Հունիսմեկյան գույներ, տրամադրություն

Հունիսմեկյան գույներ, տրամադրություն

Ճամբարականների հետ Հյուսիսային դպրոցում օրը սկսեցինք կոմիտասյան երգերով և ճամբարային բարձր տրամադրությամբ: Օրվա ընթացքում ջրային զվարճալի խաղեր խաղացինք, պղպջակներն ու ջրային հրացաններն էլ լողափն էլ ավելի խինդով և հրճվանքով լցրեցին: Մի լավ թրջվելուց հետո ճամբարականները հայտնվեցին լողավազանում, իսկ առջևում կրթահամալիրի կողմից կազմակերպված պաղպաղակի հյուրասիրությունն էր:

Տեսանյութ՝

Հյուսիսի ջրառատ ճամբարում

Հյուսիսի ջրառատ ճամբարում

38790776_225667044810167_8046070425270091776_n

Ճամբարականների հետ օրը սկսեցինք լողափնյա մարզական պարապմունքով, որը կազմակերպեցին ակտիվ ճամբարականները: Մարզվեցինք, կոփվեցինք, այնուհետև մեր հինգ տարեկան ընկերների հետ գնդակով և օղակով խաղեր խաղացինք:

-Դե իհարկե, առանց լողի էլ ի՞նչ ամառային  ճամբար:

-Կմեռնե՜նք,- այսպիսի պատասխան ստացավ կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանը Հյուսիսային դպրոցի սովորող, ճամբարական Եվա Պապյանից:

Ճամբարականները սիրով եւ հաճույքով են  աշխատում նաև կավով: Մի քանի ճամբարականներ այսօր կավագործունեության պարապմունքի ժամանակ պատրաստեցին կավե բաժակներ, մարդուկներ եւ այլ առարկաներ:

Տեսանյութ՝

Ճամբարային օրը Հյուսիսում

Ճամբարային օրը Հյուսիսում

38708084_309928546218869_7849253424376840192_n

Կրթահամալիրում շարունակվում են  ճամբարային ուրախ ու անկրկնելի, հագեցած օրերը: Ճամբարականների հետ օրը սկսեցինք լողափը մաքրելով, միջավայրը խնամելով: Ճամբարային օրվա ընթացքում մարզվեցինք, գնդակով խաղեր խաղացինք, ջրեցինք կրթական պարտեզի լանջերը: Օրվա ընթացքում մի լավ լողացինք, մի խումբ ճամբարականներ էլ փորձեցին նկարել  իրենց տրամադրությանը համապատասխանող «սմայլիկներ»:

Տեսանյութ՝

Հուլիսի 16-20 ամառային ճամբարի ամփոփում

Հուլիսի 16-20 ամառային ճամբարի ամփոփում

Ամառային բաց ճամբարի հուլիսի 16-ից հուլիսի 20-ի աշխատակարգ

37232319_179817982882263_3952063077091901440_n

Հուլիսի 16 Ջա՜ն, ճամբար

Հուլիսի 17 Ճամբարային ուրախ առօրյա

Հուլիսի 18 Ճամբարային անցուդարձ

Հուլիսի 19 Ա՜յ քեզ ուրախ ճամբար

Հուլիսի 20 Հեծանվորդ, լողորդ ճամբարականները

 

 

Հեծանվորդ, լողորդ ճամբարականները

Հեծանվորդ, լողորդ ճամբարականները

 Հուլիսի 20

37597961_183962252467836_3990623057252188160_n

Ճամբարականների հետ օրը սկսեցինք  լողափնյա ընդհանուր պարապմունքով, մարզական հատվածը՝ վստահելով ճամբարականներին, այնուհետև խնամեցինք մեր կրթական պարտեզը:  Read more

Ճամբարային անցուդարձ

Ճամբարային անցուդարձ

37347205_181908306006564_6662941057304494080_n

Հուլիսի 18

Ինչպես նախորդ ճամբարային օրերն, այսօր նույնպես օրը սկսեցինք միջավայրի խնամքով, ջրեցինք  եւ խնամեցինք սենյակային բույսերը: Մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին, մարզեցինք մեր մարմինները: Հյուսիսային դպրոցի երգի ուսուցչուհի Հասմիկ Մաթեւոսյանը  ճամբարականներին սովորեցրեց «Ձիուկ» երգը: Read more

Ճամբարային ուրախ առօրյա

Ճամբարային ուրախ առօրյա

Հյուսիսում ճամբարային մեր առօրյան այսօր լեցուն էր և հագեցած: Օրն, ինչպես միշտ սկսեցինք միջավայրի  խնամքով, որին էլ հաջորդեց ուրախ, մարզական ընդհանուր պարապմունքը: Մեր ճամբարային առօրյայից չպակասեց նաեւ հեծանվավարությունը: Read more

Ամառային բաց ճամբարի հուլիսի 16-ից հուլիսի 20-ի աշխատակարգ

Ամառային բաց ճամբարի հուլիսի 16-ից հուլիսի 20-ի աշխատակարգ

cropped-100_76931

Հյուսիսային դպրոցը հրավիրում է միասին մասնակցելու ամառային ճամբարին բոլոր այն երեխաներին, ովքեր սիրում են լողալ, հեծանիվ վարել, զվարճանալ, նկարել, մարզվել, շախմատ խաղալ, երգել, պարել, ճամփորդել :
Ճամբարի ղեկավար ՝ Սեդա Վիրաբյան:

Էլ. հասցե՝ Sidonya@mskh.am
Հեռ. 094106067
Հասցե՝ ՀԱԹ, Րաֆֆու 69/1, հեռ.՝ 73.52.10
Ճամբարի գործունեությունը՝  ժամը 09.00-16.00:
Ճամբարականների համար պարտադիր է ամեն օր լողազգեստ, սրբիչ, լողաթափ և ջրային գլխարկ ունենալը: Read more