«Հակաբացիլ Կոմիտաս» 2018

«Հակաբացիլ Կոմիտաս» 2018

Ամենամյա երաժշտական նախագիծ212-298x300

Նախագծի հեղինակ՝ Արթուր Շահնազարյան

Նախագծի առաքելությունը՝ ամենայն հայոց երգահան Կոմիտասի ստեղծագործությունները հանրայնացնել,տարածելն է` պահպանելով ազգային երգի բարձրաճաշակ միասնականությունը:

Նախագծի օրացույց

Մայիսի 29-31

Նախապատրաստական երգուսուցումԱշտարակի, Խրիմյան Հայրիկի անվան գործընկեր դպրոցների սովորողների հետ:

Ամփոփումներ

Հունիսի 1, 12:00«Հակաբացիլ Կոմիտաս» Մարմարյա սրահում, կրտսեր դպրոցների 3-5 դասարաններ, Միջին դպրոց:

Հունիսի 1, 19:00՝ «Հակաբացիլ Կոմիտաս» տոնակատարություն Սբ. Աննա եկեղեցու բակում բոլոր տարիքի Սեբաստացիների, երևանցիների, Երևանի հյուրերի մասնակցությամբ:

Հունիսի 4, 10:00՝ «Հակաբացիլ  Կոմիտաս» կրտսեր դպրոց-պարտեզներում՝ նախակրթարանի սաներ, 5- 6 տարեկաններ, ծնողներ: 

Հունիսի 4, 11:00-«Հակաբացիլ Կոմիտաս» կրտսեր դպրոցներում՝ 1,2 դասարաններ:

Տարբեր տարիների տեսագրություններ

Կոմիտասյան ֆլեշմոբ

Կոմիտասյան ֆլեշմոբ

Կոմիտասյան ֆլեշմոբ Հյուսիսային դպրոց-պարտեզի սովորողների և դասավանդողների  մասնակցությամբ:

Կոմիտասյան ֆլեշմոբ ՝ «Էսօր ուրբաթ է պաս է», «Այբ, բեն, գիմ»

Մեդիաուրբաթ համերգ

Տեսանյութը` Հասմիկ Մաթեւոսյանի

Կոմիտասյան օրեր. ուսումնական նախագիծ

Կոմիտասյան օրեր. ուսումնական նախագիծ

Նպատակը
Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին և ոճին:

Խնդիրները
Զարգացնել սովորողների երաժշտական ճաշակը
Ստեղծել Կոմիտասյան երգերի կարաոկեներ, դասարանական աուդիոնյութեր
Դասարանական համերգների կազմակերպում

Միջավայրը
Դասարան, բակ-պարտեզ, ընթերցասրահ-լաբորատորիա, համերգասրահ

Կոմիտասյան երգերի ցանկ

Աշխատանքի կազմակերպումը

Օրը սկսում ենք առավոտյան ընդհանուր պարապմունքով: Ընդհանուր պարապմունքը առանձնահատուկ է նրանով, որ բոլորը՝ նախակրթարանից սկսած մինչև հինգերորդ դասարան, միաժամանակ Կոմիտաս են երգում, ունկնդրում: 

Լեզվագործունեություն
Օգտագործելով մեր համակարգչային հմտությունները կարող ենք համացանցում փնտրել Կոմիտասի մասին տեղեկություններ, ֆիլմեր, նրա կատարմամբ ձայնագրություններ:

Կարող ենք աշխատել նաև բակում,  խոտերի, քարերի վրա նստած: Դա կլինի երևակայական-ստեղծագործական աշխատանք ջրաներկով կամ գուաշով՝ Կոմիտասի որևէ երգի ներքո: Երեխաները կնկարեն այն, ինչ կզգան, ինչի մասին կմտածեն այդ երգը լսելիս: Այդ ամենը տեսագրված, մշակված տարբերակով, որպես ֆիլմ կհայտնվի մեր դասարանական բլոգում:

 

Քանի որ սովորողներն ունեն անհատական նոթբուք-նեթբուք-պլանշետ, կարող ենք նաև աշխատել համակարգչային Paint ծրագրով, որին երեխաները շատ վարժ տիրապետում են: Յուրաքանչյուրն ընտրում է կոմիտասյան երգից ամենասիրելի հատվածը /տողը/ և նկարում: Այդ նկարների օգնությամբ ստանում ենք կարաոկեների էջերը և պատրաստում երգ-կարաոկեները:

Զար զընգը, Կոմիտաս վարդապետ

Զար զընգը, Կոմիտաս վարդապետ

Զար զընգը, զար զընգը, թող զնգա,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:
Պարենք գիշեր լուսընկա,
Պարենք գիշեր լուսընկա:

Էս գիշեր, լուսնյակ գիշեր,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:
Ձյունն էկել, գետին նախշել,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:

Էլի պարը բոլորավ,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:
Յարս միջին մոլորավ:
Պարենք գիշեր լուսընկա:

Զար զընգը, զար զընգը, թող զնգա,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:
Պարենք գիշեր լուսընկա,
Պարենք գիշեր լուսընկա: