Նորագավթից Այնթապ` էկոակցիա ջրանցքի երկայնքով

Նորագավթից Այնթապ` էկոակցիա ջրանցքի երկայնքով

Մարտի 29-ին, մի խումբ սեբաստացի ճամբարականներ՝ բնագետ, աշխարհագրագետ, քիմիկ, ֆիզիկ, լրագրող-հետաքննողներ, լուսանկարիչներ, իրականացրեցինք «Գետը համայնքում» նախագծի՝ «Մեր ջրանցքները»խորագրով ճամփորդությունը՝ Բնապահպանական հանրակրթական ստուգատեսի շրջանակում։Նախագծին միացան  Այնթապ գյուղի Թիվ 2 դպրոցի 15 սովորող` իրենց ուսուցչուհու՝ կենսաբան  Նարինե Փիլոյանի և  համայնքի նախկին ղեկավար,  « Նեցուկ » կազմակերպության նախագահ՝ Ռոբերտ Գեւորգյանի հետ։  Սեբաստացիական խմբով նախ հյուրընկալվեցինք  Այնթապի Թիվ 2 դպրոցում և ծանոթացանք սովորողների հետ: Բնասեր սովորողների հետ շրջայց կատարեցինք դպրոցում, ապա  մեզ ներկայացրեցին իրենց «Դու՛րս Կարմիր գրքից» նախագիծը:  Միասին իրականացրեցինք  էկոակցիան՝ ջրանցքների ափամերձ հատվածներում, իրականացրեցինք ուսումնահետազոտական աշխատանք  Նորագավթի և Այնթապ գյուղի ջրանցքների վերաբերյալ:

Ճամփորդությունը և էկոակցիան իրականացրեցինք ՆԱԲՈՒ-ի՝ «ՄԱՔՈՒՐ ԱՓ, ՄԱՔՈՒՐ ԱՌՈՒ» ծրագրի աջակցությամբ։

Տեսանյութ՝

 

 

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն

«Երևան 2800» նախագծի շրջանակներում Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի՝ Մարի Միքայելյանի եւ  սովորողների հետ `  ճանաչողական շրջայց կատարեցինք Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մի քանի կայարաններում՝ Գարեգին Նժդեհի հրապարակ, Շենգավիթ, Գործարանային, Սասուցի Դավիթ։Նախապես Google որոնողական կայքով սովորողները տեղեկություններ էին հավաքել մետրոյի կայարանների մասին , Google map ծրագրով ուսումնասիրել կայարանների տեղանքը։ ՈՒսումնասիրության և քննարկաման արդյունքում սովորողների հետ միասին ընտրեցինք նշված կայարանները, որպեսզի ծանոթանանք և՛ վերգետնյա, և՛ ստորգետնյա հատվածներին։Քանի որ կայարանապետն այնտեղ չէր, մենք  հարցազրույց վերցրեցինք մետրոպոլիտենի մյուս աշխատակիցներից,սակայն, ըստ կարգի, չէինք կարող նկարահանել։ Դե իհարկե , այս հետաքրքիր շրջայցն ուղեկցվում էր սեբաստացիներին հատուկ աշխուժությամբ, երգով , պարով ու ամենքին հայտարարելով․
-Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց․․․ Read more

Ծաղկազարդին ընդառաջ խնամում ենք կրթահամալիրի Բանգլադեշը. Հյուսիսից դեպի արեւելք

Ծաղկազարդին ընդառաջ խնամում ենք կրթահամալիրի Բանգլադեշը. Հյուսիսից դեպի արեւելք

Ծաղկազարդին ընդառաջ Արևելքի երկարացված օրվա ճամբարականների հետ` ջոկատավար Աննա Ստեփանյան, խնամում ենք կրթահամալիրի Բանգլադեշը: Ճամբարականների հետ այսօր խնամեցինք, մաքրեցինք  Հյուսիսային դպրոցից դեպի  Արեւելյան դպրոց տանող ճանապարհը:

Տեսանյութ՝

Ճամբարային ուրբաթը

Ճամբարային ուրբաթը

Հյուսիսային դպրոցի ճամբարային երկարացված օրվա ջոկատներն օրվա մի մասն անցկացրեցին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում: Ճամբարականների հետ «Ծառերը, որպես բնության հուշարձան» նախագծով իրականացրեցինք ֆոտոպլեներ, նկարելով բանգլադեշյան ծառերը:  Ճամբարականները սիրով եւ մեծ ոգեւորությամբ մաքրեցին  եկեղեցու շրջակա  տարածքը: Եկեղեցու բակում երգեցինք Կոմիտասի  «Կաքավիկ» երգը:

Ճամբարային երկարացված օրվա կազմակերպիչներ՝ Սեդա Վիրաբյան, Քրիստինե Սահակյանց

Տեսանյութ՝

Ծառերը, որպես բնության հուշարձաններ

Ծառերը, որպես բնության հուշարձաններ

2800 Երևան նախագծի շրջանակում, նոր ենթանախագիծ «Ծառերը, որպես բնության հուշարձաններ» 

Նախագծի նպատակը

Երևան 2800 նախագծի շրջանակում, քաղաքի, համայնքի, բակի համար պատմամշակութային և բնապահպանական արժեք ունեցող ծառերի, թարմաների հայտնաբերում և պահպանում, ինչպես նաև պետության կողմից հատուկ պահպանվող բնապահպանական նմանատիպ օբյեկտների կարգավիճակի հստակեցում, հին ծառերի ազգային փաթեթի ստեղծում, սովորողների ուշադրության սևեռում էկոլոգիական նմանատիպ օբյեկտներին: Read more

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԵՎԱՆԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԵՎԱՆԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

«Երևան 2800» նախագծի շրջանակներում  ճամփորդ, նախագծողների ջոկատի հետ իրականացրեցինք «Հին Երևանը Սեբաստացիների աչքերով » ուսումնական նախագիծը: Ջոկատավարներ՝ Անննա Ֆրանգյանի եւ Անուշ Աթայանի հետ միասիան նախօրոք ընտրել էինք հին երևանյան փողոցներն ու բակերը, ճամբարականների հետ քարտեզի օգնությամբ ճշտել էինք փողոցների տեղերն ու դիտել ֆիլմեր Երևանի էվոլուցիայի մասին:
 

 

Ճամբարականների հետ եղանք  Երեւանի Կենտրոն համայնքի Տպագրիչների փողոցում, քայլեցինք Հանրապետության փողոցով,միասին ուսումնասիրեցինք Եզնիկ Կողբացի, Արամի և Բյուզանդի փողոցների հին բակերն ու քանդված, կիսախարխուլ տները:

Read more

Հին Երևանը Սեբաստացիների աչքերով

Հին Երևանը Սեբաստացիների աչքերով

 «Երևան 2800» նախագիծի շրջանակներում

ՀԻՆ ԵՐԵՒԱՆՅԱՆ ԲԱԿԵՐ 

Հունվարի 12, 2018թվ.

Համատեղ նախագիծ Կարինե Մացակյանի եւ  ճամփորդ,նախագծողներ ջոկատի ճամբարականների  հետ Read more