Հունիսի 25-29 աշխատակարգ

Հունիսի 25-29 աշխատակարգ

9։00-9։30՝ Ազգագրական փառատոն 2018. ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

Երկարացված օրվա կազմակերպիչների աշխատակարգ

Հունիսի 25՝ ժամը 11․30 – հեծանվի տեխնիկական սպասարկման պարապմունք. Մայր դպրոցի հեծանվի ակումբ

Հունիսի 26՝ ժամը 09․30 – հեծանվի ստուգարքի հանձնում․ երթ Մալաթիայի պուրակ

Հունիսի 27՝ ժամը 10․00 – ձիավարության ստուգարքի հանձնում․ կրթահամալիրի ուսումնական ագարակ

Հունիսի 28՝ ժամը 12․00 – լողի ստուգարքի հանձնում․ Արևմտյան դպրոց-պարտեզի փակ լողավազան

9։30-12։00՝ աշխատանք դպրոցում

12։00-12։30՝ ընդմիջում դպրոցներում

12։30-14։00՝ աշխատանք նախաձեռնություններով, խմբերով

  • Հարսանեկան ծեսի նախապատրաստում
  • Միջավայրի ձևավորում, խնամք

 

Կարագոզյան վարժարանի խմբի ընդունելության ծրագիր

Реклама
Մանկավարժական հունիսյան բաց ճամբար Հունիսի 18-22

Մանկավարժական հունիսյան բաց ճամբար Հունիսի 18-22

Հունիսի 18-22

Մասնակիցները՝ կրթահամալիրի մանկավարժական աշխատողներ, «մանկավարժական նորարարության «Բարեկամություն» ճամբար

Հունիսի 21«Գեղարվեստական ձևավորում և դիզայն» մասնագիտության դիպլոմային նախագիծ

Հունիսի 22 

9։00՝ առավոտյան ժամոերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

10:00 Հեծանվային այց «Սիրո ու հավատի» այգի

19։00՝  Հյուսիսի-Արևմուտքի «Տիկնի պսակը» Տերյանի այգում

9։00-10։00՝ Ազգարական երաժշտական պարապմունք. Հարսանեկան ուրախություն՝ տիկնիկ պսակ

10:00-11:00 Երկարացված օրվա կազմակերպիչներ

Ձիավարություն- հունիսի 18, 20․ ժամը 10․00
Լող – հունիսի 19, 21, ժամը 12․00
Հեծանիվ – հունիսի 19․ ժամը 10․00

11։00-11։30՝ ընդմիջում

14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք.

երաժշտություն-պար

  • բաց լողափնյա դպրոցի զարգացում
  • հեղինակային կրթական ծրագրով ստուգումների-քննությունների կազմակերպումը

15։00-16։00՝

  • «Բարեկամություն» ճամբարի մասնակիցների, կրթահամալիր դիմողների համար՝ բլոգային-նախագծային ուսուցման պարապմունքներ
  • Մարզական պարապմունքներ

Երեկոյան զբոսանքի նախագծեր. Երևան 2800

Հունիսի 3-րդ շաբաթ՝ ստուգատես փառատոնային ճամբար։ Մանկավարժության նորարարության «Բարեկամություն» ճամբար։

Հունիսի 3-րդ շաբաթ՝ ստուգատես փառատոնային ճամբար։ Մանկավարժության նորարարության «Բարեկամություն» ճամբար։

Հունիսի 11-15

Երկարացված օրվա կազմապերպիչների պարապմունքներ

Դիպլոմային նախապատրաստական աշխատանք՝ Գեղարվեստական ձեւավորում եւ դիզայն

Ձիավարություն- հունիսի 11, 13, 15, ժամը 12․00
Լող – հունիսի 12, 14, ժամը 12․00

Հունիսի 11

09:00՝ Ընդհանուր պարապմունք
09:30՝-10:00՝ «Ընտրանի» համերգ-ցուցադրության փորձը
10:00-11:00՝  Միջավայրի ձևավորում, խնամք, ցուցադրության պատրաստություն
11:00՝ Շապիկանկարչություն
12:00- 13:00 Ձիավարության սեմինար
13:00- 14:00 Ստուգատեսերի ներկայացում. Թատերական ներկայացման տեսագրում

15:00՝ Համերգային փորձ, հյուրասիրության պատրաստություն
17:00 « Ընտրանի»

Հունիսի 12
09:00՝ Ընդհանուր պարապմունք
09:30՝-10:00՝ Ազգագրական փառատոնի փորձեր
10:00-11:00՝ Արտ պլեներ, միջավայրի խնամք
12:00՝ Ստուգատես-փառատոնային համերգ
Մասնակիցներ՝ դասավանդողներ, ճամբարականներ
12:00- 13:00 Լողուսուցման սեմինար
13:00- 14:00՝ Այցելություն «Սեբաստիա» նախակրթարան

 

Հունիսի 13

09:00՝ Ընդհանուր պարապմունք
09:30՝-10:00՝ Ազգագրական փառատոնի փորձ
10:00-11:00՝ Արտ միջավայր
12:00՝ «Մեկ օր մանկության հետքերով»-Արևմտյան դպրոց, նարինե Դավթյան, Սեբաստիա Համերգասրահ, մասնակիցներ դասավանդողներ, ճամբարականներ
12:00- 13:00 Ձիավարության սեմինար
13:00- Երևան 2800, «Իմ թաղը» նախագծով Րաֆֆի 47 հասցե. Պլեներ, պարտիզապուրակային աշխատանք
14:00 «Նուբար» հայ ավանդական երգի-պարի համույթ. 
Մասնակիցներ՝ դասավանդողներ, «Սեբաստիա» համերգասրահ

Հունիսի 14
09:00՝ Ընդհանուր պարապմունք
09:30՝-10:00՝ Ազգագրական փառատոնի  փորձ
10:00-11:00՝ Սոնա Քոչարյանը «Հարթակ Գեղարվեստում» ակումբում

12:00- 13:00 Լողուսուցման սեմինար
13:00 Միջին և Հարավային դպրոցները ներկայացնում են

14:00-15:00՝ Երևան 2800, «Իմ թաղը» նախագծով  երևանյան բակեր

Մարմարյա սրահ, մասնակիցներ՝ դասավանդողներ, ճամբարականեր

Հունիսի 15
09:00՝ Ընդհանուր պարապմունք
09:30՝-10:00՝ Ազգագրական փառատոնի փորձը
12:00- 13:00 Ձիավարության սեմինար-պարապմունք
14:00 Մեդիաուրբաթ-համերգ
Ազգագրական փառատոնի ամփոփում

Հունիս ամսվա անհատական աշխատաժամանակ

Հունիս ամսվա անհատական աշխատաժամանակ

Ճամբարային ջոկատի ղեկավարում մայիսի 29- հունիսի 8-ը՝ Ամառային ուսումնական ճամբար

Հակաբացիլ Կոմիտաս 2018

Հունիս ամսվա անհատական աշխատաժամանակ

Հոկտեմբեր ամսվա նախագծեր

Հոկտեմբեր ամսվա նախագծեր

Հոկտեմբեր ամսվա ուսումնական նախագծեր

Ուսումնական աշուն

Կոմիտասյան օրեր

Խնկոյանական օրեր

Տիեզերք

Կրթական պարտեզ

Գրական ակումբը երկարացված օրվա ճամբարում

Առցանց մասնակցություն գրական ակումբներին` Հոկտեմբերի 3, 10, 17, 24, 31

Մասնակցություն մեդիաուրբաթ ընդհանուր պարապմունք -համերգին` Հոկտեմբերի 6

Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունք` յուրաքանչյուր չորեքշաբթի

Երկարացված օրվա կազմակերպումը՝ որպես ուսումնական շուրջտարյա բաց ճամբար

Երկարացված օրվա կազմակերպումը՝ որպես ուսումնական շուրջտարյա բաց ճամբար

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում գործող «երկարացված օր» ծառայությունն առաջարկում է շուրջտարյա ուսումնական բաց ճամբար, որին կարող են մասնակցել ոչ միայն կրթահամալիրի սաներն, այլ նաև այն երեխաներն, ովքեր ուզում են դպրոցից հետո իրենց ժամանակն անցկացնել ստեղծագործ, ուսումնական, ճամփորդական, լողափնյա բաց և ներառական միջավայրում։

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Դպրոց-պարտեզներում և Միջին դպրոցում գործող «Երկարացված ուսումնական օր» ծառայությունից օգտվող սովորողներ, (այլ դպրոցների սովորողներ)

Նպատակը՝ Երկարացված օրվա կազմակերպումը՝ որպես ուսումնական շուրջտարյա բաց ճամբար։

Գործունեության ձևերը՝ շուրջտարյա ուսումնական բաց ճամբարը ներառում է հետևյալ բաղադրիչները
1․ Մեդիահմտությունների կիրառում, ամրապնդում՝ սովորող-սովորեցնող ուսուցման միջոցով (բլոգի վարում, լուսանկարչական հմտություններ, մոնտաժ, տեսադաս, տեսաֆիլմ)։
2․ Դասապատրաստում (կարող է կիրառվել սովորող-սովորեցնող բաղադրիչը)։
3․ Ճամփորդություններ, արշավներ (քաղաքային, նախագծային)։
4․ Պարտիզապուրակային գործունեություն, ուսումնական ագարակ, կենդանիների-բույսերի խնամք։
5․ Արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաների ցանց, նկարչություն, խեցեգործություն։
6․ Ազգային երգ ու պարի ուսուցում (սովորող-սովորեցնող սկզբունքով)։
7․ Դպրոց-պարտեզների լողափնյա միջավայր (խաղային, ստեղծագործական բաղադրիչներով)։
8․ Ակումբային գործունեություն (օր․՝ հոգեբանի ակումբ, և այլն)։

 

 

Դասավանդողների օգոստոսյան ճամբար

Դասավանդողների օգոստոսյան ճամբար

Օգոստոսի 22-29

Երևանյան ճամբար՝ օգոստոսի 22-25, 28-29. 2017-2018 ուսումնական տարվան, առաջին շրջանին պատրաստության ստուգատես
Մանկավարժական ճամբար «Ժայռ»-ում՝ օգոստոսի 26-27. «Հեղինակային կրթական ծրագրի սեպտեմբերյան հավաք» նախագիծ

Օգոստոսի 22-25
Աշխատակարգ

Աշխատանքային խմբերը՝ մասնագիտական խմբեր, դպրոցների մանկավարժական աշխատողներ։ Խմբերի ղեկավարները՝ կրթահամալիրի դպրոցների ղեկավարները, մասնախմբերի՝ 2017-2018 ուսումնական տարվա ղեկավարները։

Մարզական պարապմունքները վարում են կրթահամալիրի մարզիչները՝ Լուսինե Աբրահամյան, Տաթև Համբարյան, Գևորգ  Հազարումյան, Միքայել Ղազարյան, Անդրանիկ Մարգարյան, Ալինա Թումասյան, Նաիրա Հարությունյան, Ռուբեն Բաղդասարյան, Անդրանիկ Մանուչարյան, Առնոլդ Միքայելյան։

Մինչև օգոստոսի 16-ը՝   աշխատանքային խմբերի ծրագրերի հրապարակում դպրոցների ենթակայքերում, մասնախմբերի բլոգներում։

Աշխատանք Մայր դպրոցում

  • 9։00-9։55՝  ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
    պարերգեր, կրթահամալիրի տնօրենի խոսքը
    պարապմունքը ծրագրում և վարում են կազմակերպիչները՝
    օգոստոսի 22 – Մարալ Կարապետյան, Սոնա Փափազյան
    օգոստոսի 23 – Լուսինե Սարգսյան, Անահիտ Գևորգյան
    օգոստոսի 24 – Վարդ Հայրյան, Հասմիկ Պողոսյան
    օգոստոսի 25 – Ջուլի Սիմոնյան, Ռիմա Երեմյան
  • 10։00-12։00՝ աշխատանք մասնագիտական խմբերով, փոքր խմբերով, անհատական
    օրվա ծրագիրը և ամփոփումը՝ մասնախմբի բլոգում։Մանկավարժական աշխատողը ներկայացնում է իր ուսումնական բլոգի պատրաստությունը իր վարած դասընթացին, ուսումնական գործունեությանը, ուսումնական տարվա, առաջին շրջանի նախագծերը։

Աշխատանք դպրոցում

  • 12։00-13։00՝ քայլք դեպի  դպրոցներ, ընդմիջում դպրոցներում
  • 13։00-15։00՝ ուսումնական տարածքի և գույքի, շրջակա միջավայրի բարեկարգում, դասարանների, խմբերի ձևավորում
    Օրվա ծրագիրը և ամփոփումը՝ դպրոցի ենթակայքում։Մանկավարժական աշխատողը ներկայացնում է իրեն (իր վարած դասընթացին, ուսումնական գործունեությանը) հատկացված տարածքի՝ կաբինետի (սենյակի, սրահի, արհեստանոցի, արվեստանոցի, միջանցքի, բակային տարածքի), դրա գույքի, տեխնիկական միջոցների, ուսումնական պարագաների պատրաստությունը։
    Մասնաճյուղի ղեկավարն ապահովում է շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքով։

Մարզական

  • 15։00-17։00` մարզական պարապմունքներ՝ լող, սուսերամարտ, նետաձգություն, հրաձգություն, խաղային մարզաձև, սեղանի խաղեր…
    Մարզական ակումբն ընտրում է մանկավարժական աշխատողը։
    Օրվա խմբերը՝  մարզական բլոգներում

16։00-17։00՝ կրթահամալիրի վարչական խորհրդի, մասնաժողովի համատեղ նիստ
Նիստերը բաց են։

Օրվա լուսաբանումը՝ դասավանդողների բլոգներում, ենթակայքերում, mskh.am-ում։