Ծնողական հավաք

Ծնողական հավաք

Օրը` հունիսի 10

Ժամը՝  14։00

Միջավայրը՝  Հյուսիսային դպրոց 3.2 դասարան
Օրակարգում՝

  • Ուսումնական 3-րդ շրջանի ամփոփում
  • Ուսումնական 4-րդ շրջան
  • Սովորողի աճի բնութագրեր. դիտարկումներ
  • Ուսումնական գործիքներ
  • Ուսումնական վճարումներ
  • «Մուտք 4-րդ դասարան» Ռիմա Քեքեջյան
  • Կազմակերպչական հարցեր,այլ.
  • Հարցուպատասխան, կարծիքներ, առաջարկներ
  • Օտար լեզվի ուսուցիչներ

Հունիսմեկյան գույներ, տրամադրություն

Հունիսմեկյան գույներ, տրամադրություն

Ճամբարականների հետ Հյուսիսային դպրոցում օրը սկսեցինք կոմիտասյան երգերով և ճամբարային բարձր տրամադրությամբ: Օրվա ընթացքում ջրային զվարճալի խաղեր խաղացինք, պղպջակներն ու ջրային հրացաններն էլ լողափն էլ ավելի խինդով և հրճվանքով լցրեցին: Մի լավ թրջվելուց հետո ճամբարականները հայտնվեցին լողավազանում, իսկ առջևում կրթահամալիրի կողմից կազմակերպված պաղպաղակի հյուրասիրությունն էր:

Տեսանյութ՝

Ապրիլի 10-ի աշխատակարգ

Ապրիլի 10-ի աշխատակարգ

Ժամը՝ 10:00-13:00

Բակ-պարտեզ․ Երկրագործական աշխատանքներ․

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի դասավանդողներ

Ուղղություններն են՝

Դասասենյակի մաքրման աշխատանքներ:
Բակային աշխատանքներ՝ հողախառնուրդի պատրաստում և տարածում, սիզախոտի սերմնացան, թփերի և մագլցող բույսերի տնկում:

Զատիկ․ ուսումնական նախագիծ

Զատիկ․ ուսումնական նախագիծ

Նպատակը՝ Ծաղկազարդ, Սուրբ Հարության տոն թեմաների շուրջ նախագծային գործունեություն իրականացնելով՝ սովորողները ձեռք կբերեն նոր կարողություններ, հմտություններ և գիտելիքներ.

Տևողությունը՝ Մարտի 15 — ապրիլի 4

Մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորողներ

Լեզվագործունեություն

  1. Զատկական ընթերցարաններ ստեղծել Power point ծրագրով:
  2. Զատկի ծեսի մասին տեղեկություններ հավաքել տատիկ-պապիկներից, ծանոթ-բարեկամներից ինչպե՞ս են նշել և նշում Զատկի տոնը:
  • Ի՞նչ խաղեր են խաղացել:
  • Ի՞նչ երգեր են երգել:
  • Ի՞նչ բանաստեղծություններ, ասացվածքներ, բարեմաղթանքներ են ասել:
  • Ի՞նչ կերակրատեսակներ են եփել, թխվածքներ են թխել:
  1. Զատկական ասիկներ-ասույթներ
  2. Աստվածաշնչյան ընթերցումներ․ Ընթերցում են ընտանիքի անդամները, երեխաները 
Read more
Աղբյուր։ Հովհաննես Թումանյան

Աղբյուր։ Հովհաննես Թումանյան

Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բըխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում։

Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ
Ջրեց հոտը իր ծարավ։

Պախրեն անցավ էն սարից`
Շոգից հանած չոր լեզուն,
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց աստծուն։

Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,
Գըլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։

Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը
Ջրի նման երկարի՜…»

Read more
Այցելություն «Տիգրան Հայրապետյան» գրադարան

Այցելություն «Տիգրան Հայրապետյան» գրադարան

Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա տարատարիք ճամբարականները «Ճանաչում ենք կրթահամալիրը» նախագծի շրջանակներում այցելել էին «Տիգրան Հայրապետյան» գրադարան։  Լուսինե Ալեքսանյանը սովորողներին ներկայացրեց գրադարանի կանոնները, այնուհետև խոսեց գրքերի օգտագործման մասին՝ ինչն է կարելի, ինչը՝ ոչ։ Սովորողները պատմեցին Հովհաննես Թումանյանի «Ծիտը» հեքիաթը, որից հետո յուրաքանչյուրը իր ցանկությամբ  ցանկությամբ ընթերցեց  որևէ հեքիաթ։

Տեսանյութը՝ Լենա Վարդանյանի

Հ. Թումանյան. Բզեզի դպրոցը

Հ. Թումանյան. Բզեզի դպրոցը

ԲԶԵԶԻ ԴՊՐՈՑԸ

Վարպետ Բըզեզն ամռան մի օր
Դըպրոց բացեց մեծ ծառի տակ
Ու հավաքեց թիթեռ, ճանճ, բոռ,
Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ…

— Գիտե՞ք, ասավ, իմ փոքրիկներ,
Պիտի սովրեք, սովրեք անվերջ,
Որ իմանաք ինչ է ձեզ պետք,
Ինչ կա ձեր շուրջն ու կյանքի մեջ։ Read more