Կառուցողական, զարգացնող խաղերի ստեղծում

Կառուցողական, զարգացնող խաղերի ստեղծում

«Երեխան ապրում է խաղով` խաղով է սովորում, խաղալիս է մտածում, խաղալով է հաշվում: Խաղն է երեխայի գրավականը»:

Վ.Ա. Սուխոմլինսկի

Без названия

Նախագծի մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Նախագծի նպատակը՝ Ստեղծել զարգացնող, կառուցողական  խաղեր կրտսեր ընկերների համար:

Նախագծի ընթացքում կզարգանան սովորողների ստեղծագործական միտքը, համագործակցային կարողություններն,  ուշադրության կենտրոնացումը, քանի որ կառուցողական խաղերի միջոցով սաները  լուծում են տրամաբանական խնդիրներ:  Կառուցողական խաղերը նպաստում են սաների  մանր մոտորիկայի  զարգացմանը, ակտիվացնում են ուղեղի աշխատանքը, խթանում են սանի խոսքի,երևակայության, մտածողության, տրամաբանության զարգացմանը:

Խաղի դերը մեծ է գիտակցաբար սովորելու, մոտիվացիայի ձևավորման համար: Խաղի կարևոր, զարգացնող ֆունկցիաներից մեկը երեխայի կամքի զարգացումն է, որը նույնպես կապված է նրա գիտակցության հետ: Read more

Կառուցողական, զարգացնող խաղերը երկարացված օրվա ճամբարում

Կառուցողական, զարգացնող խաղերը երկարացված օրվա ճամբարում

Երկարացված օրվա ճամբարում խաղում ենք սեղանի զարգացնող, կառուցողական խաղեր: Ճամբարականները  բաժանվեցին խմբերի եւ խաղացին իրենց նախընտրած  խաղերով:

Տեսանյութ՝

Ջոկատավարներ՝ Քրիստինե Սահակյանց, Սեդա Վիրաբյան

Հետաքրքիր հանդիպում Բագրատ Երիցյանի հետ

Հետաքրքիր հանդիպում Բագրատ Երիցյանի հետ

Այսօր՝ ըստ Ազգային խաղերը կրթահամալիրում նախագծի, Մայր դպրոցում տեղի ունեցավ հանդիպում  Ազգային Կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Բագրատ Երիցյանի հետ:Հյուսիսային դպրոցի մի խումբ ճամբարականներ նույնպես մասնակցեցին սեմինար պարապմունքին: Բագրատ Երիցյանը ճամբարականներին ծանոթացրեց կոխ հայկական ազգային ըմբշամարտի տեսակին, հետաքրքիր տեղեկություններ պատմեց  մարզաձեւի մասին եւ ավագ դպրոցի մի քանի ճամբարականնների հետ ցուցադրեցին ազգային խաղի մի քանի օրինակներ: Read more

Բակային, ազգային, շարժուն խաղեր

Բակային, ազգային, շարժուն խաղեր

 Գործնագործ

Երեխաները բաժանվում են երկու հավասար խմբերի (կարող են լինել աղջիկների և տղաների կամ խառը խմբեր): Մի խումբը դառնում է խփողների խումբ, մյուսը` խաղացողների: Խփողները կանգնում են իրարից մի քանի մետր հեռավորության վրա, խաղացողները մտնում են մեջ ու սկսում են խաղալ: Խփողները հերթով փորձում են գնդակով խփել խաղացողներին: Ամեն անգամ, գնդակը մեկին կպչելուն պես, խաղացողը պետք է դուրս գա խաղից:

Երբ խաղի մեջ մնում է մի մասնակից և կարողանում է մինչև տաս հաշիվը խաղալ, բոլոր խաղացողները մտնում են` խաղը շարունակելու, իսկ եթե մինչև տաս հաշիվը չի կարողանում ազատել, իրենք դառնում են խփողներ, իսկ  խփողները` խաղացողներ:

  Աղջիկ փախցնոցի

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին  տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը: 

 Աղվեսուկ

Խաղացողները ձեռք ձեռքի տված և ոտքերը լայն բաց արած` շրջանաձև կանգնում են: Շրջանից դուրս մնում է երկու հոգի, որոնցից մեկը ստանձնում է  բարակի և մյուսը` աղվեսի դերը: Վերջինս հալածվում է բարակից և ծեծվելու վտանգից խուսափելու նպատակով աղվեսային պտույտներ գործելով` շրջան կազմածներից մեկի ոտքերի արանքով մտնում է շրջանի մեջ: Եթե բարակը բռնում է աղվեսին, նրա դերը ստանձնում է շրջան կազմողներից մեկը:

 Ծուղրուղու

Խումբը  շրջանաձև պպզում է, իսկ մեկը` մի թաշկինակը ձեռքին, կանգնում է շրջանի մեջտեղը: Վերջինս կոչվում է շուն, իսկ մյուսները` աքաղաղներ: Աքաղաղները այս ու այն կողմից կանգնում,  «ծուղրուղու» են կանչում և իսկույն պպզում: Շունն աշխատում է ձեռքի թաշկինակով խփել աքաղաղին կանգնած ժամանակ: Եթե հաջողվեց, ինքը կդառնա աքաղաղ, իսկ աքաղաղը` շուն:

 Աչքկապուկ

7-20  խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել:

Թաշկինակ

Երեխաները շրջանաձև կքանստում են:  Նրանցից մեկը վերցնում է թաշկինակն ու սկսում է արագ քայլել շրջանով: Մի քանի պտույտ քայլելուց հետո  թաշկինակն աննկատելիորեն գցում է երեխաներից մեկի ետևը: Ում ետևում գտնվում է թաշկինակը, պետք է արագ վերցնի այն, վազի գցողի ետևից և բռնի թաշկինակ գցողին, իսկ գցողը պետք է հասցնի կքանստել այն տեղում, որտեղ նստած էր թաշկինակ վերցնողը: Եթե մինչ այդ նա բռնվում է, համարվում է պարտված, բռնողը դառնում է թաշկինակ գցող:

 Մուկն ու կատուն

Խաղում են 20-25 հոգով: Երեխաներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Երեխաները ձեռք-ձեռքի բռնած շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Երեխաները օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան:  Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:

Թզուկներ և հսկաներ

Խաղացողները կանգնում են շրջանով: Երբ խաղավարն  ասում է` հսկաներ և ձեռքը վեր բարձրացնում,  բոլորը բարձրանում են ոտնաթաթերին, իսկ եթե ասում է` թզուկներ և ձեռքերը ներքև իջեցնում, կքանստում են: Խաղավարը խաղի ընթացքում ձեռքերի սխալ շարժումով շփոթեցնում է երեխաներին, պետք է ուշադիր լինեն, ով շփոթվում է, խաղից դուրս է գալիս:

Խաղեր Նոր տարվա ուրախ ժամանցի համար

Խաղեր Նոր տարվա ուրախ ժամանցի համար

Ամանորը բարձր տրամադրություն, խինդ ու ծիծաղ ապահովող հեքիաթային տոն է։ Հետաքրքիր խաղերը երեխաների տոնը կդարձնեն առավել հիշվող ու գեղեցիկ։

«Փչում ենք փաթիլների վրա»

       Картинки по запросу փաթիլ               Պատրաստեք մի մեծ սկուտեղ՝ վրան մանրացված սպիտակ թղթերով։ Երեխաներին ասեք, որ Ձմեռ Պապը սիրում է սառնամանիք ու ձյուն։ Առաջարկեք երեխաներին փչել սկուտեղի վրա այնպես, որպեսզի բոլոր փաթիլները թռչեն (կարելի է փչել հերթով կամ ամբողջ խմբով միասին)։

«Հավաքիր ձնագնդերը»

Գետնին լիքը ձնագնդեր են լցված (պատրաստված թղթից, սպիտակ կտորից կամ բամբակից)։ Երաժշտության ներքո երեխաներն իրենց մոտգի գեղեցիկ տուփերի մեջ պետք է արագորեն հավաքեն ձնագնդերը։ Կհաղթի նա, ով ավելի շատ փաթիլ կհավաքի։
Որպես խաղի շարունակություն կարելի է այդ ձնագնդերըերը նետել միմյանց վրա։

«Ձնագնդերը հասնում են նշանակետին»

Որպես նախորդ խաղի շարունակություն, կարելի է երեխաների դիպուկությունը ստուգել։ Դրա համար մի քանի քայլ հեռավորության վրա տեղադրում եք զամբյուղ կամ արկղ, իսկ փոքրիկները պետք է այդ հեռավորությունից ձնագնդերը նետեն տարաների մեջ։

Похожее изображение

«Տոնածառեր»

Երեխաներն իրար ձեռք բռնած շրջան են կազմում։ Երեխաներին պատմեք, որ տոնածառները լինում են բարձր և կարճ, լայն և նեղ։ Երբ դուք ասում եք «բարձր տոնածառ», փոքրիկները պետք է ձեռքերը վեր բարձրացնեն, երբ ասում եք «կարճ տոնածառ», փոքրիկները կքանստում են, «լայն տոնածառի» դեպքում պետք է առանց միմյանց ձեռքերը բաց թողնելու մեկ քայլ հետ գնան՝ լայնացնելով շրջանը, իսկ «նեղ տոնածառի» դեպքում՝ հակառակը (մեկ քայլ առաջ)։ Երբ երեխաները խաղի կանոնները լավ յուրացնեն, կարելի է երեխաներին շփոթեցնել խաղի ընթացքում։

Картинки по запросу smile«Ծիծաղիր-ծիծաղիր»

Ձմեռ Պապիկը սիրում է, երբ երեխաները ծիծաղում են։ Դուք փուչիկը նետում եք օդ և երեխաները պետք է ծիծաղեն այնքան, քանի դեռ փուչիկն օդում է։ Հենց փուչիկը դիպչի գետնին, ծիծաղը պետք է դադարի։ Խաղից դուրս է մնում այն մասնակիցը, ով չի կարողանում դադարեցնել ծիծաղը։

Картинки по запросу ձնագնդիկ«Բռնիր ձնագնդերը»

Երեխաները բաժանվում են զույգերի։ Նրանցից մեկի ձեռքը զաբյուղ է (փոքրիկ տուփ կամ դույլ), իսկ մյուսի մոտ՝ պարկի մեջ լցված ձնագնդեր (պատրաստված ճմրթած թղթերից կամ բամբակից)։ Յուրաքանչյուր երեխա իր զույգին նետում է ձնագունդը, իսկ նրա ընկերը պետք է փորձի այն բռնել իր զամբյուղով։ Եթե ձնագունդը զամբյուղի կողքով է անցնում, ուրեմն այլևս այն խաղի մեջ չէ։ Հաղթում է այն զույգը, ով ավելի շատ ձնագունդ է հավաքել (որոշակի ժամանակահատվածում, օրինակ որևէ երաժշտության ներքո)։

«Գտիր ձմռան վերաբերող բառերը»

Երեխաների մոտ արտասանեք խառը բառեր։ Երեխաները պետք է ծափ տան, երբ լսեն ձմռան վերաբերող բառեր (օրինակ՝ ձյուն, երկուշաբթի, տոնածառ, ծով, սահնակ, Ձմեռ Պապ, աշնանային տերևներ, ձնեմարդ, դելֆին, սառույց, փաթիլ, մկրատ և այլն)։

Ծուղրուղու

Ծուղրուղու

Խումբը  շրջանաձև պպզում է, իսկ մեկը` մի թաշկինակը ձեռքին, կանգնում է շրջանի մեջտեղը: Վերջինս կոչվում է շուն, իսկ մյուսները` աքաղաղներ: Աքաղաղներն այս ու այն կողմից կանգնում, ծուղրուղու  են կանչում և իսկույն պպզում: Շունն աշխատում է ձեռքի թաշկինակով խփել աքաղաղին կանգնած ժամանակ: Եթե հաջողվեց, ինքը կդառնա աքաղաղ, իսկ աքաղաղը` շուն:

Երաժշտական օղակներ

Երաժշտական օղակներ

Անհրաժեշտ պարագաներ՝ մասնակիցների թվից մեկով պակաս մարզական օղակներ, երաժշտական ձայնագրություն:

Խաղավարը դասավորում է օղակները հատակին: Ամեն օղակի մեջ մի երեխա է կանգնում: Մեկը դառնում է օղակ չունեցող: Հենց երաժշտությունը միացնում են, մասնակիցները սկսում են պարել, թռչկոտել մի օղակից մյուսը, փոխելով տեղերը: Երբ անջատում են երաժշտությունը, յուրաքանչյուրն արագ գտնում է իր նախկին օղակը: Օղակ չունեցողը կանգնում է ուշացողի օղակում՝ գրավում է այն, եթե չի կարողանում դա անել, նա օղակ չունեցող է մնում: Դուրս մնացած խաղացողը դառնում է օղակ չունեցող: Խաղը շարունակվում է նույն պայմանով:

Բղավոցներ-փսփսոցներ-լռոցներ

Բղավոցներ-փսփսոցներ-լռոցներ

Անհրաժեշտ պարագաներ՝ գունավոր թղթեր:

Կարմիր դեղին, կապույտ թղթերի վրա նկարում ենք երեխայի ձեռքեր և կտրում: Դրանք ազդանշաններն են: Պայմանավորվում ենք, որ կարմիր ձեռքը «բղավոցի» համար է, կարելի է բղավել, ուժեղ աղմկել, թռվռալ, դեղին ձեռքը՝ շշուկի նշան է, պետք է փսփսոցով խոսել, հանդարտ տեղաշարժվել, կապույտ ձեռքը՝ «լռության» ազդանշան է, երեխաները պետք է լուռ կանգնեն տեղերում:

Երբ խաղավարը բարձրացնում է համապատասխան ազդանշանը, մասնակիցները համապատասխան վարք են դրսևորում:

«Ժամացույց»

«Ժամացույց»

Խաղի նպատակը՝  օգնում է ուշադրության զարգացմանը, համագործակցության խթանմանը:

Ուղեցույց` Սովորողները շրջան են կազմում (հնարավոր է նաև 2 խմբով, փոքր թվերով՝ երեկոյան ժամեր և առավոտյան ժամեր)

Սովորողներից յուրաքանչյուրը ժամացույցի թվահարթակի որևէ ժամ է ներկայացնում:«Գուշակողը» կանգնում է կենտրոնում և փակում աչքերը: «Գուշակողը» ասում է՝ «Զարթուցիչը զնգում է ժամը …(օրինակ 9-ին)» թվերը պետք է լինեն 1-12-ը: Նա ով համապատասխանում է ասած թվին, որևէ կենդանու ձայն է հանում, բարձր ծիծաղում է կամ երգում, արտասանում:  «Գուշակողը» փորձում է կռահել թե ով էր ձայն հանողը: Ճիշտ գուշակելուց հետո իր տեղը փոխում է նրա հետ: