«Մուտք կրթահամալիր» ճամբար

«Մուտք կրթահամալիր» ճամբար

«Մուտք կրթահամալիր» ճամբարային առաջին օր

Օգոստոսի 14-ին  Արևմտյան դպրոցում մեկնարկեց հերթական  «Մուտք կրթահամալիր» մանկավարժական  քառօրյա ճամբարը: Հետաքրքիր եւ հագեցած էր ճամբարային առաջին օրը:  Օրը սկսեցինք տիկին Մարիետի հետ: Նախ ծանոթացանք կրթահամալիր դիմած մյուս մանկավարժների հետ եւ սահուն կերպով անցում կատարեցինք դեպի երևակայական աշխարհ: Պետք է փորձեինք գրել  շարադրանքներ ըստ Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» ձեռնարկի:

Ալբերտ Էյնշտեյնն ասել է. «Երևակայությունը ավելի կարևոր է, քան գիտելիքը։ Գիտելիքը սահմանափակ է, իսկ աշխարհը պտտվում է երևակայության շուրջ»:

Հաջորդը տրամաբանական խնդիրների լուծումն էր: Մաթեմատիկան մեր  առօրյայում է, կենցաղում և այդ ամենը  մենք պետք է օգտագործենք, որպեսզի նպաստենք սանի մոտ մաթեմատիկական գիտելիքների, կարողությունների զարգացմանը:

Օրը հագեցած էր նաև  մեր ազգային երգ ու պարով: Աննա Երիցյանի օգնությամբ սովորեցինք «Մեր տան իտև» և «Հալել եմ եղը» պարերգերը:

Այցելեցինք նաև կրթահամալիրի Ագարակ: Շրջեցինք, սիրեցինք եւ հիացանք ագարակի բնակիչներով: Խորեն Հազարումյանի օգնությամբ նաև խնամեցինք գեղեցկուհի Ջենիֆեր ձիուկին:

Վերադարձանք Արևմտյան դպրոց, որտեղ էլ ամփոփեցինք ճամբարային առաջին օրը:

Տեսանյութ՝

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s