ճանաչողական այց Վայոց ձոր

ճանաչողական այց Վայոց ձոր

Фото Սեդա Վիրաբյան.

Հուլիսի 28-ին կրթահամալիրի մի խմբով՝ տիար Բլեյանի ղեկավարությամբ, ճանաչողական այց կատարեցինք Վայոց ձոր: Ճանապարհը, որով սլանում էր երթուղայինը, ուղղակի աննկարագրելի էր՝  նոր ծագող արեւ, Արարատյան դաշտավայրում աշխատող մշակներ, եւ այդ ամենի հետ միասին հայրենագետ տիար Բլեյանի ուղեկցությունը, ուղղակի նախանձելի էր:  Վայոց Ձորի մարզպետարանում տեղի ունեցավ բաց հանդիպում,որի ընթացքում կրթահամալիրի տնօրենը ներկայացրեց Եղեգիսի խոշորացված համայնքում, կրթական գործի կազմակերպման համատեղ աշխատանքային նախագիծը: Read more

Էկոհայրենագիտական երկօրյա արշավ

Էկոհայրենագիտական երկօրյա արշավ

Հուլիսի 4-ին Հայկուհի Հովհաննիսյանի, բնապահպան Հրաչիկ Միրզոյանի եւ գյուղ Այնթապի թիվ 2 դպրոցի բնապահպան սովորողների հետ իրականացրեցինք էկոհայրենագիտական երկօրյա արշավ՜ Երևանից ուղեւորվելով Տավուշի մարզ:
Ըստ հրապարակված նախագծի  Պարզ լճից մեկնարկեցինք քայլարշավը դեպի Գոշավանք:

Read more

Էկոհայրենագիտական երկօրյա արշավ

Էկոհայրենագիտական երկօրյա արշավ

Ճամփորդության սկիզբը` հուլիսի 4-ին, 8:15 գյուղ Այնթապի Թիվ 2 դպրոցի մոտից, հետո 9:00 Երևան, ՀԱԹ, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Ճամփորդության ավարտը`հուլիսի 5-ին, 21:00 Սուրբ Երրորդություն եկեղեցի, 21։40 գյուղ Այնթապի Թիվ 2 դպրոց Read more

Չարենցի կամարով՝ Գառնի

Չարենցի կամարով՝ Գառնի

Այցելություն Գառնի՝ Չարենցի կամարով, չարենցյան ընթերցումներով. պարատուն Գառնիում

09.00- 10.00- օրվա բրդուճների պատրաստում Միջին դպրոցի խոհանոց- ակումբում. Գոհար Եղոյան և սովորողներ

09.30-ից կացարաններից հյուրերի ուղեկցում Մայր դպրոց

Արևմուտքից՝ Հռիփսիմե Գալստյան, Երանուհի Խլղաթյան

Հյուսիսից՝ Սիդոնյա Վիրաբյան,Անուշ Համբարյան

10.00՝ մեկնում Մայր դպրոցից Read more

Երևան-Ստամբուլ բաց ճամբար. Հայրենագիտական ճամփորդություն՝ Էջմիածին-Օշական-Աշտարակ

Երևան-Ստամբուլ բաց ճամբար. Հայրենագիտական ճամփորդություն՝ Էջմիածին-Օշական-Աշտարակ

Նպատակը՝ «Գարակէօզեան» վարժարանի հյուրերի հետ իրականացնել ճամփորդություն դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց, Աշտարակի Կարմրավոր եկեղեցիներ

Սկիզբը՝ 12:30

Ավարտը՝ 17:30 Read more

Մի բարձունք էլ հաղթահարեցինք

Մի բարձունք էլ հաղթահարեցինք

Հյուսիսային դպրոցի տարատարիք ճամբարականներ- ծնող-ուսուցիչ միասնական մեծ խմբով   այսօր  բարձունքի հաղթահարում  եւ «Հունիսյան դեղաբույսեր» նախագծերի շրջանակում մեկնեցինք ուսումնական ճամփորդության դեպի Ապարան, հաղթահարեցինք Լուսագյուղի Թուխ Մանուկ եկեղեցու բարձունքը:

Տեսանյութ՝

Հունիսի 1-ը Կիրովի անվան մանկական զբոսայգում

Հունիսի 1-ը Կիրովի անվան մանկական զբոսայգում

Պաշտպանված երեխա

Այսօր երկարացված օրվա ճամբարականների հետ ուսումնական ճամփորդության էինք գնացել դեպի Կիրովի անվան զբոսայգի:  Մինչ զբոսայգի հասնելը նախ կանգ առանք Սեյրանի բարձունքում: Բարձունքից ողջունեցինք բոլորին, ուսումնասիրեցինք, խնամեցինք միջավայրը եւ  ուրախ,տոնական տրամադրությամբ ճանապարհը շարունակեցինք դեպի  Կիրովի անվան մանկական զբոսայգի: Զբոսայգում ճամբարականների հետ մի քանի նախագծեր իրականացրեցինք՝ երգեցինք «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի երգերից,նկարչական պլեներ եւ կավճանկարչություն կազմակերպելով ներգրավվեցինք զբոսայգում գտնվող մանուկներին: Չմոռացանք պատմել նաեւ մեր կրթահամալիրի մասին՝ տարածելով մեր տեղեկատվական թերթիկները: Օրը լի էր անակնկալներով: «Նարինե» ընկերության աշխատակիցները մեզ հյուրասիրեցին մրգային յոգուրտներ, իսկ վերջում ճամբարականներն համտեսեցին անակնկալ պաղպաղակները:

Նկարաշարը՝ Անուշ Աթայանի բլոգում

Տեսանյութ՝

Նկարչական պլեներ Մանկական այգում (նախկինում՝ Կիրովի անվան)

Նկարչական պլեներ Մանկական այգում (նախկինում՝ Կիրովի անվան)

Բացօթյա ուսումնական պարապմունք

Վայրը՝  Մանկական այգի (նախկինում՝ Կիրովի անվան)
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա ճամբարականներ
Օրը՝ հունիսի 1 ժամը՝  13:30

Կազմակերպիչներ՝ Սեդա Վիրաբյան, Անուշ Աթայան

Նպատակը և խնդիրները. 

Ճամբարականների ստեղծագործական, հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում:

  • Բացօթյա պլեների կազմակերպում, իրականացում` ներգրավվելով անցորդներին
  • «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի երգերի կատարում
  • Կրթահամալիրի տեղեկատվական թերթիկների տարածում
  • Գործունեության նախատեսում և իրականացում
  • Խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրում, միջավայրի խնամք

Անհրաժեշտ իրեր.

  • Ուսապարկ
  • Բրդուճներ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր-ջրաման
  • Արևապաշտպան գլխարկ
  • Բուժական արկղիկ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • Գուաշ /ջրաներկ/, վրձին, ջրաման, թղթեր, գոգնոցներ

Նախագծի իրականացման նկարագրությունը

  • Տեղեկություններ ճանապարհի մասին՝ տևողությունը, կանգառները, փողոցները
  • Հանդիպած հետաքրքիր մարդիկ, տեսարաններ
  • Հարցազրույցներ հանդիպող մարդկանցից
  • Նկարչական պլեների և պլանշետներով ֆոտոպլեների կազմակերպում
  • Երգ ու պարի ֆլեշմոբ

Ակնկալվող արդյունքները
Ծանոթանում ենք այգուն, տարածում ենք տեղեկատվական թերթիկներ կրթահամալիրի և կրթահամալիրում իրականացվող գործունեության մասին:
Ճամփորդության ավարտից հետո ճամբարականները պատմում են իրենց տեսածի, լսածի մասին: Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, տեղադրում բլոգում, ենթակայքում, սոց. ցանցերում:

Երթուղի՝ Րաֆֆու փողոց -Բաբաջանյան փողոց-Ծովակալ Իսակովի պողոտա- Սեյրանի բարձունք-Հաղթանակի կամուրջ-Քաղաքապետարան

Վերադարձի երթուղի՝ Քաղաքապետարան-Գրիգոր Լուսավորիչի փողոց-Արշակունյաց պողոտա- Գարեգին Նժդեհ-Բագրատունյաց-Ծովակալ Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց-Րաֆֆու փողոց