Հ. Թումանյան. Բզեզի դպրոցը

Հ. Թումանյան. Բզեզի դպրոցը

ԲԶԵԶԻ ԴՊՐՈՑԸ

Վարպետ Բըզեզն ամռան մի օր
Դըպրոց բացեց մեծ ծառի տակ
Ու հավաքեց թիթեռ, ճանճ, բոռ,
Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ…

— Գիտե՞ք, ասավ, իմ փոքրիկներ,
Պիտի սովրեք, սովրեք անվերջ,
Որ իմանաք ինչ է ձեզ պետք,
Ինչ կա ձեր շուրջն ու կյանքի մեջ։ Read more

Реклама
Աթաբեկ Խնկոյան. Աքաղաղն ու կտուրը

Աթաբեկ Խնկոյան. Աքաղաղն ու կտուրը

Картинки по запросу աքաղաղն ու կտուրը

 

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր–վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.

 

-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:

Բութ մատն ասաց…

Բութ մատն ասաց…

ԲՈՒԹ ՄԱՏՆ ասաց՝

եկա՜ն, եկա՜ն:
ՑՈՒՑԱՄԱՏՆ ասաց՝ ովքե՞ր եկան։
ՄԻՋՆԱՄԱՏՆ ասաց՝ գայլե՜ րն եկան։
ՄԱՏՆԵՄԱՏՆ ասաց՝ դե շո՜ւտ, դե շո՜ ւտ,

ելեք փախչեմք:
ՃԿՈՒՅԹՆ ասաց՝ ճստլի՜կ եմ,
Պստլի՜կ եմ,
Ոտքե՜ր չունեմ,
Թևե՜ր չունեմ,
Ինչպե՞ս փախչեմ…

ԲՈՒԹ ՄԱՏՆ ասաց՝մենք չենք փախչի։
Գայլերի դեմ չենք նահանջի։
Ոա-ուփ տանք,
Դառնանք բռույցք,
Ջարդենք նրանց քիթ ու մռութ։

Շունը.Հովհաննես Թումանյան

Շունը.Հովհաննես Թումանյան

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.

Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,

Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես

Պահում եմ ես։

Աթաբեկ Խնկոյան. Անտերև ծառ

Աթաբեկ Խնկոյան. Անտերև ծառ

Փչեց ցուրտ քամին,
Եկավ մեգ, մշուշ․
Թերթերը թափեց
Ծաղիկը քնքուշ։

Անտերև ծառը
Ճյուղերը ծոծեց․
Աշնան քամու հետ
Կանգնեց ու վիճեց։

-Հե՞ր տերևներս
Մեկ-մեկ պոկեցիր
Ու աչքիս առաջ
Գետին թափեցիր։

Աթաբեկ Խնկոյան. Ծիածան

Աթաբեկ Խնկոյան. Ծիածան

Մթին ամպերից եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը, ծագեց ջինջ արև:

Կանաչ ու կարմիր կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն ալ — գոհար դարձան:

Քամին հանդարտեց, էլ չկա փոշի.
Հողը տաքացավ, ծխեց գոլորշի: