Ձմեռային մարզական ստուգատես

Ձմեռային մարզական ստուգատես

Դահուկային մրցաշար

17015220_709822592524990_250095675_o

Ձմեռային մարզական ստուգատեսի մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի 4-րդ, 5-րդ դասարանցիներ

Վայրը՝  Ջրվեժի արգելոց

Պատասխանատուներ՝  Միքայել Ղազարյան, Բորիս Վարդանյան, Ալեքսան Մինասյան

Ժամը 9:30 արդեն կազմ - պատրաստ մայր դպրոցում էինք, 10: 15 մարզական երթով շարժվեցինք դեպի մարզադաշտ: Մարզադաշտում հավաքվել էին մրցաշարի բոլոր մասնակիցները` իրենց պատասխանատուների գլխավորությամբ: Նույնիսկ ցուրտ եղանակն ու մառախուղը չխանգարեցին կրթահամալիրի սովորողներին, որպեսզի «Սեբաստիա» մարզահամալիրում մասնակցեն խաղերի բացման արարողությանը: Մեզ հետ վերցնելով տիար Բլեյանի եւ կրթահամալիրի մարզիչների ոգեւորվածությունը, ուղեւորվեցինք դեպի Ջրվեժի հեքիաթային արգելոց: 

Վերջապե՜ս արեւ, մի հրաշք օր, էլ չասեմ ` սահնակն ու դահուկը եւ սովորողների մարտական տրամադրվածությունը:

 

Արդյունքները սպասվածից էլ լավ էր, Հյուսիսային դպրոցի առաջատարն էր `5-րդ դասարանի սովորող Հարություն Կագանյանը (46 վրկ):

Դահուկային մրցաշարի ավարտից հետո մեծ-փոքր սեբաստացիներով սահնակով սահեցինք: Սովորողները այդքան առատ ձյան կողքով չկարողացան անտարբեր անցնել` թավագլոր եղան, ձնագնդի խաղացին: Այսքա՜ն հիշողություններով լեցուն օրվանից վերցնելով մի բուռ արեւ, վերադարձանք կրթահամալիր:

 

 

Ֆիտնես կարատե

Ֆիտնես կարատե

Հայկուհի Հովհաննիսյան եւ ընկերներ

Մարզական ստուգատեսին ներկայանում ենք ֆիտնես կարատեով

27 հունվարի, 2017  Հայկուհի Հովհաննիսյանի գլխավորությամբ Մեդիաուրբաթին ներկայացրեցինք մեր ֆիտնես կարատեն:

Հունվարյան մարզական ստուգատես

Հունվարյան մարզական ստուգատես

Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանցիներն այսօր մասնակցեցին հունվարյան մարզական ստուգատեսին:

Հյուսիսային դպրոցից Մայր դպրոց ճանապարհը քայլքով անցանք 12 րոպեում:

Ստուգատեսի մասնակիցները կատարեցին սողանցումներ  նստարանի վրայով, քայլ թաթերի վրա նստարանի վրայով, գլորումներ եւ գլուխկոնծիներ :

Նկարաշար

Հեծանիվ+լող. Ստուգատեսներով լի օր

Հեծանիվ+լող. Ստուգատեսներով լի օր

26 Հունվարի, 2017

Մեկ օրում երկու ստուգատես. առավոտյան 9.30 հեծանվի ստուգատեսն էր, իսկ 11.30՝ լողի: Հեծանիվ վարելիս ամենազվարճալին թեքահարթակի հաղթահարումն էր, իսկ լողալիս՝ շունչը ջրի տակ պահելը:Չնայած օրը լի  էր ստուգատեսներով, բայց դա հոգ չէր սովորողների համար: Առաջին դասարանցի սովորողները ինչպես միշտ ուրախ  էին եւ անհոգ: Առավոտյան 9.30 արդեն կազմ պատրաստ ներկայացանք հեծանվի ստուգատեսին:

Ժամը 11:00-ին քայլեցինք դեպի կրթահամալիրի Արևմտյան դպրոց, որպեսզի մասնակցենք լողի ստուգատեսին:Ոգևորված էին ու անհամբեր. ուզում էին րոպե առաջ ջուրը մտնել ու վայելել:                     Փոքրիկ սեբաստացիները  լողավազանում իրենց  զգում էին ինչպես ձուկը ջրում: Առավել զվարճալի էին նրանց դեմքի արտահայտությունները, որոնց նայելն ու չժպտալն ուղղակի անհնար էր: