Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա ընթացքում իրականացրած նախագծերն ու արդյունքները՝

Ամանորյա ծես. նախագիծ

Ուսումնական ճամփորդություն Արագածոտնի մարզ

Եւս մեկ ճամփորդություն՝ անմոռանալի, տպավորված…

Ցտեսությո՜ւն, ձյունաճերմակ գագաթ:

Ցտեսություն Արարատ

Տեխնոլոգիայի ուսուցչուհի՝ Տաթեւ Աթոյանը, Ամանորին ընդառաջ ճամբարականներին սովորեցնում է պատրաստել ծիսական տիկնիկներ:

Վարպետության դաս

Մուտքի ձմեռային ճամբար

Մուտքի ձմեռային ճամբար

Նրանք ովքեր ցանկանում են սովորել հեղինակային կրթական ծրագիր իրականացնող կրթահամալիրում, նրանք ում հետաքրքիր է ստեղծականությունն ու կարևոր ինքնադրսևորումը Ձմեռային մուտքի ճամբարը իրական հնարավորություն է:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցը հունվարի 8-ից 12-ը կազմակերպում է մուտքի ձմեռային ճամբար 1-5-րդ դասարանների  սովորողների համար:

Մասնակցության համար հարկ է լրացնել էլեկտրոնային հայտը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 6-ն է:

Մուտքի ճամբարի պարտադիր բաղադրիչներ

  • մեդիահմտություններ. բլոգավարություն
  • պարի, պարերգի ուսուցում
  • տեխնոլոգիա, կավագործություն
  • մարզական. լող , հեծանվավարություն, ձմեռային մարզաձևեր
  • Բնագիտական-տեխնիկական-տեխնոլոգիական նախագծեր
  • ընթերցումներ
  • ճամփորդությամբ ուսուցում
  • մեդիաուրբաթի մասնակցություն

Մեր հասցեն՝  Րաֆֆի 69/1, հեռ. 73 52 10,  043 17 56 98

Ճամբարականները Ագարակում

Ճամբարականները Ագարակում

Այսօր Հյուսիսային դպրոցի մի խումբ տարատարիք ճամբարականներ այցելեցին կրթահամալիրի Ագարակ: Ճամաբարականները հիացած էին կենդանիների բազմազանությամբ, ոգեւորված էին ձիերի  խելացիությամբ եւ ընկերասիրությամբ: Չվախեցանք, սիրեցինք, շոյեցինք եւ ուրախ տրամադրությամբ վերադարձանք: Read more