Պատրաստում ենք «Ծիտը» հեքիաթի հերոսներին

Պատրաստում ենք «Ծիտը» հեքիաթի հերոսներին

Ծընգլը, մընգլը,
Ծի՜վ, ծի՜վ։

Թումանյանական օրեր նախագծի ընթացքում երկարացված օրվա ճամբարականները  շարունակում են կարդալ եւ  խաղալ  Հովհաննես Թումանյանի հեքիաթները : 5-6 տարեկանների հետ այսօր պատրաստեցինք Հովհաննես Թումանյանի «Ծիտը» հեքիաթի հերոսներին, որպեսզի հետո էլ մեր պատրաստած թղթե  հերոսներով խաղանք, բեմադրենք մեր սիրելի հեքիաթը:

Ջոկատավարներ՝ Սեդա Վիրաբյան, Ռուզաննա Աբրահամյան

Տեսանյութ՝

 

Խնամում ենք կրթահամալիրի Բանգլադեշը

Խնամում ենք կրթահամալիրի Բանգլադեշը

Հյուսիսի երկարացված օրվա ճամբարականները Ծաղկազարդին ընդառաջ՝ շարունակում են խնամել կրթահամալիրի Բանգլադեշը: Այսօր խնամքը սկսեցինք Հյուսիսային դպրոցի բակից: Խնամեցինք եւ մաքրեցինք  դպրոցամերձ տարածքները:

Ջոկատավարներ՝ Սեդա Վիրաբյան, Քրիստինե Սահակյանց

Տեսանյութ՝

Փետրվարի 28.Երկարացված օրվա կազմակերպիչների հավաք

Փետրվարի 28.Երկարացված օրվա կազմակերպիչների հավաք

Փետրվարի 28

12։00՝ Երկարացված օրվա կազմակերպիչների հավաք. Արևելյան դպրոց

Ծրագրում՝ Ծառզարդարի ուսումնական նախագծեր

Կրթական պարտեզ նախագծի ընթացքում ՝   Ծառզարդարին ընդառաջ, ​Արևելքի երկարացված օրվա ճամբարականների հետ` ջոկատավար Աննա Ստեփանյան, իրականացնելու ենք հետեւյալ բնապահպանական աշխատանքները

Read more

Ծաղկազարդին ընդառաջ խնամում ենք կրթահամալիրի Բանգլադեշը. Հյուսիսից դեպի արեւելք

Ծաղկազարդին ընդառաջ խնամում ենք կրթահամալիրի Բանգլադեշը. Հյուսիսից դեպի արեւելք

Ծաղկազարդին ընդառաջ Արևելքի երկարացված օրվա ճամբարականների հետ` ջոկատավար Աննա Ստեփանյան, խնամում ենք կրթահամալիրի Բանգլադեշը: Ճամբարականների հետ այսօր խնամեցինք, մաքրեցինք  Հյուսիսային դպրոցից դեպի  Արեւելյան դպրոց տանող ճանապարհը:

Տեսանյութ՝

Անսովոր, զարմանալի թումանյանական հեքիաթներ

Անսովոր, զարմանալի թումանյանական հեքիաթներ

Թումանյանական օրեր   նախագծի նպատակը  ընթերցանության խրախուսումն է,  զարգացնել երևակայությունը,  հիշողությունը, ճանաչել ստեղծագործության հերոսներին, զարգացնել երևակայական մտածողությունը, ձևավորել սեփական մտքերը, կարծիքը արտահայտելու կարողությունը: Հեքիաթների ընթերցանությունից հետո, երբ երկարացված օրվա  ճամբարականները ճանաչեցին հեքիաթների հերոսներին, ունեցան նախընտրած հեքիաթներ, սիրեցին հերոսներին, սկսեցին հորինել անսովոր, զարմանալի թումանյանական հեքիաթներ:

Թումանյանական հեքիաթների խառնաշփոթ, երբ հանդիպում են թումանյանական հերոսները

Կանաչ-ճանաչ  ախպերը

Պոչատ աղվեսն ու ծիտը

Ձախորդ և հաջողակ հանդիպում (կատակ հեքիաթ)

Ձախորդ Փանոսն ու Քաջ Նազարը

Մայրիկ կկուն եւ այծը

Անխելք մարդն, անհաղթ աքլորն ու ծիտը

 

Անխելք մարդն, անհաղթ աքլորն ու ծիտը

Անխելք մարդն, անհաղթ աքլորն ու ծիտը

Լինում է չի լինում մի ծիտ է լինում:  Ծիտը ուզում էր հանդիպել աքլորին և մի օր նրանք  հանդիպեցին:  Ծիտը  հարցնում է աքլորին,  թե նա ինչպես կարողացավ  փախնել  թագավորից: Զրույցի ժամանակ հանկարծ  նկատեցին հեռվից իրենց մոտեցող անխելք մարդուն:

-Բարի օր,_  ասացին ծիտն ու աքլորը;

-Աստծու բարի,- ասաց անխելք մարդը:

Ծիտը ծաղրելով հարցրեց անխելք մարդուն, թե ինչպես անցավ իր ճամփորությունը:  Անխելք մարդը սկսեց պատմել թե նա ինչպես հրաժարվեց սիրուն աղջկանից և ծառի տակի ոսկիներից, իսկ ծիտն ու աքլորը լսում  էին և ծիծաղում, թե  նա ինչքան անխելք է:

Արթուր Զալինյան

Կարդում ենք և խաղում Թումանյան․ Թումանյանական օրերի ամփոփում

Կարդում ենք և խաղում Թումանյան․ Թումանյանական օրերի ամփոփում

Կարդում ենք և խաղում Թումանյան. ընթերցանության նախագիծ

Մասնակիցներ` 1-3-րդ դասարանցիներ
ԱմփոփումըՄարտի 1, հինգշաբթի
ՎայրըԹումանյանի այգի Read more

Մայրիկ կկուն եւ այծը

Մայրիկ կկուն եւ այծը

Մի անգամ մայրիկ կկուն և մայր այծը հանդիպում են:

Մայրիկ կկուն պատմում է, թե ինչպես խորամանկ աղվեսը տարավ իր ձագերին:

Ասելով թե.

-Էս սարն իմն է, էն ծառն իմն է, էս ով է եկել տիրացել թաքուն:

Մայր այծը շարունակելով կկուի խոսքը պատմեց, որ չար գայլը եկել էր և իր հաստ ձայնով ուզում էր շփոթեցնել սևուկ ուլիկին, ասելով. Read more

Աշխատանքային նախագիծ 26.02-02.03.2018

Աշխատանքային նախագիծ 26.02-02.03.2018

Իրականացվող նախագծեր

Փետրվար ամսվա նախագծեր

Կրթական պարտեզ

Կրթական պարտեզ նախագծի ընթացքում  Ծառզարդարին ընդառաջ, ​Արևելքի երկարացված օրվա ճամբարականների հետ` ջոկատավար Աննա Ստեփանյան, իրականացնելու ենք հետեւյալ բնապահպանական աշխատանքները`
Խնամում ենք կրթահամալիրի Բանգլադեշը
Հյուսիսից դեպի արևելք՝ Արևելյան դպրոց ճանապարհի մաքրման աշխատանքներ
Մայր դպրոց ճանապարհի մաքրման և ծառատունկի աշխատանքներ:

Read more

Ճամբարային ուրբաթը

Ճամբարային ուրբաթը

Հյուսիսային դպրոցի ճամբարային երկարացված օրվա ջոկատներն օրվա մի մասն անցկացրեցին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում: Ճամբարականների հետ «Ծառերը, որպես բնության հուշարձան» նախագծով իրականացրեցինք ֆոտոպլեներ, նկարելով բանգլադեշյան ծառերը:  Ճամբարականները սիրով եւ մեծ ոգեւորությամբ մաքրեցին  եկեղեցու շրջակա  տարածքը: Եկեղեցու բակում երգեցինք Կոմիտասի  «Կաքավիկ» երգը:

Ճամբարային երկարացված օրվա կազմակերպիչներ՝ Սեդա Վիրաբյան, Քրիստինե Սահակյանց

Տեսանյութ՝