Հեծանվավարություն եւ ձիավարություն

Հեծանվավարություն եւ ձիավարություն

Երկարացված օրվա կազմակերպիչների մանկավարժական ճամբարում ստուգարքների հանձնման շրջան է : Երեկ տիար Բլեյանի, Արմինե Թոփչյանի եւ Միքայել Ղազարյանի ուղեկցությամբ հանձնեցինք հեծանվային ստուգատեսը, հեծանվաերթով գնացինք Փարաքարի Սբ. Հարություն եկեղեցի: Նախանձելի հեծանվաերթ էր սիրելի մարդկանց հետ: Շնորհակալ եմ աննկարագրելի տպավորությունների եւ զգացողությունների համար:

Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի ֆեյսբուքյան էջում: Read more

Հեծանվի տեխնիկական սպասարկման պարապմունք

Հեծանվի տեխնիկական սպասարկման պարապմունք

Այսօր տեղի ունեցավ երկարացված օրվա կազմակերպիչների հեծանվի տեխնիկական սպասարկման սեմինար-պարապմունքը,որը վարեց մարզական ակումբի ղեկավար՝ Միքայել Ղազարյանը:

Տեսանյութ՝

Հեծանվային այց «Սիրո ու հավատի» այգի

Հեծանվային այց «Սիրո ու հավատի» այգի

Կրթահամալիրի տնօրենի անդրադարձով ծանոթանալու եւ  ուսումնասիրություններ անելու  նպատակով՝ հունիսի 22-ին երկարացված օրվա կազմակերպիչների, դասավանդողների խմբով հեծանվային այց իրականացրեցինք «Սիրո ու հավատի» այգի: Բանգլադեշի Բ-2 թաղամասի  «Սիրո ու հավատի» այգի կոչվող կանաչ ընդարձակ տարածքը չգիտես ինչու մատնված է անուշադրության բնակչության եւ հարակից՝ թիվ 11 հիմնական եւ 190 ավագ դպրոցների ուսուցչական եւ աշակերտական կազմի կողմից: Ցանկապատված ամայի տարածքներ, որոնք չգիտես էլ արդյո՞ք ծառայել են իրենց նպատակին կամ ժողովրդին: Փորձեցինք բնակիչներից պարզել, տեղեկություններ իմանալ այգու մասին, բայց ոչ ոք ստույգ չկարողացավ նշել, թե երբ է ստեղծվել այգին կամ ինչո՞ւ է այսօր գտնվում անմխիթար, անբարեկարգ վիճակում: Աշխատողներից պարզեցինք, որ արդեն կա ջրամատակարարում, բայց ցավոք աշխատողներ չկան, ովքեր կարող են հետեւել ոռոգման աշխատանքներին: Կարծում եմ այգին պետք է լինի բոլորիս ուշադրության կենտրոնում, այգին ունի բոլորիս աջակցության կարիքը:

Տեսանյութ՝

 

Պատմում է բնակիչը՝

Ձիավարում ենք

Ձիավարում ենք

Հունիսի 20

Երկարացված օրվա կազմակերպիչների ճամբարում շարունակվում են ձիավարության սեմինար-պարապմունքները:  Լուսինե Աբրահամյանի եւ Խորեն Հազարումյանի ջանքերի շնորհիվ ընդամենը մի քանի սեմինար-պարապմունքի ընթացքում սովորեցինք, ձեռք բերեցինք ձիերին խնամելու, ճիշտ սանձել, թամբելու կարողություններ:Այսօր փորձեցինք նաեւ ինքնուրույն ձիավարել եւ կարծում եմ շատերիս մոտ ստացվեց:

Տեսանյութ՝

Իմացումի հրճվանքը Ագարակում

Իմացումի հրճվանքը Ագարակում

Հունիսի 15

Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների ձիավարության ուսուցման հերթական սեմինար-պարապմուքն  էր:Սեմինար-պարապմունքները  սկսվում են ձիերի խնամքով, այնուհետև Խորեն Հազարումյանի եւ Լուսինե Աբրահամյանի օգնությամբ թամբում ու սանձում  ենք, իսկ հետո սանձից բռնելով՝ փորձում ենք շրջապտույտ անել: Այսօրվա սեմինարի ժամանակ սովորեցինք ինքնուրույն սանձել եւ թամբել  ծանրաքարշ Մաշա ձիուկին: Մի քանի սեմինար-պարապմունքներից հետո արդեն նկատելի է դրական  փոփոխությունը՝ հիմա կարողանում ենք դիպչել, խնամել, փորձում ենք նաեւ թամբել եւ սանձել: Այնպիսի տպավորություն է, որ կարծես  Մաշան արդեն  ճանաչում է մեզ եւ կամակորություն չի անում:

Տեսանյութ՝

Ձիավարության ուսուցման հերթական սեմինար-պարապմունքը

Ձիավարության ուսուցման հերթական սեմինար-պարապմունքը

Երկարացված օրվա կազմակերպիչների ճամբարում շարունակվում են լողուսուցման եւ ձիավարության սեմինար-պարապմունքները:  Ձիավարության սեմինար-պարապմունքը սկսեցինք Մաշայի խնամքով: Բոլորով խնամեցինք Մաշային՝ սանրեցինք, մաքրեցինք: Հետո ընկեր Խորենն ու Լուսինեն սովորեցրեցին, թե ինչպես պետք է սանձենք եւ թամբենք ձիերին:Ինչպես անցած սեմինարին, այսօր նույնպես հեծնեցինք  Մաշային եւ շրջապտույտ կատարեցինք:Այսօր շատերիս մոտ ավելի լավ ստացվեց պտտեցնել,քայլեցնել  ձիուն՝ սանձից բռնելով,կառավարելով, կարողացանք նաեւ ճիշտ նստել ձի:

Տեսանյութ՝

Ձիավարության սեմինար-պարապմունք

Ձիավարության սեմինար-պարապմունք

Հունիսի 11

Այսօր տեղի ունեցավ երկարացված օրվա կազմակերպիչների ձիավարության ուսուցման հերթական  սեմինար — պարապմունքը: Ամենահավես սեմինար պարապմունքներից, որն ունի իր հստակ նպատակը՝ սովորել եւ հետո արդեն սովորածը կիրառել  ճամբարային երկարացված օրվա ջոկատներում: Խորեն Հազարումյանի և Լուսինե Աբրահամյանի  շնորհիվ  սովորում ենք  ճիշտ խնամել ձիերին՝   սանրել, մաքրել, քայլեցնել, սանձը կապել, ճիշտ վարելու ձևերից մինչև նստելու, թամբելու, սանձելու հմտություններ:

 

Հունիսի 6. երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-հավաք

Հունիսի 6. երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-հավաք

Հունիսի 6

Ճամբարային երկարացված օրվա կազմակերպիչների  լողուսուցման սեմինար — պարապմունք Արեւմտյան դպրոցում՝ Տաթեւ Համբարյան

Ժամը՝ 12:00- 13:-00

Մասնակիցներ՝

Ռուզաննա Աբրահամյան

Մայրանուշ Համբարձումյան

Սաթեն Օրդյան

Մելինե Սիմոնյան

Ծաղիկ Գասպարյան

Վարսիկ Աթոյան

Փառանձեմ Գրիգորյան

Նունե Խաչիկօղլյան

Աննա Ստեփանյան

Մարգարիտ Հարությունյան

Արաքս Հովհաննիսյան

Լուսինե Նազարյան

Կիմա Ստեփանյան

Սոնա Քեհեյան

Լիլիա Զախարյան

 

Քրիստինե Պողոսյան

Թամարա Մարիմյան

Մարինե Մանուկյան

Լիանա Խարբության

 

Հեծանվաերթ դեպի Մալաթիայի պուրակ

Հեծանվաերթ դեպի Մալաթիայի պուրակ

Մայիսի 30. ճամբարային երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար

Հեծանվաերթ դեպի Մալաթիայի պուրակ

Շնորհակալ ենք սիրելի Արմինե Թոփչյանին:

Տեսանյութ՝

Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի եւ երկարացված օրվա կազմակերպիչների