Այցելություն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աստղացուցարան

Այցելություն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աստղացուցարան

Տիեզերք ուսումնական նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի ճամբարային երկարացված օրվա խմբերի հետ նախատեսված է այցելություն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աստղացուցարան:

Պատասխանատուներ՝  Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա կազմակերպիչներ

Սեդա Վիրաբյան

Քրիստինե Սահակյանց

Օրը՝ 27 նոյեմբերի

Ժամը՝  15:00-ից -16:30

Նախագծի արդյունքում
Նախագծի արդյունքում սովորողները կամբողջացնեն  ու կավելացնեն իրենց ունեցած ինֆորմացիան տիեզերքի, Երկիր մոլորակի մասին: Աստղացուցարան այցելությունից հետո կձայնագրվեն ճամբարականների պատումները, արդյունքը կներկայավնենք նկարաշարով եւ վիդեոպատումներով:

Реклама
Տիեզերք, որը ժպտում է

Տիեզերք, որը ժպտում է

 

d5b0-d5a1d680d5a1d5b4

Ես կարծում եմ, որ Տիեզերքը միշտ ժպտում է, քանի որ ունի արև, լուսին, մոլորակներ: Տիեզերքը շատ ուրախ է, երբ մենք ուղարկում ենք հրթիռներ և արբանյակներ, այդ ժամանակ նա ավելի մոտ Է լինում մեզ՝ մարդկանց: Ես էլ իրեն եմ ժպտում ամեն անգամՙ երբ պատուհանից երկնքին եմ նայում: Read more

Տիեզերք. ուսումնական նախագիծ

Տիեզերք. ուսումնական նախագիծ

Տիեզերք ուսումնական նախագիծ

Իրականացման տևողությունը` սեպտեմբերի 1-30

Մասնակիցներ՝ ճամբարականներ

Սովորողների ամենօրյա գործունեության տեսակները

• Բանավոր խոսք, թատրոն
• Թվաբանություն –բնագիտություն
• Մեդիատեխնոլոգիա
• Ծեփ կամ նկարչություն
• Բնագիտական գործունեություն
• Երգ-պար-խաղ
• Մարմնակրթություն-հիգիենա

 

Նախագծի իրականացման ընթացքը
Լեզվագործունեություն և շրջակա աշխարհ
• Ուսումնասիրել երկինքը դիտումների միջոցով օրվա տարբեր ժամերին՝ տանը և դպրոցում:

• Պատմել երկնքի մասին. Ինչպիսի՞ն է երկինքը, երբ ցերեկ է: Ինչպիսի՞ն է երկինքը, երբ գիշեր է:

• Տեղեկություններ, պատումներ տիեզերքի մասին:

•  Ստեղծագործական աշխատանք ռոդարիական հնարքներով՝ հորինել հանելուկներ, ստեղծել նոր ու անսովոր բառակապեր, բառեր, փորձել բացատրել դրանք:
Աշխատանք գրական ստեղծագործությունների հետ
ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀ
• Տղան և արևը
• Արևն ու լուսինը
• Լուսինը
• Աղջիկն ու արևը
• Հ.Թումանյան
• Իրիկուն

Ներկայացնել, բացատրել անհասկանալի բառերը:
• Յուրացնել խաղ-բեմականացման միջոցով:
• Հեքիաթը, ոտանավորը նկարել որպես՝
Պատմություն-նկար
Հատված-նկար
Նախադասություն-նկար

Պատումները ձայնագրել, ներկայացնել նկարաշարով:

Ֆիլմի դիտում. Ամեն ինչ տիեզերքի մասին

Կերպարվեստ, տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա
• Նկարում ենք մեր տեսած երկինքը, իսկ որպես նախագծի ամփոփում՝ տիեզերքը: Աշխատել գուաշով և ջրաներկով:
• Հաջորդ քայլը համակարգչային Paint ծրագրով աշխատել: Յուրացնել հիմնական գործիքների ֆունկցիաները, կարողանալ պահպանել աշխատանքները համակարգչում:
• Նկարել երկնային մարմինները՝ արև, լուսին:
• Նկարել գիշեր, ցերեկ, և որպես նախագծի ամփոփում՝ նկարել տիեզերքը:
Էլեկտրոնային առաջադրանքներ Smart notebook ծրագրով առարկաների տարածական առնչությունների վերաբերյալ / վերև-ներքև, առաջ-ետ, աջ-ձախ, բարձր-ցածր, մոտ-հեռու, ներս-դուրս, վրա-տակ, միջև-մեջտեղը, մեծ է, փոքր է, հավասար է/: Առաջադրանքները կազմվում են արևի, լուսնի, աստղերի, ամպերի պատկերներով:
Աշխատանք անհատական նեթբուքներով: Սովորողների նեթբուքների մեջ Smart notebook ծրագրի ներբեռնումից հետո Smart առաջադրանքները ուղարկվում են էլեկտրոնային հասցեներին:Քննարկումը և ստուգումը կատարում ենք էլեկտրոնային գրատախտակով:

Նախատեսվող ուսումնական ճամփորդություններ՝ կրթահամալիրի Աստղացուցարան:

Նախագծի արդյունքում
Նախագծի արդյունքում սովորողները ամբողջացնում ու ավելացնում են իրենց ունեցած ինֆորմացիան տիեզերքի, Երկիր մոլորակի մասին: Ստեղծում են էլեկտրոնային ընթերցարաններ, որոնք հրապարակվում են բլոգում, ենթակայքում: