 

36768114_1810550152317150_4205575725056524288_n

Երկար քայլարշավից հետո վերջապես հասանք Գոշավանք, որտեղից էլ ուղևորվեցինք Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղ,քանի որ այնտեղ էր գտնվում պարոն Հրաչիկի ամառանոցը:Ամառանոցը գտնվում էր Արտանիշ թերակղզուց մի փոքր հեռու՝ կանաչապատ, խնամված միջավայր, պտղատու ծառերով եւ տարատեսակ ծաղիկներով լի պարտեզ, զով, թարմ ու մաքուր օդ: Ընթրիքից հետո պատրաստվեցինք գիշերակացին: Առավոտյան օրը սկսեցինք միջավայրի խնամքով, ապա միասին մասնակցեցինք պարուսուցման  եւ յոգայի մարզանք-պարապմունքներին:

Համեղ նախաճաշից հետո իրականացրեցինք նաեւ քայլարշավ դեպի Արտանիշի արգելոց, իսկ հետո օրն անցկացրեցինք Արտանիշ թերակղզու ափին: Ափն, ինչպես նաեւ լիճը մաքուր էր ու զուլալ, եղանակն բարենպաստ էր լողալու համար: Մեզանից հետո խնամեցինք, մաքրեցինք ափը եւ վերադարձանք ամառանոց: Հայկուհի Հովհաննիսյանը շատ համեղ ընթրիք էր պատրաստել, միասին ընթրեցինք եւ վարադարձանք Երևան:

Երկօրյա հիանալի արշավ, որից վերադարձանք ոգեւորված եւ տպավորված:

 

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s