«Մուտք» ճամբար 2018-2019ուստարվա 1-ին դասարան դիմած սովորողների համար

«Մուտք» ճամբար 2018-2019ուստարվա 1-ին դասարան դիմած սովորողների համար

«Մուտք կրթահամալիրր». 2018-2019 ուստարվա 1-ին դասարան դիմած սովորողների համար։

Ժամանակահատված  —  օգոստոսի 28-30։

Անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց (Րաֆֆի 69/1)։

Ճամբարի ղեկավարներ՝ 2018-2019 ուսումնական տարվա 1-ին դասարանի դասվարներ՝  Կարինե Խառատյան, Սիդոնյա Վիրաբյան:

Մասնակիցները՝ 2018-2019 ուստարվա 1-ին դասարանի սովորողներ:

Խնդիրները՝ հեղինակային կրթական ծրագրի ծանոթացում, կրթական շքերթի նախապատրաստում:

Բովանդակությունը՝

  • ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկությունները, ուսուցման միջավայրը, անհատական գործիքներ
  • առավոտյան ընդհանուր պարապմունք. երգ-պարերգ
  • շրջակա միջավայրի խնամք, պարտիզապուրակային գործունեություն
  • հեծանվավարություն
  • տեխնոլոգիա
  • լող
  • ընթերցանություն, ճամբարի համատեղ լուսաբանում (խոսքային աշխատանք)
  • կառուցողական խաղեր

«Մուտք» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝

  • ուսապարկ (խուրջին)
  • արևապաշտպան գլխարկ
  • բրդուճներ+քաղցր որևէ բան, միրգ
  • լողազգեստ, լողի պարագաներ

Օգոստոսի  28
Ճամբարականների դիմավորում, առավոտյան ընդհանուր պարապմունք

Միջավայրի խնամք
Խաղ-ծանոթացում  «Բարև, ես եմ․․․» /ձայնագրությունների շարք/
Լող-լողափային գործունեություն, արևային լոգանք
«Կռունկներ» ոտանավորի խաղ-բեմադրում

Օգոստոսի 29

Ճամբարականների դիմավորում, առավոտյան ընդհանուր պարապմունք

  •  «Արև, արև, եկ եկ», «Արևների շարք»,  «Ձիուկ»
  •  «Փիսոն»   ոտանավորի ուսուցում
    Փիսոն գնաց գողեգող,
    Փորը դատարկ, սիրտը դող,
    Դունչը մեկնեց կովկիթին,
    Շերեփն իջավ ճակատին։

Օրվա գործունեություն․

Միջավայրի խնամք
Ոտանավորի ուսուցում ռիթմիկ ծափերով
Լող-լողափային գործունեություն, արևային լոգանք
Հեծանվավարություն

Օգոստոսի 30

Ճամբարականների դիմավորում, առավոտյան ընդհանուր պարապմունք

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ  չի գալիս:

Օրվա գործունեություն․

Միջավայրի խնամք, ծաղիկների ջրում և խնամում
Խաղ-ծանոթացում  «Նկարագրում եմ ընկերոջս…» /ձայնագրությունների շարք/
Լող-լողափային գործունեություն, արևային լոգանք
Նկարչական պլեներ. այլընտրանքային նկարչություն

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s