Շոկոլադե ճանապարհը. այլընտրանքային նկարչություն

Շոկոլադե ճանապարհը. այլընտրանքային նկարչություն

Երկարացված օրվա ճամբարականները շարունակում են ընթերցել Ջաննի Ռոդարի «Հեքիաթներ հեռախոսով» ժողովածուի պատմվածքները : Այսօր մեր 6 տարեկան տառաճանաչ ընկերների հետ ընթերցեցինք Ջաննի Ռոդարիի Շոկոլադե ճանապարհը պատմվածքը: Ընթերցանությունից հետո նկարեցինք պատմվածքը, իսկ թե ինչպե՞ս նկարեցինք, կտեսնեք տեսանյութում:

Реклама
Նամակ ցրված տղա Ջովանիին

Նամակ ցրված տղա Ջովանիին

Ջովանի,  դու շատ թափթփված ես: Դու չես էլ նկատել, թե ինչպես կորցրեցիր քո մատները, ոտքը, ձեռքը, ականջը: Միթե՞ կարող է մարդն այդքան անտարբեր լինել: Որ ճիշտն ասեմ, ես էլ եմ իմ իրերի նկատմաբ անտարբեր: Մենք պետք է ամպայման փոխվենք, որ մեր մայրիկները հպարտանան մեզանով:

Էրիկ Հովհաննիսյան

Բարև Ջովանի: Դու ինչո՞ւ ես այդքան թափթփված: Ես քեզ խորհուրդ կտայի, որ շատ ուշադիր լինես և չկորցնես քո ոտքը, ականջը, քիթը և մարմնի մյուս մասերը: Մայրիկիդ լսիր, որ նա չհուսահատվի:

Աշոտ Փանոսյան Read more

Ցրված տղա Ջովանիի պատմությունը

Ցրված տղա Ջովանիի պատմությունը

«Ռոդարի-Աղայան » նախագծի ընթացքում շարունակում ենք ընթերցել Ջանի Ռոդարիի հեքիաթները : Երկարացված օրվա ճամբարականների հետ այս անգամ ընթերցեցինք Ցրված տղա Ջովանիի պատմությունը: Ընթերցանությունից հետո դիտեցինք մուլտֆիլմը: Համեմատեցինք պատմվածքն ու մուլտֆիլմը, Paint նկարչական ծրագրով նկարեցինք թափթփված Ջովանիին:

ջովանի

Էրիկ Հովհաննիսյան Read more

Ջաննի Ռոդարի. Շոկոլադե ճանապարհը

Ջաննի Ռոդարի. Շոկոլադե ճանապարհը

Բառլետտա քաղաքում երեք եղբայրներ էին ապրում: Մի անգամ նրանց բախտը բերեց: Ոչ մեկին բախտը դեռ այդպես չէր ժպտացել, և ով գիտե, էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ: 
 Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և ամբողջովին շագանակագույն:
_ Հետաքրքիր է, ինչի՞ց է պատրաստված այս ճանապարհը,-զարմացավ մեծ եղբայրը:
_ Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
_ Ասվալտի նման չէ,-ավելացրեց փոքր եղբայրը: Read more

Ջաննի Ռոդարի. Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով

Ջաննի Ռոդարի. Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով

Այո՜, Ջովանինո  Անբանը հայտնի ճանապարհորդ էր: Ճամփորդեց նա, ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:
_ Սա ի՞նչ երկիր է,-հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ: Պատասխանի փոխարեն, այս մարդը գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին.
_ Տեսնո՞ւմ ես:
_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:
_ Ա՛յ սխալվեցիր: Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ է, որի սկզբում «Չ» է դրված: Սա նրա համար է, որ  մատիտների փշրանքները սրելով դարձնի նոր մատիտներ:  Դպրոցականների համար շա՜տ օգտակար իր է:
_ Հրաշալի՜ է,-հիացած բացականչեց Ջիովանինոն –  ուրիշ ի՞նչ կա:
_ Ուրի՞շ… մենք  Չկախիչ էլ ունենք:
_ Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:
_ Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ: Կախիչից ի՞նչ  օգուտ, եթե բան չունենամ կախելու: Ա՜յ, մեր Չկախիչը այլ բան է: Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է: Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` խնդրեմ՝ վերցրո՛ւ:  Ասենք ինչ-որ մեկին պիջակ է պետք, պետք չէ խանութ վազել գնելու համար: Պետք է մոտենալ Չկախիչին և վերցնել պիջակը: Մենք ունենք և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք Չկախիչներ տղամարդականց համար, առանձին Չկախիչներ՝  կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց  է:
_ Լա՜վ… էլ ի՞նչ կա:
_ Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում: Ունենք նաև Չհրացան:
_ Վա՜յ, ինչ սարսափելի է:
_ Ո՜չ, ինչ եք ասում… Չհրացանը  այնքան էլ հրացան չէ: Չհրացանը նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:
_ Ինչպե՞ս թե, իսկ ո՞նց է դա լինում:
_ Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում, մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանով, պատերազմը տեղնուտեղը դադարում է:
_ Ինչ հրաշալի  է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում է «Չ»-ով:

Ալիսա Գլորիկ

Ալիսա Գլորիկ

Երկարացված օրվա ճամբարականների հետ ընթերցեցինք Ջաննի Ռոդարիի «Ալիսա Գլորիկ» պատմվածքը: Ընթերցանությունից հետո Paint նկարչական ծրագրով ճամբարականները նկարեցին արկածային Ալիսա Գլորիկին:

Изображение

Ալիսա Գլորիկը պատկերացնո՞ւմ ես, զարթուցիչի մեջ էր…Նա ուզել է իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնքա՜ն է ուզել, այնքան, որ բացել  է ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ: Հիմա նա ստիպված է շարունակ ցատկոտել անիվի մի ատամից մյուսը, որպեսզի ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք հա պտտվում են և կրկնում.«Թի՛կ-թա՛կ, թի՛կ-թա՛կ…»:

Զալինյան Արթուր

Read more

Ջաննի Ռոդարի. Ոչ մի բանից մարդուկը

Ջաննի Ռոդարի. Ոչ մի բանից մարդուկը

Կար չկար ոչ մի բանից մարդուկ կար: Ոչ մի բանից մարդո՞ւկ: Այո՛, նրա քիթն էլ էր ոչ մի բանից, բերանն էլ: Հագին բա՜ն չկար, կոշիկներն էլ ոչ մի բանից էին: Մի օր մարդուկը քայլում է ճամփով, որ ոչ մի տեղ չէր տանում, և հանդիպում է ոչ մի բանից մկնիկի: Read more

Ռոդարիական մարզական խաղեր

Ռոդարիական մարզական խաղեր

Ճամբարային երկարացված օրվա ջոկատների միջեւ այսօր կազմակերպեցինք մի քանի ռոդարիական մարզական խաղեր:Ռոդաիական մարզական- խաղերի միջոցով զարգացնում և մշակում ենք շարժողական ընդունակություններ՝  արագաշարժություն, ճկունություն,  հավասարակշռություն և այդ ամենը դարձնում հետքրքիր, զվարճալի խաղի միջոցով:

Տեսանյութ՝

Ջոկատավարներ՝ Սեդա Վիրաբյան, Քրիստինե Սահակյանց

Ջանի Ռոդարի. Տարօրինակ Հարցեր

Ջանի Ռոդարի. Տարօրինակ Հարցեր

Երկարացված օրվա ճամբարականների հետ միասին ընթերցեցինք Ջանի Ռոդարի. Տարօրինակ Հարցեր պատմվածքը: Ընթերցանությունից հետո քննարկեցինք, վերլուծեցինք, բնութագրեցինք հակառակ ինչուիկին: Ճամբարականները Paint նկարչական ծրագրով նկարեցինք ամենատարօրինակ հարցը:

Հակառակ Ինչուիկը տարօրինակ հարցեր էր տալիս:Ասենք գալիս էր ու հարցնում .
-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
1523101480206
Արթուր Զալինյան

Read more