Մանկավարժական բաց ճամբար. օր 1

Մանկավարժական բաց ճամբար. օր 1

На данном изображении может находиться: растение, цветок, трава, на улице и природа

 

Նոր ուսումնական տարվա նախապատրաստություն

Այսօր մանկավարժական բաց ճամբարի առաջին օրն էր: Նոր ուսումնական տարին մեկնարկեց կրթահամալիրի դպրոցներում: Առավոտը Հյուսիսում սկսեցինք ընդհանուր պարապմունքով, իսկ հետո ամենքս անցանք մեր աշխատանքին՝ միջավայրի խնամք, բակային աշխատանքներ,ինչպես նաև կաբինետների մաքրման, ձևավորման աշխատանքներ: Կեսօրին աշխատանքը շարունակեցինք Մայր դպրոցում՝ նախագծային խմբերով:

Նոր ուսումնական տարի, նոր մասնախումբ, նոր ակնկալիքներ…

Դասվարները բաժանվեցին երկու խմբի՝ 5-6 տարեկանների և 2-3-րդ դասարանների: Քանի որ ինձ նման շատ դասավանդողներ առաջին անգամ էին մասնակցում «Իմացումի հրճվանք» ծրագրով սեմինարին , նախ ծանոթացանք իսկ հետո անդրադարձանք եւ քննարկեցինք հետեւյալ հարցերը.

Ուսումնական բլոգներ․ ներկայացվող պահանջներ, առաջարկներ․ քննարկում

Սեպտեմբերյան ուսումնական  նախագծեր. առաջարկներ և քննարկում

Կրթական շքերթի բովանդակության քննարկում, կազմակերպում

Ուսուցչի օրագիր վարելու առաջարկ

Նպատակը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում ավելի գործածական և տեսանելի դարձնել Ուսուցչի օրագիր բաժինը դասավանդողի բլոգում, որի կիրառման ընթացքում տեսանելի կդառնան հեղինակային կրթական ծրագրի արդյունքներն ու ձեռքբերումները, ուսուցչի գրառում-պատումները:

Реклама
Օգոստոսի 21-24

Օգոստոսի 21-24

9։00-9:15՝ Ընդհանուր պարապմունք Հյուսիսային դպրոցում

9:15-12:00՝

  • Միջավայրի խնամք, բակային աշխատանքներ՝ Քրիստինե Շահբազյան, Անուշ Համբարյան
  • Միջավայրի ձևավորման նախագծեր՝ Աննա Ֆրանգյան, Տաթև Աթոյան, Ռիմա Երեմյան
  • Կաբինետների մաքրման աշխատանքներ՝ կաբինետների պատասխանատուներ

12։00-12։30՝ ընդմիջում դպրոցներում

12։30-14։00՝ աշխատանք նախագծային խմբերով. Մայր դպրոց

Երեքշաբթի, հինգշաբթի

14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք. Մայր դպրոց, Մարմարյա սրահ

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար: Օր չորրորդ

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար: Օր չորրորդ

Օգոստոսի 17

Հեծանվորդ ճամբարականներին բարի երթ մաղթելուց հետո, մի քանի ճամբարականներով  օրը սկսեցինք կրթական պարտեզի աշխատանքներով: Շարունակեցինք երեկվա կիսատ թողած աշխատանքները՝  հավաքեցինք և կտրատեցինք էտված ճյուղերը, ջրեցինք ճիմերն ու ծառերը, քաղհան արեցինք:  Read more

Ճամբարային անցուդարձ

Ճամբարային անցուդարձ

Օգոստոսի 16

«Մուտք կրթահամալիր» ճամբարային երրորդ օր

Ճամբարային աշխատակարգում այսօր ներառված էր պարտիզապուրակային աշխատանքը: Արևմտյան դպրոցի հմուտ այգեպան Էդմոն Փաշինյանը սովորեցրեց պարտիզապուրակային գործիքների միջոցով կտրատել էտված ճյուղերը,  փոցխով մաքրեցինք ծառերի բները, հավաքեցինք չորացած ճյուղերն ու տերևները: Read more

Դու կարող ես լինել միայն այն, ինչ որ ես: Օշո

Դու կարող ես լինել միայն այն, ինչ որ ես: Օշո

osho

Դուք չեք կարող այլ բան լինել: Դուք պիտի լինեք հենց այնպիսին, ինչպիսին կաք: Գոյին դուք հենց այդպիսին եք պետք:

Մի անգամ արքան մտնում է այգի և տեսնում տհաճ հոտ արձակող և մեռնող ծառեր, ծաղիկներ, թփեր:Կաղնին ասում է, որ մեռնում է այն ցավից, որ չի կարող այնքան սլացիկ լինել, ինչքան սոճին:Սոճին ասում է, որ իր մահվան պատճառն այն է, որ ինքը չի տալիս այնպիսի բերք, ինչ տալիս է խաղողի որթը: Իսկ խաղողի որթը մեռնում էր այն վշտից, որ  չի ծաղկում վարդենու պես: Շուտով արքան գտնում է մի բույս, որը ուրախություն էր պարգևում իր ծաղիկներով և թարմությամբ: Հարցուփորձից հետո, արքան ստանում է բույսի հետևյալ պատասխանը:

— Ես այս ամենը ինքնին շնորհ եմ համարում: Չէ՞ որ երբ դու ինձ տնկեցիր, դու ուզում էիր, որ ես ուրախություն պարգևեմ քեզ: Եթե դու կաղնի, խաղող կամ վարդ ուզեիր, դու հենց դրանցից էլ կտնկեիր: Այդ պատճառով էլ ես մտածում եմ, որ ես չեմ կարող լինել այլ բան, բացի նրանից, ինչ որ եմ: Եվ ես աշխատում եմ զարգացնել իմ ունեցած  լավագույն որակները:

 

Դու այստեղ ես, որովհետև Գոյը հենց քո կարիքն ուներ, կարիքն ուներ հենց նրա, ինչպիսին դու ես: Հակառակ դեպքում՝ մեկ ուրիշը կլիներ այստեղ: Դու մարմնավորում ես ինչ-որ յուրահատուկ, էական, ինչ-որ շատ կարևոր բան: Քո ինչի՞ն է պետք Բուդդա լինել: Եթե Աստված մի ուրիշ Բուդդայի կարիք ունենար, նա կստեղծեր այնքան Բուդդա, որքան ցանկանար:Բայց նա մեկ Բուդդա է ստեղծել: Եվ դա բավական է: Մինչև հիմա նա չի ստեղծել այլ Բուդդա կամ Քրիստոս: Դրա փոխարեն նա ստեղծել է Քեզ: Հիմա հասկացա՞ր, թե Տիեզերքն ինչպիսի ուշադրության է արժանացրել հատկապես քեզ:

Դու ես Ընտրյալը, ոչ թե Բուդդան, Քրիստոսը կամ Կրիշնան:Նրանք իրենց գործն արեցին: Նրանք իրենց ներդրումն ունեցան Գոյի մեջ: Հիմա Դու այստեղ ես, որպեսզի բերես քո ավանդը: Նայիր ինքդ քեզ: Դու կարող ես լինել միայն այն, ինչ որ ես… հնարավոր չէ, որ դու ուրիշ մեկը դառնաս: Դու կարող ես կամ ուրախանալ և ծաղկել, կամ թոշնել՝ չընդունելով քեզ այնպիսին, ինչպիսին կաս:

Источник:http://pritchi.ru/id_333 

Ռուսերենից թարգմանեց Մարիետ Սիմոնյանը:

Գորտը:Ռ.Ագուտագավա (վերլուծություն)

Գորտը:Ռ.Ագուտագավա (վերլուծություն)

Հարցարան

1. Պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր.

  • գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով
  • տարված բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը
  • եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում
  • վստահում են Տիրոջը և համարում են, որ ամեն ինչ Աստծու կամքով է:

Պատմվածքը այն  մարդկանց մասին է, ովքեր գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով միայն այն բանի համար, որ իրենց ագահաբար դարձրել են աշխարհի սեփականատերեր և մտածում են, որ աշխարհը միայն իրենց շուրջն է պտտվում: Չկա մարդ, որ ապրում է և չի մեղանչում: Որքան ապրում ենք այս աշխարհի վրա՝ այնքան էլ մեղանչում ենք: Պատմվածքի գործող հերոսները աստվածավախ մարդիկ են, ովքեր համարում են, որ ամեն ինչ Աստծու կամքով է  և քանի որ ամեն ժամ եւ ամեն ինչի համար պետք է գոհություն հայտնենք Աստծուն,  գործող հերոսները նույնպես հայացքները երկինք ուղղելով, մոլեգին աչքերը պտտեցնելով փառաբանում  են  Աստծուն:  Read more

«Մուտք կրթահամալիր» ճամբարային երկրորդ օր

«Մուտք կրթահամալիր» ճամբարային երկրորդ օր

Օգոստոսի 15

Կրթահամալիրում յուրաքանչյուր օր իր հետ բերում է նոր գիտելիքների, կարողությունների եւ բացահայտումների ձեռքբերման, ուսուցման հնարավորություն: Այսպիսին էր ճամբարային օրն այսօր կրթահամալիրի Արևմտյան դպրոցում, որտեղ շարունակվում են «Մուտք կրթահամալիր» ճամբարային  օրերը:  Օրվա ընթացքում փորձեցինք վերլուծել  չեխ  աշխարհահռչակ գրող, արձակագիր և դրամատուրգ Կարել Չապեկի փոքրիկ առակները:  Read more