Կրկնազատիկը Սբ. Երրորդություն եկեղեցու բակում

Կրկնազատիկը Սբ. Երրորդություն եկեղեցու բակում

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողները, դասավանդողները, ծնողները ծիսական երգերով, պարերով  Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում տոնեցին Կրկնազատիկը:

Տեսանյութը՝ Հասմիկ Մաթևոսյանի

Реклама
Զատկածես, ծիսական ավանդույթներ

Զատկածես, ծիսական ավանդույթներ

Երկարացված օրվա ճամբարականները պատմում եմ Զատկի ծեսի եւ զատկական ավանդույթների մասին :Ճամբարականները պատմեցին նաեւ, թե ինչպե՞ս են նշել տոնը իրենց ընտանիքներում:

Տեսանյութ՝

Ածիկացան

Ածիկացան

 Զատկի տոնի նախապատրաստություններից է ածիկացանը: Ածիկը ծլեցրած ցորենն է, որը համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն` ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը:

Երկարացված օրվա ճամբարականների հետ   զատկական երգ ու պարով ցանեցինք ածիկը:

Տեսանյութ՝

Ծաղկազարդի ծեսի արմատներն ու խորհուրդը .պատմում են ճամբարականները

Ծաղկազարդի ծեսի արմատներն ու խորհուրդը .պատմում են ճամբարականները

Ծաղկազարդին կամ Ծառզարդարին  ընդառաջ՝ երկարացված օրվա ճամբարականների հետ ուսումնասիրել ենք եւ տեղեկություններ ենք հավաքել Ծաղկազարդի ծեսի եւ ծիսական ավանդույթների մասին:  Ծաղկազարդը եղանակի՝ գարնան պաշտամունքի տոն էր։ Այն նվիրված էր ոչ միայն ջրին, այլև ծառին ու ծաղկունքին։ Ծառի պաշտամունքը փոխանցվել է սերնդեսերունդ և համարվել բնության կենդանության ու վերապրումի արգասիք։ Իմ երկարացված օրվա ճամբարականներն էլ  սիրով եւ ոգեւորությամբ են պատրաստվում ծեսին՝ տնկում ենք բալենիներ, խնամում ենք կրթական պարտեզը,Կրթահամալիրի Բանգլադեշն ու սարալանջը:

Իսկ դուք  գիտե՞ք ծեսի արմատներն ու խորհուրդը:

Տեսանյութ՝

Զատկի ծես.ուսումնական նախագիծ

Զատկի ծես.ուսումնական նախագիծ

IMG_8460

Ժամանակահատվածը՝ մարտ ամիս

Մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Նպատակը՝

Ճամբարականներին ծանոթացնել Զատկական ծեսին,  Զատկի     խորհուրդներին /ածիկ, ներկած ձու, ձուկ, չամչով փլավ, զատկածառ, զատկական ավանդույթներին ու սովորույթներին։ Read more