Իմ մասին

Իմ մասին

13239879_575798262594091_8589146126104275280_nՈղջույն: Ես Վիրաբյան Սեդան եմ, իրական անունս Սիդոնյա է: Սիդոնյա անունը ծագումով հին  սլավոնական, վրացական անուն է, որն ավելի շատ տարածում ունի վրաց ազգաբնակչության մեջ: Քանի որ տատիկս ազգությամբ վրացուհի է, ես էլ տատիկիս մեծ թոռնուհին եմ, հետեւաբար  կրում եմ Սիդոնյա տատիկիս անունը: Ծնվել եմ 1993 թվականի դեկտեմբերի 27 ին` Երևան քաղաքի Էրեբունի համայնքում: Ունեմ քույր եւ եղբայր: Հաճախել եմ Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 միջնակարգ դպրոցը եւ ավարտելուն  պես ընդունվել Հայաստանի Հանրապետության Հյուսիսային Համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը`այստեղ սովորելով 2010-2014 թվականներին: Բակալավրի կոչում ստանալուց հետո կրթությունս շարունակել եմ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայում:Դեռեւս դպրոցական տարիներից լեզվասեր եմ եղել,սիրել եմ զբաղվել ընթերցանությամբ եւ դա էլ մեծ դեր է խաղացել  մայրենի լեզվիս իմացությունը կատարելագործելու համար: Բնավորությամբ ընկերասեր եմ, շփվող,մարդամոտ: Սիրում եմ ընկերներիս հետ ճանապարհորդել, ինչպես նաեւ նոր ընկերներ ձեռք բերել: Սեր ունեմ արվեստի, հատկապես թատրոնի նկատմամբ եւ ընդհանրապես շատ եմ սիրում թատրոն գնալ: Թատրոնից բացի, սիրում եմ նաև ֆիլմեր դիտել, իսկ ֆիլմի ավարտից հետո բուռն քննարկել:    Ես ինքս անկեղծ մարդ եմ եւ մարդկանց մեջ գնահատում եմ անկեղծությունը, չեմ սիրում կեղծավորությունն  ու սուտը: Բնավորությամբ  անհամբեր եմ, չեմ սիրում սպասել, բայց  շատ նպատակասլաց եմ: Ինչպես մյուսները, այնպես էլ ես ունեմ նպատակներ, իսկ իմ նպատակներին հասնելու համար պատրաստ եմ հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Սիրում եմ դպրոցը, երեխաներին եւ այն աշխատանքը, որը կապված է դպրոցական կյանքի հետ: Ուսուցչուհի երազել եմ դառնալ դեռեւս մանկուց` հիշողությանս մեջ պահելով իմ շատ սիրելի հայոց լեզվի ուսուցչուհուն: