Հունիսմեկյան գույներ, տրամադրություն

Հունիսմեկյան գույներ, տրամադրություն

Ճամբարականների հետ Հյուսիսային դպրոցում օրը սկսեցինք կոմիտասյան երգերով և ճամբարային բարձր տրամադրությամբ: Օրվա ընթացքում ջրային զվարճալի խաղեր խաղացինք, պղպջակներն ու ջրային հրացաններն էլ լողափն էլ ավելի խինդով և հրճվանքով լցրեցին: Մի լավ թրջվելուց հետո ճամբարականները հայտնվեցին լողավազանում, իսկ առջևում կրթահամալիրի կողմից կազմակերպված պաղպաղակի հյուրասիրությունն էր:

Տեսանյութ՝

Հեծանվավարությունը մեր առօրյայում

Հեծանվավարությունը մեր առօրյայում

Ճամբարային երկարացված օրվա  անբաժան մասն է կազմում ճամբարականների անչափ սիրելի հեծանվավարությունը։

Պայմանավորվածություն կա իմ եւ ճամբարական Գրիգոր Պապիկյանի  միջեւ, երբ ես եմ հեծանվավարում՝ լուսաբանման աշխատանքները ստանձնում է Գրիգորը:Հետո ես եմ նկարում հեծանվորդներիս՝ հեծանիվը զիջելով  իմ օգնական Գրիգոր Պապիկյանին:

Տեսանյութ՝

Ճամբարական հեծանվորդները

Ճամբարական հեծանվորդները

Ճամբարային երկարացված օրվա առօրյայում ներառում եմ  ճամբարականների ամենասիրելի զբաղմունքը՝ հեծանվավարությունը, որը  մարզական, ուսումնական  կարևոր բաղադրիչներից մեկն է: Օրը  արեւային էր եւ  բարենպաստ   հեծանվավարելու համար,  իմ երկարացված օրվա ճամբարականներին էլ բավական է միայն ասել, որ այսօր հեծանիվ ենք վարելու, միանգամից բոլորն ուրախանում են եւ ինձանից արագ հասնում հեծանվային ակումբ:

Տեսանյութ՝

Ճամբարային օրը Հյուսիսում

Ճամբարային օրը Հյուսիսում

DD9F15C1-B2B3-46FB-A817-F446BD25295D

Երկարացված օրվա տարատարիք  ճամբարականներ

Ճամբարային երկարացված օրը հագեցած էր տարբեր աշխատանքներով:  Տարատարիք ճամբարականների հետ կազմակերպեցինք բացօթյա նկարչական պլեներ: Գուաշներով ճամբարականները նկարեցին կրթական պարտեզի աշունը : Մի խումբ ճամբարականներ նկարեց տիեզերք, տիեզերական մարմիններ,  մի խումբն էլ աշնանային տերեւներից ապլիկացիաներ պատրաստեցին: Read more