Դդմախաղեր, դդմագլորներ

Դդմախաղեր, դդմագլորներ

Դդմածես  ուսումնական նախագծի ընթացքում այսօր 2․3 և 3․2 ջոկատները խաղացին մի քանի դդմախաղեր, գլորեցին տարբեր չափի դդումներ։

Ջոկատավարներ՝ Սեդա Վիրաբյան, Լիանա Ռոզիկյան։

Տեսանյութ՝

Մարզական դդմախաղեր

Մարզական դդմախաղեր

Ճամբարային երկարացված օրվա ընթանցքում այսօր ջոկատների միջեւ կազմակերպեցինք մի քանի մարզական դդմախաղեր՝ դպրոցի բակում եւ մարզասրահում:

Տեսանյութ՝

Ջոկատավարներ՝ Սեդա Վիրաբյան, Քրիստինե Սահակյանց

Խոհարար ճամբարականները

Խոհարար ճամբարականները

Երկարացված օրվա ճամբարականներն այսօր պատրաստեցին դդումով բիսկվիթ: Ճամբարականներն առաջարկում են իրենց  բաղադրատոմսը, փորձեք եւ ինքներդ համոզվեք, թե ինչ համեղ է ստացվում:

Տեսանյութ՝

Դդմի օգտակար հատկությունները

Դդմի օգտակար հատկությունները

Այսօր դդմի մշակմամբ զբաղվում է յուրաքանչյուր ցանկացող: Իսկ ինչո՞ւ: Որովհետև այն սննդարար է ու օրգանիզմի համար շատ օգտակար և մշակության իմաստով էլ ամենևին պահանջկոտ չէ: Read more

Զվարճալի դդմանկարներ

Զվարճալի դդմանկարներ

Երկարացված օրվա ճամբարականները Դդմածեսին ընդառաջ Paint նկարչական ծրագրով նկարում են զվարճալի, հետաքրքիր դդումներ, իսկ հետո բնութագրում դդումներին:

համեղ դդում

Համեղ, անուշահոտ դդում:

Խադիշյան Դավիթ Read more

Դդմածես

Դդմածես

Մասնակիցներ՝ Երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Նպատակը-Դդմածեսը և դդումի հետ կապված ցանկացած հետաքրքիր, ուսումնական, հետազոտական, ճանաչողական,  աշխատանքի կիրառում ամենօրյա ուսումնական գործընթացի մեջ: Read more

Դդմախաղեր

Դդմախաղեր

Դդմահեծանվավարություն                                                                                                                    

Դդմագլոր

Շրջանաձև նստում են, դդումն իրար գլորում, ում գլորում են, նա դդում բառով նոր բառ է ասում, կազմում /դդմախնձոր, դդմագդալ, դդմափիղ/

 

Հե՜յ, ջան, Ղափամա

Հե՜յ, ջան, Ղափամա

Հե՜յ, ջան, ղափամա, համով-հոտով ղափամա…Ա՛յ քեզ համով ղափամա:

16731691_702644696576113_587109304_o

Դդումի վերջը ի սկզբանե որոշված էր` եփել ավանդական կերակուր Ղափամա ու մեծ, փոքր, ահել-ջահել սեբաստացիներին  հրավիրել մի լավ ուրախանալու: Դդումը հայտնվեց սեբաստացիների ձեռքերում եւ սկսվեց իսկական տոնախմբություն-դդմածես: Ազգային երգն ու պարը բոլորին  համախմբել, մեկտեղել էր Մայր դպրոցի Մարմարյա սրահում: Դե մենք էլ առիթը բաց չթողեցինք`  Գեղարվեստի գեղանիներով մեր ղեկավար Քնարիկ Ներսիսյանի գլխավորությամբ մի լավ պարեցինք, մեր շուրջը համախմբելով շա՜տ ու շատ սեբաստացիների:

Դդմային ուտեստների քաղցրանուշ եւ ախորժաաբեր բույրը տարածվել էր ողջ Մայր դպրոցով:Սեղանները լեցուն էին դդմային գեղեցիկ կոմպոզիցիաներով,տարբեր տեսակի կերպարներով, կերակրատեսակներով  եւ իհարկե այսօրվա խորհրդանիշ` Ղափամայով:

Օրը չավարտվեց միայն Ղափամայով, այն շարունակվեց Հյուսիսային դպրոցի  «Հարթակ» ակումբում, որտեղ մենք համտեսեցինք Մարի Միքայելյանի եւ Տաթեւ Աթոյանի պատրաստած հայկական հնագույն ուտեստներից մեկը`  <<Պանրխաշ>>:

16735210_702641613243088_1239006469_o

Շա՜տ համեղ էր :

Լուսանկարները՝ Սեդա Վիրաբյանի և Tv mskh-ի

Անվանական դդմիկներ

Անվանական դդմիկներ

08 փետրվարի 2017

Այսօր առաջին դասարանի սովորողները պլաստիկ բաժակների մեջ լցրեցին փխրեցված հող, այնուհետեւ դդումի կտեր: Պլաստիկ բաժակների վրա փակցրեցին իրենց անունները: Յուրաքանչյուր սովորող կհետեւի իր ցանած դդումի հետագա աճին:                                                                                                       Աշխատանքին  ուրախությամբ եւ ակտիվորեն  մասնակցում էր նաեւ Դանիելը: Աշխատանքը շատ էր հետաքրքրում Դանիելին, քանի որ անընդհատ հարցեր էր տալիս եւ նույնիսկ մեծ ուշադրությամբ հետեւում ընկերների աշխատանքներին: