Նախագծային ուսուցում. հաշվետվություն

Նախագծային ուսուցում. հաշվետվություն

Նախագծային ուսուցում/ մարտի 19-23/ իրականացրած աշխատանքներ

Դեպի մաքուր սարալանջ

Ածիկացան

Ճամբարական հեծանվորդները

Հյուսիսային դպրոցի ճամբարականները քոլեջի ջերմոց-լաբորատորիայում

Մարտի 21` Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար

Հետաքրքիր սեմինար-պարապմունքը ջերմոց-լաբորատորիայում

Ծառատունկ Սարալանջում Read more

Զատկածես, ծիսական ավանդույթներ

Զատկածես, ծիսական ավանդույթներ

Երկարացված օրվա ճամբարականները պատմում եմ Զատկի ծեսի եւ զատկական ավանդույթների մասին :Ճամբարականները պատմեցին նաեւ, թե ինչպե՞ս են նշել տոնը իրենց ընտանիքներում:

Տեսանյութ՝

Հյուսիսային դպրոցի ճամբարականները քոլեջի ջերմոց-լաբորատորիայում

Հյուսիսային դպրոցի ճամբարականները քոլեջի ջերմոց-լաբորատորիայում

Նախագծային շաբաթվա ընթացքում Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա ջոկատներն այցելեցին Քոլեջի ջերմոց-լաբորատորիա: Հյուսիսային դպրոցից քոլեջ ճանապարհն անցանք զատկական երգեր երգելով:  Ճամբարականները նախ շնորհավորեցին տիկին Շողիկի ծննդյան օրը , ապա  շրջեցին, ծանոթացան ջերմոցի բույսերին,  ողջունեցին նաեւ ջերմոց-լաբորատորիայի բնակիչներին՝  արագաշարժ, կարմրաականջ կրիաներին, հսկա ծովախոզուկին, փոքրիկ գերմանամկներին  եւ գունեղ ձկներին: Տիկին Շողիկի օգնությամբ  փոխեցինք ոսկե ձկնիկների ակվարիումի ջուրը: Տպավորված վերադարձանք Հյուսիսային դպրոց,  ճամբարականների այցը ջերմոց- լաբորատորիա այսուհետ կլինի հաճախակի:

Ջոկատավարներ՝  Սեդա Վիրաբյան , Քրիստինե Սահակյանց

Տեսանյութ՝

Ածիկացան

Ածիկացան

 Զատկի տոնի նախապատրաստություններից է ածիկացանը: Ածիկը ծլեցրած ցորենն է, որը համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն` ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը:

Երկարացված օրվա ճամբարականների հետ   զատկական երգ ու պարով ցանեցինք ածիկը:

Տեսանյութ՝

Դեպի մաքուր սարալանջ

Դեպի մաքուր սարալանջ

Կրթական պարտեզի սարալանջի շրջակա տարածքների մաքրման, բարելավման և կանաչապատման աշխատանքները շարունակվում են: Երկարացված օրվա ճամբարականների աշխատանքի արդյունքում մաքրվեց Մայր դպրոցից Հյուսիսային դպրոց տանող աստիճաններն ու հարակից տարածքները: Մի բնակչուհի, ով անցնում էր սարալանջով՝ նկատեց աշխատասեր ճամբարականներիս եւ մոտեցավ: 

-Շատ լավ, բարի գործ եք անում, ապրե՛ք: Գովելի է շատ:

Տեսանյութ՝

Նախագծային ուսուցում/ մարտի 19-23/

Նախագծային ուսուցում/ մարտի 19-23/

Շաբաթվա ընթացքում իրականացվող նախագծեր

Ձոն տեխնոլոգիական ստուգատես

Զատկի ծես

Կրթական պարտեզ՝  բնապահպանական աշխատանքներ կրթահամալիրի սարալանջում:

Ճանաչողական շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի կայարաններում

2-1 դասարանի սովորողների հետ՝ Մարի Միքայելյան եւ ընկերներ

Հյուսիսային դպրոցի ճամբարային երկարացված օրվա ջոկատների այցելություն կրթահամալիրի ջերմոց լաբորատորիա:
Read more

Ուղիղ եթերներ

Ուղիղ եթերներ

Երկարացված օրվա ճամբար:

Ուղիղ եթերներ

Աշնանային լողափ

https://web.facebook.com/sedul.virabyan/videos/809410695899512/

https://web.facebook.com/sedul.virabyan/videos/808193262687922/

https://web.facebook.com/sedul.virabyan/videos/812344595606122/

Պարտիզապուրակային գործունեություն
https://web.facebook.com/sedul.virabyan/videos/808118332695415/

 

Օրը 4-րդ, 5-րդ դասարանցիների հետ

Օրը 4-րդ, 5-րդ դասարանցիների հետ

Մարզական օրը 4-րդ, 5-րդ դասարանցիների հետ:

 

 

Առավոտյան քայլքով գնացինք Մայր դպրոց՝ մարզական ակումբներում մարզվելու: Սովորողները տարբեր սպորտաձեւեր են ընտրել: Մարզվելուց հետո վերադարձանք Հյուսիսային դպրոց եւ մի լավ լողացինք:

Տեսանյութ՝