Գրական ակումբը երկարացված օրվա ճամբարում

Գրական ակումբը երկարացված օրվա ճամբարում

Գրական ակումբը երկարացված օրվա ճամբարում

Մասնակիցներ՝ Երկարացված օրվա տարատարիք  ճամբարականներ

Միջավայր՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի բոլոր տարածքները, Երեւանի այգիներն ու տուն թանգարանները:

Նպատակ՝

  • Թարգմանությունների, գեղարվեստական եւ տեսական հանրամատչելի գրականության գիտակցված ընթերցանություն:
  • Գրական ճաշակի ձևավորում ու զարգացում
  • Քննարկում, վերլուծություն, սեր դեպի գիրքն ու ընթերցանությունը:
  • Բառապաշարի հարստացում
  • Ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի զարգացում

Նախագծեր՝ 

  • Գրական քննարկումներ:
  • Ընթերցված նյութի բեմադրություն:
  • Ընթերցված նյութի՝ ֆիլմի կամ մուլտֆիլմի դիտում:
  • Նմանություն եւ տարբերություն բնագրի եւ ֆիլմի միջեւ:
  • Հեքիաթի,պատմվածքի հերոսի բնութագրում, նկարագրում:
  • Արդյունքում բանավեճ՝ հերոսի արդարացում, քննադատում:

Համագործակցություն մայրենի դասավանդող ուսուցիչների եւ երկարացված օրվա կազմակերպիչների հետ:

 

Տյառնընդառաջի ծեսը Հյուսիսում

Տյառնընդառաջի ծեսը Հյուսիսում

Այսօր Հյուսիսային դպրոց-պարտեզում Տյառընդառաջի  ծեսն էր: Դպրոցի բակում խարույկ վառեցինք եւ մեր ազգային երգով ու պարով խարույկի շուրջը համախմբեցինք դպրոց-պարտեզի սովորողներին, անգամ ամենափոքրիկ սեբաստացիներին: Ծեսին մասնակցեցին նաեւ ծնողները: Ճյուղերի վրա ժապավեններ  կապեցինք` մտքում պահելով այն, ինչ ուզում ենք, որ չլինի, որովհետև այրելով ժապավենով կապած ճյուղը` այրում ենք վատ բաները:
-Թո՛ղ հիվանդություն չլինի:
-Թո՛ղ վատ բաներ չլինեն:                                                                                                                                 -Խաղաղություն թո՛ղ լինի:                                                                                                                               Կրակի շուրջ պտտվեցինք, երգեցինք ծիսական երգեր, թռանք կրակի վրայով…Սովորողների պատրաստած տիկնիկ հարս ու փեսային էլ պտտացրեցինք ու բոլորն իրենց բարեմաղթանքները հնչեցրեցին:

Ուրախ երգը, պարը, ազգային տիկնիկները ծեսը դարձրեցին գեղեցիկ, անմոռանալի, հետաքրքիր և  հիշվող:

Փետրվար ամսվա նախագծեր

Փետրվար ամսվա նախագծեր

Թումանյանական օրեր.

Դդմածես.

Похожее изображение

 

Թումանյանական օրեր.

Մասնակիցներ` 1-ին դասարանցիներ

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով «Թումանյանական շաբաթն» իրականացվում է փետրվար ամսին:

Նախագծի նպատակն է խրախուսել ընթերցանությունը, զարգացնել երևակայությունը,  հիշողությունը, ճանաչել ստեղծագործության հերոսներին, տալ կերպարների` բարու և չարի բնութագիրը,  զարգացնել երևակայական մտածողությունը, ձևավորել սեփական մտքերը, կարծիքը արտահայտելու կարողություն, զարգացնել հաղորդակցական կարողությունները:                                                                     Թումանյանական ստեղծագործությունների միջոցով   գրական ստեղծագործության ճանաչման խրախուսում, գրական ստեղծագործության ներկայացումը նորարարական մեթոդներով, իսկ արդյունքը` Թումանյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածու ստեղծելը:

Տեխնոլոգիական գործունեություն — Թափոններով, կավով, պլաստիլինով, խմորով ստեղծում ենք թումանյանական հերոսներ

Նախապատրաստական փուլ

Կրթահամալիրի առաջին դասարանցու ուսումնական գործիքն իր անհատական նեթբուքն է կամ պլանշետը: Դրանով աշխատելու համար սովորողները պետք է գործի դնեն արդեն իսկ սովորած  համակարգչային հմտությունները`  նկարել Paint ծրագրով, հեքիաթի հերոսներին բնութագրող  բառեր մուտքագրել,  կստեղծվեն նաեւ խմբային եւ անհատական աշխատանքներ:

Թատրոն — Մնջախաղի, թաթիկ — տոտիկների, ստվերների, խամաճիկների միջոցով խաղում ենք Թումանյան :                                                                                                                                                 Կլինեն նաեւ անհատական աշխատանքներ: Սովորողներից յուրաքանչյուրը կնկարի իր նախընտրած հեքիաթը կամ որևէ թումանյանական հերոս, կմուտքագրի հերոսի կամ հեքիաթի անունը, կպատմի իր նկարած նկարը, որի հիման վրա էլ կստեղծվեն վիդեոպատումներ:

Տրված ստեղծագործությունը  («Գետակը»  , «Մանուկն ու ջուրը»  , «Սուտլիկ որսկանը»  , «Սուտասանը»  , «Պոչատ աղվեսը»  , «Թռչունի մտածմունքը»  , «Կիկոսի մահը», «Չարի վերջը»,«Մուկիկի մահը»,  «Իրիկունը», , «Ամենից լավ տունը»,«Անբան  Հուռին»,«Քաջ Նազարը», «Ուլիկը», «Ճամփորդները») Նկարի՛ր յուրաքանչյուր հատվածը և պահպանի՛ր նկարը: Մեծահասակի օգնությամբ ձայնագրի՛ր   ստեղծագործությունը  և ֆիլմ ստեղծի՛ր:

Կարծում եմ հնարավոր է նույնիսկ այցելություն Հ. Թումանյանի տիկնիկային թատրոն:

 

Դդմածես

Մասնակիցներ` 1-ին դասարանցիներ

Նախագծի նպատակը

  • Դդմի մասին  նոր տեղեկությունների ձեռքբերում
  • Դդմի օգտակար հատկություններին մասին
  • Ղափամայի ծեսի նախապատրաստում

Նախագծի խնդիրները

  • Բանավոր և գրավոր խոսքի զարգացում
  • Լեզվամտածողության և երևակայության զարգացում
  • Բառապաշարի հարստացում
  • Հաշվելու, համեմատելու կարողության զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում

Գործունեության ձևեր

  • Նախապես գրանցել, թե ինչ գիտեն դդմի մասին, նախագծի  վերջում համեմատել իմացածն ու նոր ձեռք բերածը
  • Դդմի մասին առած- ասացվածքների, շուտասելուկների, հանելուկների, խնդիրների  հորինում
  • Paint-ով դդմային կերպարներ նկարել, պատմել նկարի մասին
  • Աղյուսակներ կազմել, գրանցել տեղեկությունները
  • Դդմային պատմություն ենք հորինում և ձայնագրում Մի նախադասություն դու, մի նախադասություն` ես մեթոդով

Մեթոդի նկարագրություն. Խաղավարը կախարդական գնդակը փոխանցում է սովորողներին, նրանցից յուրաքանչյուրը մեկ նախադասություն ասելով փոխանցում է մյուսին: Պատմությունն ավարտվում է, երբ վերջին սովորողն ասում է իր նախադասությունը:

 Խոհանոցային գործունեություն

Դդմային կերակրատեսակների` աղցանի, թխվածքաբլիթի, ղափամայի պատրաստում

Տեխնոլոգիական գործունեություն

  • Դդմատիկնիկի պատրաստում
  • Դդմանկար. դդումները գուաշով ներկում ենք, կերպավորում
  • Ստացված կերպարներով փորձում ենք փոքրիկ ներկայացում խաղալ
  • Ղափամայի ծեսի համար ճակտնոցների, գոտիների, թևնոցների պատրաստում

Դդմագլոր խաղ. Խաղը սկսում ենք բակում ձյան վրա: Սովորողները դդումները ձյան վրա գլորում են, հետո փորձում հաշվել, թե քանի ոտնաչափ է իրենց գլորած դդմի ճանապարհը:

Խաղ մարզադահլիճում. Սովորողները բաժանվում են երկու խմբի: Խմբից մեկը գլորում է դդումը, իսկ մյուսը պետք է այդ նույն ճանապարհով ինքը գլորվի, վերցնի դդումն ու դդմի հետ գլորվելով հետ վերադառնա:

Շրջանաձև նստում են, դդումն իրար գլորում, ում գլորում են, նա դդում բառով նոր բառ է ասում, կազմում /դդմախնձոր, դդմագդալ, դդմափիղ/

 Երաժշտություն

  • Ղափամայի ծիսական երգերի
  • Ազգային պարերի ուսուցում

Անհրաժեշտ գործիքներ

  • Նոթբուք
  • Թվային ֆոտոխցիկ
  • Ձայնագրիչ
  • Հեռախոս

Նախագծի արդյունքում կունենանք

  • Դդմային կերակրատեսակներ
  • Դդմահեքիաթի և դդմապատմություններ
  • Դդմաընթերցարաններ
  • Դդմային կերպարներով ֆոտոշարքեր
  • Նախագծի ընթացքի մասին պատմող ֆիլմեր
Սեբաստացու օրեր նախագիծ 14-19.11.2016

Սեբաստացու օրեր նախագիծ 14-19.11.2016

Картинки по запросу մխիթար սեբաստացի

Մխիթար Սեբաստացին եղել է  հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր։ Մխիթար Սեբաստացու անվամբ է կոչվում մեր կրթահամալիրը: 1717 թվականին Վենետիկի Սբ. Ղազար կղզում եկեղեցի է կառուցել, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա թարգմանություններ է կատարել, գրքեր հրատարակել: Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Մխիթար Սեբաստացուն  մեծարել են Երկրորդ Մեսրոպ պատվանունով:

Մասնակիցներ—Գեղարվեստի կրտսեր դպրոցի 1-ին դասարանցիներ

Նախագծի ընթացքը- նոյեմբերի 14-18

Նախագծի նպատակը՝ ծանոթացնել  կրթահամալիրի սովորողներին Մխիթար Սեբաստացու գործունեությանը,բանավոր խոսքի, ինչպես նաև ստեղծագործական երևակայության զարգացում:

Քննարկումներ՝

  1. Ինչու՞ եմ սիրում կրթահամալիրը:
  2. Ի՞նչ կպատմեիր քո կրթահամալիրի մասին:
  3. Ինչպե՞ս դարձա Սեբաստացի
  4. Սովորողները ներկայանում են իրենց մասին պատմող պատմություններով, որոնք կնկարահանվեն եւ կցուցադրվեն
  5. Ո՞վ է Մխիթար Սեբաստացին:Ի՞նչ գիտենք կամ ի՞նչ իմացանք նրա մասին:

Սովորողները Paint նկարչական ծրագրով կնկարեն կրթահամալիրը իրենց պատկերացմամբ: Նախագծի ընթացքում կկրնենք շաբաթվա երգերը` Եկեք ծեծենք սոխ ու սխտոր,Խնոցի: