Զատիկ․ ուսումնական նախագիծ

Զատիկ․ ուսումնական նախագիծ

Նպատակը՝ Ծաղկազարդ, Սուրբ Հարության տոն թեմաների շուրջ նախագծային գործունեություն իրականացնելով՝ սովորողները ձեռք կբերեն նոր կարողություններ, հմտություններ և գիտելիքներ.

Տևողությունը՝ Մարտի 15 — ապրիլի 4

Մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորողներ

Լեզվագործունեություն

  1. Զատկական ընթերցարաններ ստեղծել Power point ծրագրով:
  2. Զատկի ծեսի մասին տեղեկություններ հավաքել տատիկ-պապիկներից, ծանոթ-բարեկամներից ինչպե՞ս են նշել և նշում Զատկի տոնը:
  • Ի՞նչ խաղեր են խաղացել:
  • Ի՞նչ երգեր են երգել:
  • Ի՞նչ բանաստեղծություններ, ասացվածքներ, բարեմաղթանքներ են ասել:
  • Ի՞նչ կերակրատեսակներ են եփել, թխվածքներ են թխել:
  1. Զատկական ասիկներ-ասույթներ
  2. Աստվածաշնչյան ընթերցումներ․ Ընթերցում են ընտանիքի անդամները, երեխաները 
Read more
Կրկնազատիկը Սբ. Երրորդություն եկեղեցու բակում

Կրկնազատիկը Սբ. Երրորդություն եկեղեցու բակում

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողները, դասավանդողները, ծնողները ծիսական երգերով, պարերով  Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում տոնեցին Կրկնազատիկը:

Տեսանյութը՝ Հասմիկ Մաթևոսյանի

Զատկածես, ծիսական ավանդույթներ

Զատկածես, ծիսական ավանդույթներ

Երկարացված օրվա ճամբարականները պատմում եմ Զատկի ծեսի եւ զատկական ավանդույթների մասին :Ճամբարականները պատմեցին նաեւ, թե ինչպե՞ս են նշել տոնը իրենց ընտանիքներում:

Տեսանյութ՝

Ածիկացան

Ածիկացան

 Զատկի տոնի նախապատրաստություններից է ածիկացանը: Ածիկը ծլեցրած ցորենն է, որը համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն` ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը:

Երկարացված օրվա ճամբարականների հետ   զատկական երգ ու պարով ցանեցինք ածիկը:

Տեսանյութ՝

Ծաղկազարդի ծեսի արմատներն ու խորհուրդը .պատմում են ճամբարականները

Ծաղկազարդի ծեսի արմատներն ու խորհուրդը .պատմում են ճամբարականները

Ծաղկազարդին կամ Ծառզարդարին  ընդառաջ՝ երկարացված օրվա ճամբարականների հետ ուսումնասիրել ենք եւ տեղեկություններ ենք հավաքել Ծաղկազարդի ծեսի եւ ծիսական ավանդույթների մասին:  Ծաղկազարդը եղանակի՝ գարնան պաշտամունքի տոն էր։ Այն նվիրված էր ոչ միայն ջրին, այլև ծառին ու ծաղկունքին։ Ծառի պաշտամունքը փոխանցվել է սերնդեսերունդ և համարվել բնության կենդանության ու վերապրումի արգասիք։ Իմ երկարացված օրվա ճամբարականներն էլ  սիրով եւ ոգեւորությամբ են պատրաստվում ծեսին՝ տնկում ենք բալենիներ, խնամում ենք կրթական պարտեզը,Կրթահամալիրի Բանգլադեշն ու սարալանջը:

Իսկ դուք  գիտե՞ք ծեսի արմատներն ու խորհուրդը:

Տեսանյութ՝

Զատկի ծես.ուսումնական նախագիծ

Զատկի ծես.ուսումնական նախագիծ

IMG_8460

Ժամանակահատվածը՝ մարտ ամիս

Մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Նպատակը՝

Ճամբարականներին ծանոթացնել Զատկական ծեսին,  Զատկի     խորհուրդներին /ածիկ, ներկած ձու, ձուկ, չամչով փլավ, զատկածառ, զատկական ավանդույթներին ու սովորույթներին։ Read more