Հովհաննես Թումանյան-Աշուն

Հովհաննես Թումանյան-Աշուն

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Գուաշներով նկարում ենք  Հովհաննես Թումանյանի«Աշուն»բանաստեղծությունը:

Ահա այսպիսին են պատկերացնում թումանյանական աշունը 2.2 դասարանի սովորողները:

Նկարչություն ձողիկներով

Նկարչություն ձողիկներով

Գունային պղպջակներ, վրձիններ եւ թուղթ:

Ճամբարականներին թողնում եմ  գուաշների եւ պղպջակների հետ եւ գնում մի կողմ:

Ընտրել եմ ինձ համար մի անկյուն եւ հետեւում իրենց նկարչությանը, մեկի համար նկարչություն, մյուսի համար` գունային հրավառություն: Մոռացել են թղթի մասին եւ սկսել են նկարել  սեղանի վրա: Նախակրթարանի աների նման ուրախանում են պղպջակներից:

-Հերի՛ք է սեղանը շարժեք, կարող է թողնեք նկարեմ, — չդիմացավ Նազենի Հովհաննիսյանը:

Նկարաշար`

 

 

 

Ուսումնական տարվա մեկնարկ: Մարզատոն

Ուսումնական տարվա մեկնարկ: Մարզատոն

21208874_806127129561202_1888558793_nԺպտուն աչքերով, ուրախ սեբաստացիների ուսումնական տարվա մեկնարկը տրված է: Ողջունեցինք մեր նորեկ սեբաստացի ընկերներին  եւ Հյուսիսային դպրոցի արեւելյան լանջերին  մեկնարկեցինք նոր ուսումնական տարին` ընդհանուր մարզական պարապմունքով: Ընդհանուր պարապմունքից հետո արդեն երկրորդ դասարան տեղափոխված սեբաստացիներով` մի մասը հեծանվով, իսկ մի մասն էլ քայլքով, գնացինք սուրբ Երրորդություն եկեղեցու բակում մարզական խաղեր խաղալու:

Մարզական ուրախ խաղերին մասնակցեցին նաեւ սեբաստացի ծնողները:

Տեսանյութ` 

Այսպիսի   մարզական հագեցված օրվանից  բարձր տրամադրությամբ շարժվեցինք դեպի Մայր դպրոց, որտեղ հավաքվել էին երթուղայինները:

Նկարաշար`

Մարզատոն

Մարզատոն

Ուսումնական տարվա մեկնարկ. օգոստոսի 30, ժամը 10.30-11.30

Վայրը՝  սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 2-րդ, 3-րդ դասարանցիներ, ծնողներ

Պատասխանատուներ՝  Կարինե Մամիկոնյան, Մարի Միքայելյան

Մասնակիցների հագուստը՝  շորտեր, շապիկներ, հարմար սպորտային կոշիկներ, արևապաշտպան գլխարկներ, խուրջիններ:

Ծուղրուղու

Խումբը  շրջանաձև պպզում է, իսկ մեկը` մի թաշկինակը ձեռքին, կանգնում է շրջանի մեջտեղը: Վերջինս կոչվում է շուն, իսկ մյուսները` աքաղաղներ: Աքաղաղներն այս ու այն կողմից կանգնում, ծուղրուղու  են կանչում և իսկույն պպզում: Շունն աշխատում է ձեռքի թաշկինակով խփել աքաղաղին կանգնած ժամանակ: Եթե հաջողվեց, ինքը կդառնա աքաղաղ, իսկ աքաղաղը` շուն:

Յոթ քար

Խաղում են 10-20 մասնակից  բակում, դաշտերում: Համեմատաբար տափակ 7 քարեր իրար մոտ են դնում: Բաժանվում են երկու խմբի և վիճակահանությամբ որոշում՝ որ խումբն է քարերը հավաքում: Մյուս խումբը գնդակով հետապնդում է և աշխատում թույլ չտալ, որ քարերը դնեն իրար վրա:  Եթե խաղի ընթացքում փախչող խմբի անդամներից մեկը կամ մի քանիսը չեն խփվում, այլ խույս տալով գնդակից՝ շրջանցում են և կարողանում են ցրված յոթ քարը շարել միմյանց վրա ու հաշվել մինչև 7 թիվը, փախչողները շահում են մեկ փալան: Երբ հետապնդվողը նետած գնդակը բռնում է օդի մեջ՝ նախքան դրա՝ գետնին դիպչելը, ապա այս դեպքում գնդակ բռնող խումբը շահում է մեկ փալան:

Բուլավաների արանքով

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղրղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին:

 

Ծափով` վազել

Խաղացողները միասյուն շարվում են` իրարից կես մետր հեռավորության վրա: Մեկ ծափ` քայլում են, երկու ծափ` ցատկոտում են, երեք ծափ` վազում են: Ով սխալվում է, դուրս է գալիս շարքից: Հաղթում է նա, ով ավելի ճիշտ և արագ է կողմնորոշվում:

Օղակախաղ

Սովորողները կանգնում են շրջանով՝ միմյանց ձեռքերը բռնած: Օղակը հերթով անցնում է շրջանի միջով՝ առանց մասնակցի ձեռքը բաց թողնելու: Պետք է մարմնով անցնել օղակի միջով այնպես, որ շրջանը չխախտվի: Պարտվում է նա, ով ձեռքը առաջինը բաց կթողնի:

Ուսումնական տարվա մեկնարկ. Օգոստոսի30

Ուսումնական տարվա մեկնարկ. Օգոստոսի30

Օգոստոսի 30

10:00-12:00՝ ուսումնական տարվա մեկնարկ 

09:00-09:45՝ Ուսումնական երթուղիների փորձարկում 
10:00-10:15՝ Մարզական ընդհանուր պարապմունք Հյուսիսային  պարտեզում. Պատասխաատու Հասմիկ Մաթևոսյան
10.20 Քայլք սուրբ Երրորդություն եկեղեցու բակ՝  մասնակցելու մարզական խաղերին

Պաղպաղակի հյուրասիրություն

12.00 Սովորողների ճանապարհում

2017-2018 ուստարվա երթուղիներ, պատասխանատուներ

Ուսումնական աշուն. նախագիծ

Ուսումնական աշուն. նախագիծ

Նպատակը`

  • Շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
  • Բույսի, եղանակի, երևույթի, առարկայի, օրվա փոփոխությունների դիտարկում
  • Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում
  • Paint ծրագրի կիրառում

Խնդիրները՝

  • Հոգատար վերաբերմունք զարգացնել բնության նկատմամբ
  • Օգտագործելով թվային և մեդիա միջոցները գրանցել բնության և եղանակի փոփոխությունները
  • Հարցազրույցներ վարել ծանոթ-բարեկամների, տատիկ-պապիկների հետ աշնանային գյուղատնտեսական խորհուրդներ` ծառատունկի, աշնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին
  • Բանահավաքություն

Աշխատանքը`

  • Պատումներ, ձայնագրություններ մեր, մեր հարազատների գյուղի, մարդկանց մասին
  • Բանահավաքություն. երգում են, պատմում են մեծերը
  • Օրագիր, եղանակային դիտարկումներ
  • Բնագիտական և այլ հետաքրքիր փորձեր
  • Ընտանեկան թատրոն
  • Հին իրերին՝ նոր կյանք. տեխնոլոգիա
  • Իմ ծնողների աշխատավայրից
  • Աշնանային ֆոտոշարքերի ստեղծում
  • Մեր բակի աշունը. ձայնագրություն, տեսանյութ
  • Աշնանային ամսագիր
  • Իմ տնկած ծառը, թաղարը…
  • Իմ կենդանին…
  • Աշնանային խորհուրդներ. հարցազրույցների և պատումների ձայնագրում
  • Շրջակա միջավայրի փոփոխության և եղանակի տեսության դիտարկում

Նախագծի իրականացումը

  • Նպաստում է սովորողների դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու, դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացմանը
  • Ձևավորում է շրջապատի, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք
  • Նպաստում է երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորմանը
  • Անհրաժեշտ ինֆորմացիան ձեռք բերելու կարողությունների ձևավորմանը:

Նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված` տեսագրված, նկարահանված, ձայնագրված նյութերը համապատասխան մշակումից հետո նախատեսվում է հրապարակել դասարանական բլոգում: