Աղբյուր։ Հովհաննես Թումանյան

Աղբյուր։ Հովհաննես Թումանյան

Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բըխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում։

Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ
Ջրեց հոտը իր ծարավ։

Պախրեն անցավ էն սարից`
Շոգից հանած չոր լեզուն,
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց աստծուն։

Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,
Գըլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։

Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը
Ջրի նման երկարի՜…»

Read more
Շունը.Հովհաննես Թումանյան

Շունը.Հովհաննես Թումանյան

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.

Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,

Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես

Պահում եմ ես։

«Ծիտը» խաղ-բեմադրություն

«Ծիտը» խաղ-բեմադրություն

«Ծիտը» խաղ-բեմադրություն

Ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի

Դերերում՝

6 տարեկաններ  եւ  երկարացված օրվա ճամբարականներ

Սցենարի հեղինակներ՝

Սեդա Վիրաբյան, Ռուզաննա Աբրահամյան

Մոնտաժը՝ Սեդա Վիրաբյանի

Տիկնիկները պատրաստեցին՝ 6 տարեկաններն ու երկարացված օրվա ճամբարականները

Տեսանյութ՝

Պատրաստում ենք «Ծիտը» հեքիաթի հերոսներին

Պատրաստում ենք «Ծիտը» հեքիաթի հերոսներին

Ծընգլը, մընգլը,
Ծի՜վ, ծի՜վ։

Թումանյանական օրեր նախագծի ընթացքում երկարացված օրվա ճամբարականները  շարունակում են կարդալ եւ  խաղալ  Հովհաննես Թումանյանի հեքիաթները : 5-6 տարեկանների հետ այսօր պատրաստեցինք Հովհաննես Թումանյանի «Ծիտը» հեքիաթի հերոսներին, որպեսզի հետո էլ մեր պատրաստած թղթե  հերոսներով խաղանք, բեմադրենք մեր սիրելի հեքիաթը:

Ջոկատավարներ՝ Սեդա Վիրաբյան, Ռուզաննա Աբրահամյան

Տեսանյութ՝

 

Անսովոր, զարմանալի թումանյանական հեքիաթներ

Անսովոր, զարմանալի թումանյանական հեքիաթներ

Թումանյանական օրեր   նախագծի նպատակը  ընթերցանության խրախուսումն է,  զարգացնել երևակայությունը,  հիշողությունը, ճանաչել ստեղծագործության հերոսներին, զարգացնել երևակայական մտածողությունը, ձևավորել սեփական մտքերը, կարծիքը արտահայտելու կարողությունը: Հեքիաթների ընթերցանությունից հետո, երբ երկարացված օրվա  ճամբարականները ճանաչեցին հեքիաթների հերոսներին, ունեցան նախընտրած հեքիաթներ, սիրեցին հերոսներին, սկսեցին հորինել անսովոր, զարմանալի թումանյանական հեքիաթներ:

Թումանյանական հեքիաթների խառնաշփոթ, երբ հանդիպում են թումանյանական հերոսները

Կանաչ-ճանաչ  ախպերը

Պոչատ աղվեսն ու ծիտը

Ձախորդ և հաջողակ հանդիպում (կատակ հեքիաթ)

Ձախորդ Փանոսն ու Քաջ Նազարը

Մայրիկ կկուն եւ այծը

Անխելք մարդն, անհաղթ աքլորն ու ծիտը

 

Անխելք մարդն, անհաղթ աքլորն ու ծիտը

Անխելք մարդն, անհաղթ աքլորն ու ծիտը

Լինում է չի լինում մի ծիտ է լինում:  Ծիտը ուզում էր հանդիպել աքլորին և մի օր նրանք  հանդիպեցին:  Ծիտը  հարցնում է աքլորին,  թե նա ինչպես կարողացավ  փախնել  թագավորից: Զրույցի ժամանակ հանկարծ  նկատեցին հեռվից իրենց մոտեցող անխելք մարդուն:

-Բարի օր,_  ասացին ծիտն ու աքլորը;

-Աստծու բարի,- ասաց անխելք մարդը:

Ծիտը ծաղրելով հարցրեց անխելք մարդուն, թե ինչպես անցավ իր ճամփորությունը:  Անխելք մարդը սկսեց պատմել թե նա ինչպես հրաժարվեց սիրուն աղջկանից և ծառի տակի ոսկիներից, իսկ ծիտն ու աքլորը լսում  էին և ծիծաղում, թե  նա ինչքան անխելք է:

Արթուր Զալինյան

Կարդում ենք և խաղում Թումանյան․ Թումանյանական օրերի ամփոփում

Կարդում ենք և խաղում Թումանյան․ Թումանյանական օրերի ամփոփում

Կարդում ենք և խաղում Թումանյան. ընթերցանության նախագիծ

Մասնակիցներ` 1-3-րդ դասարանցիներ
ԱմփոփումըՄարտի 1, հինգշաբթի
ՎայրըԹումանյանի այգի Read more

Մայրիկ կկուն եւ այծը

Մայրիկ կկուն եւ այծը

Մի անգամ մայրիկ կկուն և մայր այծը հանդիպում են:

Մայրիկ կկուն պատմում է, թե ինչպես խորամանկ աղվեսը տարավ իր ձագերին:

Ասելով թե.

-Էս սարն իմն է, էն ծառն իմն է, էս ով է եկել տիրացել թաքուն:

Մայր այծը շարունակելով կկուի խոսքը պատմեց, որ չար գայլը եկել էր և իր հաստ ձայնով ուզում էր շփոթեցնել սևուկ ուլիկին, ասելով. Read more

Ձախորդ Փանոսն ու Քաջ Նազարը

Ձախորդ Փանոսն ու Քաջ Նազարը

Անսովոր, զարմանալի թումանյանական հեքիաթներ:

Թումանյանական հեքիաթների խառնաշփոթ

Картинки по запросу քաջ նազար

Քարվան կտրող Քաջ Նազարը մի օր գնում է գնում, մեկ էլ նկատում է, որ գյուղից հեռացել է: Այդ ժամանակ սիրտը ահ է ընկնում,վախից սկսում է քթի տակ երգել,իրեն-իրեն խոսել: Շատ է գնում թե քիչ , հայտնվում է մի գյուղում, որտեղ էլ մարդիկ ինչ որ ժամ ու պատարագ էին մասնակցում: Հարց ու փորձ է անում  եւ պարզում, որ Ձախորդ Փանոսի քելեխն է: Գյուղի ժողովրդից էլ իմանում է խեղճ Փանոսի գլխով անցածը: Փանոսի կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում,ափսոսում, հետո էլ որոշ ժամանակ անց Քաջ Նազարի հետ է ամուսնանում:

Կարապետյան Մանուկ