Աթաբեկ Խնկոյան. Աքաղաղն ու կտուրը

Աթաբեկ Խնկոյան. Աքաղաղն ու կտուրը

Картинки по запросу աքաղաղն ու կտուրը

 

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր–վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.

 

-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:

Реклама
Փեսացու մուկը

Փեսացու մուկը

Աթաբեկ Խնկոյանի  Փեսացու մուկը  ստեղծագործությունը խաղ բեմադրությամբ ներկայացնում են երկարացված օրվա ճամբարականները:

 Աննա Օհանյանի օգնությամբ ճամբարականները գունավոր թղթերից պատրաստեցին  «Փեսացու մուկը» ստեղծագործության հերոսներին, ապա սոսնձեցին ամրակներին: Ստեղծագործությունը մեզ արդեն ծանոթ էր, սովորել էինք եւ յուրացրել: Տեխնոլոգիական աշխատանքն ավարտելուց հետո փորձեցինք այն բեմադրել :

Տեսանյութ՝

 

 

 

Աթաբեկ Խնկոյան. Ծիածան

Աթաբեկ Խնկոյան. Ծիածան

Մթին ամպերից եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը, ծագեց ջինջ արև:

Կանաչ ու կարմիր կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն ալ — գոհար դարձան:

Քամին հանդարտեց, էլ չկա փոշի.
Հողը տաքացավ, ծխեց գոլորշի:

Աթաբեկ Խնկոյան. «Մոծակի մահը»

Աթաբեկ Խնկոյան. «Մոծակի մահը»

Ամպից խփեց հուր-կայծակ,
Կաղնուց ընկավ մի մոծակ:
Մոծակն ընկավ կաղնու մոտ՝
Թև ու թիկունք արյունոտ:

Ճանճերն եկան պըզզալով,
Տըզտըզալով, բըզզալով.
Եղբոր վրա շատ լացին,
Աղի արցունք մաղեցին.

— Ազիզ ախպեր, քաջ մոծակ,
Էլ չես թռչի թևարձակ.
Ա՛խ, խավարի մեր լույսը,
Կոտրվել է քո ուսը,
Դու տանջվում ես չարաչար,
Ափսո՛ս, չունենք ոչ մի ճար:

Մոծակն իրեն հավաքեց,
Նվազ ձայնով կտակեց.
— Իմ քուրիկներ աննման,
Փորեք դուք ինձ գերեզման,
Թաղեք կանաչ պուրակում,
Որտեղ դուք եք նվագում:
Ամեն ամեն իրիկուն,
Երբ դուք գնաք դեպի տուն,
Իմ հորքուրներ, մորքուրներ,
Ըզբոսասեր քույրիկներ,
Անցե՜ք, դարձե՜ք իմ մոտով,
Ինձ հիշեցեք կարոտով:
Ճանճերը շատ լաց եղան.
— Մեռավ, — ասին, — քաջ տղան
Ոչ թե չնչին մի ձագ էր,
Այլ մի կտրիճ մոծակ էր:

Աթաբեկ Խնկոյան «Փեսացու մուկը»

Աթաբեկ Խնկոյան «Փեսացու մուկը»

 

Մուկը ուզեց
Ամուսնանալ
Եվ հզորին
Փեսա դառնալ։
Նրան ասին,
Որ աշխարհում
Արեգակն է
Սիայն հզոր։
Մուկը տեղից
Վեր է կենում,
Իրեն կոկում
Ու փառավոր
Գարնան մի օր,
Ջերմ առավոտ
Ուղիղ գնում
Արևի մոտ։
Գնում, ասում.
— Բարև, բարև,
էս աշխարհի հզոր արև՛.
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,

Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անեմ հարսիկ։
— Ես որտեղի
Հզորն եմ որ…
Տե՛ս էն ամպն է
Ինձնից հզոր,
Մին էլ տեսար
Արագ, արագ,
Կտավի պես
Երկար–բարակ
Տարածվում է,
Կապուտակում,
Վարագույրով
Դեմքս ծածկում, —
Արեգակը
Մկանն ասավ։

Մուկը վազեց
Ամպին հասավ.
Այ հզոր ամպ,
Բարև, բարև.
Ու՞ր ես գնում
Վերև, վերև։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ
Անեմ հարսիկ։
—Ես որտեղի՞
Հզորն եմ որ…
Այ, քամին է
Ինձնից հզոր։
Որ բարկացավ,
Էլ գութ չունի,
Ուր ուզենա՝
Ինձ կտանի։
Նա ինձ կանի
Փաթիլ–փաթիլ,
Ու կքամի
Կաթիլ-կաթիլ։

Մուկը վազեց
Հասավ քամուն.
—Քամի՛, ասավ,
Հզոր ես դուն։
Ամպին կանես
Փաթիլ–փաթիլ
Ու կքամես
Կաթի–կաթիլ։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ
Անեմ հարսիկ։
— Ե՞ս եմ հզոր…
Երանի՜ քեզ.
Չէ՛, չէ՛, մկնիկ,
Դու խաբվել ես։
Զորեղ տեսնես
Դու սև գոմշին,
Կուզեմ պոկեմ,
Բերեմ կաշին,
Բայց որտեղի՞ց…
Ինչի՞ տեր եմ,
Որ ուզածս
Պոկեմ, բերեմ։

Մուկը դիմեց
Գոմշին արտում՝
Լուծ քաշելիս,
Հոգնած, տրտում.
—Գոմե՛շ,—ասավ,—
Դու հզոր ես,
Դու. հզոր ես,
Ուժի տեր ես,
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ տանեմ,
Անեմ հարսիկ։
—Ե՞ս եմ հզոր
Եվ ուժի տե՞ր…
Որ էդպես է,
Բա էս անտեր
Գութանն ի՞նչ է
Ինձ չարչարում
Ու իմ ուսին
Ցավ պատճառում։
Գոմշին թողեց,
Վազեց գնաց.

—Հզոր գութան,—
Ասավ,— մի կաց…
Օրոր, շորոր
Արտ ես վարում,
Հողում խոր-խոր
Ակոս շարում,
Քանի՜–քանի՜
Լուծ ու լծկան
Ճիպոտի տակ
Քեզ քաշող կան։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անեմ հարսիկ։
—Ուժիս գովքը
Այլ կերպ կտան.
Հզորն ո՞վ է,
Էն էլ գութա՞ն…
Որ հզոր եմ,
Ինչո՞ւ համար
Հողի միջին
Մութ ու խավար՝
Ինձնից ուժեղ
Արմատ ու սեզ
Ինձ ջարդում են
Ուզածի պես։

—Արմա՛տ, արմա՛տ,
Հզոր արմատ,—
Ասավ փեսա
Մուկը մի մատ։
Դու շատ զոռ ես,
Դու հզոր ես,
Հզոր գութան
Դու կկոտրես։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ տանեմ,
Անեմ հարսիկ։
—Արմատը՝ ո՞վ,
Հզորը՝ ո՞վ,
Վեր կաց գնա
Դու մկան քով,
Ա՛յ ձեր ցեղը
Շատ հզոր է,
Գետնի միջին
Բուն կփորե,
Կորոնե
Սեզ ու արմատ,
Կուտե, կուտե
Մեկ–մեկ, հատ–հատ։

Մուկը վազեց
Մկնուհու մոտ.
—Նանի՛ ,—ասավ,—
Մեր հին ծանոթ,
Ա՛յ, արմատը
Խոսքիս վկա,
Քեզնից հզոր
Չկա՛, չկա՛,
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Շեկլիկ մազիկ,
Տո՛ւր ինձ՝ տանեմ.
Անեմ հարսիկ։
— Բարով, մկնի՛կ,
Բարով տեսա,
Ես քեզ զոքանչ,
Դու ինձ փեսա։
Իմ դստրիկս
Հեզիկ–նազիկ,
Շեկլիկ–մեկլիկ
Շեկլիկ մազիկ,
Կտամ ես քեզ,
Արա հարսիկ։

Մուկը մկան
Առավ փեսա.
էս աշխարհի
Օրենքն է սա։

Խնկոյանական օրեր. ուսումնական նախագիծ

Խնկոյանական օրեր. ուսումնական նախագիծ

Տևողությունը՝ հոկտեմբեր ամիս

Խնդիրները`

  • Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում
  • Ծանոթանալ Խնկոյանի ստեղծագործություններին
  • Բառապաշարի հարստացում
  • Գրական ճաշակի ձևավորում ու զարգացում
  • Ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում
  • խմբային /դասարանական/ մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծում, առցանց քննարկումների կազմակերպում
  • Աշխատանքի ընթացքը

Զրուցել Խնկոյանի մասին, պարզել երեխաների ունեցած ինֆորմացիան, վերհիշել  իմացած, կարդացած ստեղծագործությունները:
Համացանցում որոնել խնկոյանական ծանոթ ստեղծագործությունների մեդիատարբերակներ, նախորդ տարիներին իրենց և այլ սովորողների կողմից պատրաստած մեդիանյութեր, դիտել դրանք, քննարկել:

Ստեղծագործությունների ցանկ
 Փեսացու մուկը
Ճպուռն ու մրջյունը
Մոծակի մահը

Աշխատանք բանաստեղծությունների հետ

Բանաստեղծությունը սովորել կենդանի խաղի, բեմականացման, նկարելու միջոցով:

Կերպար-ներկայացում

Տանն ամեն սովորող ընտրում է իրեն հետաքրքրող կերպարը, անգիր է սովորում համապատասխան ստեղծագործությունը և դասարանում ներկայացնում այդ կերպարը մնջախաղով, մատնաթատրոնով,  խոսքով կամ իր ընտրությամբ որևէ իրով:

 

Բնագիտական մեդիաընթերցարաններ

Սովորողները Խնկոյանի ստեղծագործություններից առանձնացնում են միջատ-հերոսներին, կենդանի-հերոսներին /մրջյուններ, ծիծեռնակներ, գայլեր, կատուներ/, համացանցից  տեղեկություններ են հավաքում նրանց մասին, մշակում են այդ ինֆորմացիան, ներբեռնում են նկարներ: PowerPoint ծրագրով հավաքում են՝

  • Մեդիաընթերցարան միջատների մասին
  • Մեդիաընթերցարան վայրի կենդանիների մասին
  • Մեդիաընթերցարան ընտանի կենդանիների մասին

 

Նախագծի իրականացման ընթացքում ստեղծված մեդիանյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում:
Սպասվելիք արդյունքները
Մեդիաներկայացումներ, փոքրիկ մանրապատումներ, թատերական ներկայացումներ
Ձայնագրություններ, ֆիլմեր
Խնկոյանական ստեղծագործությունների ժողովածու /մեդիափաթեթ/
Ռադիոթողարկումներ

Աթաբեկ Խնկոյան. Ձմեռ Պապի

Աթաբեկ Խնկոյան. Ձմեռ Պապի

Արի՛, արի՛,

Ձմեռ Պապի,

Սպիտակ հագի,

Սպիտակ կապի:

Դաշտ ու անտառ,

Գետ ու գետակ,

Այս ամենը

Առ թևիդ տակ:

Սարում, ձորում

Սուլի՛ր, երգի՛ր,

Հեքիաթ ասա

Հետաքրքիր:

Գցիր կամուրջ,

Փռիր կարպետ,

Ա՛յ, անուրագ,

Անձեռ վարպետ:

Մկների ժողովը

Մկների ժողովը

mkneri_joxov-shapik-a3-01Նկարագրություն

Մկստանում սով էր, իսկ պատճառը լկստան կատուն էր: Մկները հավաքվում են ժողովի և որոշում են իրենց անվտանգության համար կատվի վզից զանգ կախել, որպեսզի կարողանան լսել նրա մոտենալը:Սակայն այդ վտանգավոր նախաձեռնությունը ոչ ոք  չի  վերցնում իր վրա:

 

ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ
Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց , բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն :
Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին,
-Լսե´ ք, մկներ, ցեղակից ,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի ,
Պէտք է մեռնեմ անոթի
Սովն է չոքել դռանը,
Ախ , մռռանը, մռռանը ,
Վեր է ընկել, մառանը ,
Ինչքան ասես նազ անի ,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի ,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի ,
Ուտի , քեֆը չաղ անի ,
Էսպես զուլում ու կրակ ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը…
Ա՜յ բերել եմ ես մի զանգ ,
Ծափ , ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա ,
Որ ինչքան էլ շորորա ,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի :
Է ´, զանգը ո՞վ կախ անի.
-Ալո դո´ ւ:
-Ալո՞ն տանի:
-Բալո դո´ւ :
— Բալո՞ն կախէ:
-Չստո, դո´ ւ:
-Չստոն կաղ է :
-Մստո , դո ´ւ:
-Մստոն կարճ է:
-Փստո, դո´ ւ:
-Էդ էլ խի՞ղճ է:
-Համբօ , դո ´ւ:
-Ես տկար եմ:
-Չամբո , դո´ ւ:
-Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞ :
-Բտոն , Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից :
-Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտո , ի՞նչ ֆստան,-
Ճստաց Բտոն ճստճստան :
-Լռի´, հանդուգն
Կոտորվե´ք դուք ,,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,-
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:

Խնկոյանական օրեր. նախագիծ

Խնկոյանական օրեր. նախագիծ

xnko-aperԱթաբեկ Խնկոյանը հայ մանկագիր է  և ուսւոցիչ: Երեխաների շրջանում նա ավելի հայտնի է իբրև Խնկո Ապեր: Նա ծնվել է 1870 թվականին Լոռու մարզի Ղարաբոյա գյուղում, այժմ այդ գյուղը կրում է Խնկոյան անունը: Խնկո Ապերը զվարթ ու կատակասեր մարդ էր, սիրում էր կատակներ անել: Նրա սրամտությունը արտահատվել է իր ստեղծագործություններով, որտեղ նա հումորի միջոցով ծաղրում է մեծամտությունը, ժլատությունը, ագահությունն ու շողոքորթությունը: Ղազարոս Աղայանից եւ Հովհաննես Թումանյանից հետո Աթաբեկ Խնկոյանը համարվում է մեր մանկական լավագույն գրողներից երրորդը:Մեր գրականության մեջ ավելի հայտնի է որպես տաղանդավոր առակագիր: (<<Ճպուռն ու մրջյունը>>, <<Մկների ժողովը>>, <<Գայլն ու գառը>>): Աթաբեկ Խնկոյանի անունով է կոչվում  Երևանի մանկական գրադարանը:

Նախագծի ընթացքը—06.10.2016

Նախագծի մասնակիցներ— 1.1 դասարան

Նախագծի նպատակը — Ծանոթացնել  Աթաբեկ Խնկոյանի կյանքին, ստեղծագործություններին:

Խնդիրները— Բանավոր խոսքի զարգացում, ՏՀՏ հմտությունների ձևավորում, գիտելիքների  համալրում:

Ընթացք

  • Սովորողներին հաղորդել Աթաբեկ Խնկոյանի կենսագրությունից որոշակի տեղեկություններ:
  • Կարդալ Խնկոյանի  բանաստեղծությունները, առակները: Քննարկել եւ վերլուծել ստեղծագործությունները:
  • Նկարել կերպարները կամ որևէ դրվագ  paint ծրագրով, պլաստիրինով պատրաստել նախընտրած կերպարը:
  • Բերանացի ասել, սովորել ստեղծագործությունները

Ստեղծագործությունների ցանկ

Լուսին
Լուսին, լուսին, լուսերես,
Ինչքա՜ն սիրուն, կլոր ես։
Լույս ես տալիս գիշերով
Քո վառվռուն թշերով։

Մեղուն
Պզան, պզան, պզպզան,
Պստիկ մեղու տզտզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան, սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս։

ԳԻՇԵՐ

Իջնում է գիշեր
Սարերի ուսին,
Փայլում է վերից
Կաթնագույն լուսին:

Վերից նայում է
Երկինքը ուրախ,
Քնած է գյուղը
Անհոգ ու խաղաղ:

ԲԶԵԶ

Բը՛զ, բը՛զ, բըզբըզան,
Բզեզն եկավ տըզտզան,
Եկավ-ընկավ թակարդը,
Նրան բռնեց չար սարդը:

imagesՃպուռն ու մրջյունը

Թռի-վռի
Մի ճպուռ,
Ողջ ամառը
Շուռ ու մուռ,
Երգեց, ճռռաց.
Ճռճռաց:

Մին էլ, ըհը՜,
Ձմեռը,
Փռեց իրա
Թևերը.
Բացեց գորգը
Սպիտակ,
Դաշտերն առավ
Ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
Էլ ո՞ րն ասեմ,
Էլ ո՞ րը,
Երբ ամեն մի

Թփի տակ
Թե սեղան կար,
Թե օթյակ:
Եկան օրեր
Ցրտաշունչ,
Ճպուռն ընկավ
Լուռ ու մունջ.
Քաղցած փորին
Էլ ի՜նչ երգ,
Ցուրտը տարավ
Ոտ ու ձեռք:
Զընգր-զընգր
Դողալով,
Ծանր-ծանր
Սողալով
Նա մրջյունին
Ասում էր.
— Գլխիդ մատաղ,
Սանամե՛ր,
Մի ճա՛ր արա
Շունչ առնեմ,
Ցրտից, սովից
Չմեռնեմ:
Կերակրի՛,
Տաքացրու՛,
Մինչև գարուն
Ապրեցրու:
— Ի՜նչ խաբար է,
Սանիկս,
Զարմանում եմ,
Ջանիկս,
Չաշխատեցի՞ր
Ամառը,
Ասա՛, ինչ էր
Պատճառը:
— Էդպես բանի,
Սանամե՛ր,
Էլ ժամանակ
Ո՞ վ ուներ.
Էն խոտերում
Բուրավետ
Երգում էինք
Մերոնց հետ…
— Ուրեմն դու՞ …
— Այո՛, ես
Ողջ ամառը
Դեն ու դես
Երգում էի
Մշտապես:
— Երգո՞ւ մ էիր…
Շատ բարի,
Այժմ էլ բռնի
Վեր-վերի,
Քամին ծափ տա,
Դու պարի՛:

  • Վերլուծում ենք բանաստեղծությունները
  • Բանաստեղծությունը ներկայացնում ենք դերերով
  • Բացատրում ենք մեզ անծանոթ բառերը