Ձոն ստուգատես. «Մեր մայրիկների լվացքը»

Ձոն ստուգատես. «Մեր մայրիկների լվացքը»

Ապրիլի 7-ին Հյուսիսային դպրոց-պարտեզի պուրակում տեղի ունեցավ ցուցահանդես՝ «Դպրոցը բաց արվեստանոց. Գույներ և ազդեցություններ» նախագծի շրջանակում:

Տեսանյութը՝ Քնարիկ Ներսիսյանի

http://www.mskh.am/am/76338

Մայրիկագովք

Մայրիկագովք

Մայրիկս շատ պարտաճանաչ է, խելացի: Այնքան սիրուն է, կարծես կակաչ լինի: Նա նման է թագուհու և հոգատար է:

Արթուր Զալինյան

Մայրիկ ջան, դու շատ փափուկ ես, այնպես համեղ ես պատրաստում, որ ոչ ոք չի կարող քեզ նման պստրաստել։ Դու նման ես ծաղկի բույրի ու շատ խելացի ես։

Կարեն Ասլանյան Read more

Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի՛ մայրիկներ.

Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի՛ մայրիկներ.

Երկարացված օրվա ճամբարականները  շնորհավորում են իրենց սիրելի մայրիկներին, ուսուցչուհիներին եւ   բոլոր կանանց, աղջիկներին : Դե իսկ  անկեղծ ցանկությունները դիտեք տեսանյութում

Ձոն. տեխնոլոգիական ստուգատես

Ձոն. տեխնոլոգիական ստուգատես

IMG_6074

Մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք ջոկատ

Տևողությունը՝  մարտի 1 — ապրիլի 7

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
  • հոգատարության -խնամքի, պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական գործունեության ընթացքում

Read more

Քարե զատիկներ

Քարե զատիկներ

IMG_6348

20 մարտի, 2017

Այսօր երկարացված օրվա ընթացքում սովորողների հետ միասին պատրաստել ենք քարե զատիկներ: Հյուսիսային դպրոցի բակից սովորողները  հավաքեցին տարբեր չափերի` մեծ, փոքր եւ միջին, կլորավուն, տափակ քարեր: Քարերը բերեցինք դասարան եւ սեւ ու կարմիր գուաշների օգնությամբ քարերը դարձան գեղեցիկ քարե զատիկներ :

Քարե զատիկները իրենց տեղը կգտնեն դասարանի կանաչ անկյունում, իսկ կանաչ անկյունը մեր հետեւողական խնամքի  եւ հոգատար վերաբերմունքի շնորհիվ  կյանքի կկոչի բազմատեսակ նոր ծաղիկների եւ արդյունքում մեր  դասարանում միշտ կլինի կանաչ գարուն`  տարվա բոլոր եղանակներին:

IMG_6353IMG_6348

Թղթե ծաղկեփնջեր ամենալավ մայրիկների համար

Թղթե ծաղկեփնջեր ամենալավ մայրիկների համար

IMG_6088

Ձոն կամ Մայրիկատոն նախագծի շրջանակներում այս անգամ էլ գունավոր թղթերից փորձեցինք պատրաստել գույնզգույն ծաղկեփնջեր:  Աշխատանքի համար մեզ անհրաժեշտ էր գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ: Սովորողները միմյանց օգնելով պատրաստեցին գեղեցիկ ծաղկեփնջեր: 

Մեր պատրաստած ծաղկեփնջերից մեկը  նվիրեցինք ընկեր Կարինեին, իսկ մյուսները սովորողները կնվիրեն իրենց մայրիկներին: Այսօր էլ սովորողները կուրախացնեն իրենց ծնողներին`  իրենց  ձեռքի աշխատանքներով: 

 

Ահա մեր ծաղկեփնջերը, իսկ  Ձեզ դու՞ր եկավ  🙂

IMG_6074

 

Մայրիկների մոլորակ

Մայրիկների մոլորակ

Ձոն կամ Մայրիկատոն նախագծի մեջ ներառել էի մի աշխատանք, որն անվանել էի«Մայրիկների մոլորակ »:  Մայրիկների նկարներով պատրաստեցինք վիդեոպատումներ, սովորողներն էլ իրենց շնորհավորանքն ու բարեմաղթանքն ուղեցին իրենց սիրելի մայրիկներին:

Մայրիկների մոլորակ

Մայրիկների մոլորակ

Այսօր պատրաստել ենք Մարկոսյան Դանիելի  մայրիկի մոլորակը` ընտանեկան մի քանի  նկարներով: Դանիելը իր շնորհավորանքն ու բարեմաղթանքն է ասում իր արեւ մայրիկին:Իր ձեռքով էլ պատրաստած բացիկը հանձնեց մայրիկին` կարդալով իր գրած բարեմաղթանքը: