Բարձունքի հաղթահարում. ուսումնական նախագիծ

Բարձունքի հաղթահարում. ուսումնական նախագիծ

Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են:

Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է:
Ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծն իրականացվում է տարին երկու անգամ՝ սեպտեմբերի 20-22-ը՝ «Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում» և մայիսի 25-30-ը ՝ «Հանրապետության օրեր. Բարձունքի նվաճում» նախագծերով:

Իրականացման տևողությունը՝ սեպտեմբերի 20-25, մայիսի 25-30:

Նպատակը՝ Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:
Խնդիրները`
• Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում
• Թիմային /խմբով/ աշխատելու կարողությունների ձևավորում
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում
• Տարբեր աղբյուրներից անհրաժեշտ ինֆորմացիա ձեռք բերելու և կիրառելու կարողությունների ձևավորում ու զարգացում
• Շրջակա միջավայրի ուսումնասիրության արդյունքների ներկայացում, հրապարակում

Անհրաժեշտ գործիքները՝ թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, կողմնացույց, հեռադիտակ:

Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ
• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկ /խմբով/
• Ճամփորդության համար կանոններ մշակել
• Թվային ֆոտոխցիկով, հեռախոսով լուսանկարել
• Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել /դասարանում, տանը/,  տեսածը նկարել, ծեփել
• Ձայնագրիչով, հեռախոսով ձայնագրել
• Հարցազրույց վարել
• Ճամփորդության վերաբերյալ թողարկված նյութերին կարծիք գրել

Նախագծի իրականացման ընթացքը 
Սովորողները`
• Միասին ընտրում են բարձունքը
• Տեղեկություններ են հավաքում տվյալ վայրի /բարձունքի/ մասին
• Հաշվարկներ են կատարում
• Աշխատանքի բաժանում են կատարում
• Ճամփորդական կանոններ են մշակում
• Տեղում հանրօգուտ աշխատանք են իրականացում
• Ճամփորդության ընթացքում հավաքում են անհրաժեշտ տեղեկություններ /հանդիպած բնակավայրեր, ճանապարհի երկարություն, ժամանակ, եղանակ և այլն/

Նախագիծն իրականացվում է երեք փուլով՝
• Նախապատրաստում
• Ճամփորդություն
• Ամփոփում
Նախապատրաստական փուլում սովորողների հետ համացանցից և այլ տեղեկատվական աղբյուրներից հավաքել ինֆորմացիա ընտրված տեղանքի /բարձունքի/ մասին: Ձևավորել խմբեր, որոնք ճամփորդության ընթացքում կունենան կոնկրետ հանձնարարություններ:

Ճամփորդության ընթացքում հաղթահարելով նախատեսված բարձունքը՝ ծածանել եռագույնն ու կրթահամալիրի դրոշը:
Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոպատումներով, տեսաֆիլմերով:

Նախագծի իրականացումը ըստ գործունեության ձևերի

• Ես և շրջակա աշխարհը (ծանոթացում տեղանքին, նրա պատմամշակութային կոթողներին)
• մայրենի խոսքի մշակում (բառապաշարի հարստացում, տեղեկությունների հավաքագրում, փոխադրում, ներկայացում)
• Մաթեմատիկա հաշվարկներ
• ՏՀՏ հմտություններ /տեսախցիկների, ֆոտոխցիկների ձայնագրիչների կիրառում, ֆիլմերի և շնորհանդեսների պատրաստում/ :
• Պատումների, ֆոտոպատումների, տեսանյութերի հրապարակում ենթակայքում, բլոգում

Նախագծի ամփոփում
Դասարանական բլոգում կազմակերպում ենք առցանց քննարկում՝ յուրաքանչյուր սովորող կարծիքներ բաժնում գրում է իր ամփոփումը
Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է իր հաշվետվությունը՝ ֆիլմի կամ պրեզենտացիայի տեսքով
Խնդիրներ ենք կազմում ճամփորդության տվյալների գործածմամբ:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s