Այցելություն «Տիգրան Հայրապետյան» գրադարան

Այցելություն «Տիգրան Հայրապետյան» գրադարան

Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա տարատարիք ճամբարականները «Ճանաչում ենք կրթահամալիրը» նախագծի շրջանակներում այցելել էին «Տիգրան Հայրապետյան» գրադարան։  Լուսինե Ալեքսանյանը սովորողներին ներկայացրեց գրադարանի կանոնները, այնուհետև խոսեց գրքերի օգտագործման մասին՝ ինչն է կարելի, ինչը՝ ոչ։ Սովորողները պատմեցին Հովհաննես Թումանյանի «Ծիտը» հեքիաթը, որից հետո յուրաքանչյուրը իր ցանկությամբ  ցանկությամբ ընթերցեց  որևէ հեքիաթ։

Տեսանյութը՝ Լենա Վարդանյանի

Համայնքային տոն

Համայնքային տոն

Նոյեմբերի 18
Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն. 6-րդ օր

08:00՝ Կրթահամալիրի տոնին մասնակցությունը՝ մարաթոնով

10:00-10:30՝ Համայնքային օրհնություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

  • Հոգևոր երգեր. «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ
  • «Խորին խորհուրդ»
    «Սուրբ, սուրբ»
  • Հոգևոր երգերի միասնական կատարումներ
    «Առավոտ լուսո»
    «Հայր մեր»
    «Քրիստոս ի մեջ»
    «Տեր ողորմեա»
    «Հայրապետական մաղթերգ»
  • Հարիսայի օրհնություն

10։30-11։00՝ Համայնքային ցնծություն եկեղեցու բակում

Ծրագրում՝ ազգային ծիսական պարերգեր, պարեր

  • Ծամ իս թորգի
  • Ա՜խ, լոթի Մարան
  • Հալել եմ եղը
  • Մեր տան իտև
  • Բոբիկ ջուր մի էրա
  • Հեյ, Նարե
  • Թամզարա

11:00-13:00՝ Հարիսայի տոն կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում

Մասնակիցները՝

  • կրթահամալիրի դպրոցների, քոլեջի աշխատողներ, սովորողներ, ծնողներ
  • կրթահամալիրի, դպրոցի, նախագծային խմբի, անհատի հյուրեր
Գեղարվեստի փոքրիկ սեբաստացիները

Գեղարվեստի փոքրիկ սեբաստացիները

Այսօր` 16.11.16-ին, երկարացված ուսուցման ժամանակ փոքրիկ  սեբաստացիները  տեղեկություն ստացան Մխիթար Սեբաստացու մասին: Զբոսնեցինք Գեղարվեստի դեղնած դաշտերով, աշակերտներից էլ մի քանիսը պատմեցին կրթահամալիրի մասին, թե ինչպե՞ս են դարձել Սեբաստացի եւ ինչո՞ւ են սիրում կրթահամալիրը:

Это слайд-шоу требует JavaScript.

Սեբաստացու օրեր նախագիծ 14-19.11.2016

Սեբաստացու օրեր նախագիծ 14-19.11.2016

Картинки по запросу մխիթար սեբաստացի

Մխիթար Սեբաստացին եղել է  հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր։ Մխիթար Սեբաստացու անվամբ է կոչվում մեր կրթահամալիրը: 1717 թվականին Վենետիկի Սբ. Ղազար կղզում եկեղեցի է կառուցել, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա թարգմանություններ է կատարել, գրքեր հրատարակել: Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Մխիթար Սեբաստացուն  մեծարել են Երկրորդ Մեսրոպ պատվանունով:

Մասնակիցներ—Գեղարվեստի կրտսեր դպրոցի 1-ին դասարանցիներ

Նախագծի ընթացքը- նոյեմբերի 14-18

Նախագծի նպատակը՝ ծանոթացնել  կրթահամալիրի սովորողներին Մխիթար Սեբաստացու գործունեությանը,բանավոր խոսքի, ինչպես նաև ստեղծագործական երևակայության զարգացում:

Քննարկումներ՝

  1. Ինչու՞ եմ սիրում կրթահամալիրը:
  2. Ի՞նչ կպատմեիր քո կրթահամալիրի մասին:
  3. Ինչպե՞ս դարձա Սեբաստացի
  4. Սովորողները ներկայանում են իրենց մասին պատմող պատմություններով, որոնք կնկարահանվեն եւ կցուցադրվեն
  5. Ո՞վ է Մխիթար Սեբաստացին:Ի՞նչ գիտենք կամ ի՞նչ իմացանք նրա մասին:

Սովորողները Paint նկարչական ծրագրով կնկարեն կրթահամալիրը իրենց պատկերացմամբ: Նախագծի ընթացքում կկրնենք շաբաթվա երգերը` Եկեք ծեծենք սոխ ու սխտոր,Խնոցի: