Պարտիզպան խոհարար-ճամբարական համագործակցություն

Պարտիզպան խոհարար-ճամբարական համագործակցություն

Հյուսիսային դպրոց-պարտեզի խոհարար-պարտիզպան Գայանե Դավթյանը այսօր երկարացված օրվա ճամբարականների հետ  սննդի մնացորդներով սնուցեց  հողը, որպեսզի աշնանը ծառատունկի համար ունենանք պարարտ հող:

Տեսանյութ՝

Իպոմեա բույսի տնկում

Իպոմեա բույսի տնկում

Օրեր առաջ Կանաչ պատ  ուսումնական նախագծի շրջանակներում,երկարացված օրվա ճամբարականների հետ այցելել էինք ջերմոց-լաբորատորիա: Այնտեղից մեզ հետ Հյուսիսային դպրոց էինք բերել իպոմեա մագլցող բույսի սերմեր, որոնք ցանեցինք եւ ամենօրյա հետեւողական աշխատանքի արդյունքում  նկատելի եղան առաջին ծիլերը: Ծիլերն այսօր իրենց տեղը գտան կրթական պարտեզում:

Տեսանյութ՝

Ամենօրյա հերթապահություն Կրթահամալիրի Սարալանջում

Ամենօրյա հերթապահություն Կրթահամալիրի Սարալանջում

Երկարացված օրվա մի խումբ ճամբարականների հետ այսօր շրջեցինք դպրոցի բակով, ինչպես նաեւ հարակից տարածքներով եւ հավաքեցինք թափված աղբը: Ճամբարականների հետ մաքրեցինք նաեւ Հյուսիսային դպրոցից Մայր դպրոց տանող աստիճաններն ու Կրթահամալիրի Սարալանջը:

Տեսանյութ՝

Պատմում է Սարալանջի բնակչուհին

Պատմում է Սարալանջի բնակչուհին

Այսօր, երբ  Կրթահամալիրի Սարալանջում  մի քանի ճամբարականների հետ յասաման էինք տնկում, նկատեցի մի կնոջ, ով մեղմ ժպտալով նայում էր մեզ: Խմբով մոտեցանք  եւ լսեցինք գովասանքի խոսքեր` ուղղված կրթահամալիրին եւ կրթահամալիրի տնօրենին: Զրույցի ընթացքում պարզվեց, որ բնակչուհու թոռնիկները նույնպես սեբաստացիներ են: