«Մուտք կրթահամալիր» ճամբարային երկրորդ օր

«Մուտք կրթահամալիր» ճամբարային երկրորդ օր

Օգոստոսի 15

Կրթահամալիրում յուրաքանչյուր օր իր հետ բերում է նոր գիտելիքների, կարողությունների եւ բացահայտումների ձեռքբերման, ուսուցման հնարավորություն: Այսպիսին էր ճամբարային օրն այսօր կրթահամալիրի Արևմտյան դպրոցում, որտեղ շարունակվում են «Մուտք կրթահամալիր» ճամբարային  օրերը:  Օրվա ընթացքում փորձեցինք վերլուծել  չեխ  աշխարհահռչակ գրող, արձակագիր և դրամատուրգ Կարել Չապեկի փոքրիկ առակները: 

Տիար Գևորգի հետ ասույթների վերաբերյալ ուսուցողական խնդիրներ լուծեցինք, որոնք ի դեպ շատ հետաքրքիր էին: Սովորեցինք մի քանի մաթեմատիկական խաղեր, որոնք կիրառելով  մենք անպայման կնպաստենք  սաների տրամաբանության, մտածելու ընդունակության  զարգացմանը:

Քանի որ ազգային երգը, շարժումը, պարն առաջնային դեր ունեն սովորողի  գեղագիտական ճաշակի, ազգային գիտակցության բարձրացման, զարգացման, դաստիարակության, աշխարհընկալման գործում   «Մուտք կրթահամալիր» ճամբարի  աշխատակարգում ներառված են  նաև ազգային երգերի և պարերգերի ուսուցումը: Ճամբարային երկու օրերի ընթացքում Աննա Երիցյանի օգնությամբ սովորեցինք «Ախ, լոթի Մարան», «Մեր տան իտև» և «Հալել եմ եղը» պարերգերը:  Մարինե Մկրտչյանն այսօր ստուգեց նաև ճամբարական մասնակիցների երաժշտական տվյալները

Կրթահամալիրի հյուրն այսօր բելգիացի, սպորտի ոլորտում սահմանափակ հնարավորություն ունեցողների սոցիալական կոնսուլտանտ,   լողի և լեռնադահուկի մասնագետ Պատրիկ Մոդավեն էր, ով էլ վարեց լողուսուցման պարապմունքը: Մարզիկ Պատրիկը ցույց տվեց և սովորեցրեց ճիշտ լողալու հմտություններ, պարապմունքի ընթացքում մեզ փոխանցեց  լողուսուցման նոր մեթոդներ՝ առանձնահատուկ կարիքով սովորողների հետ աշխատելու համար:

Տեսանյութ՝

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s