«Գետը համայնքում» ուսումնական ճամփորդության նախագիծ

«Գետը համայնքում» ուսումնական ճամփորդության նախագիծ

kasakh-ashtarak

 

 

«Գետը համայնքում» նախագծի շրջանակում փնջային հավաք  Ամբերդ գետի ավազանի` Ոսկեհատի Խրիմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոցի,«Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրի Հարավային և Հյուսիսային դպրոցների մասնակցությամբ:

 

Ամբերդ

Երկարություն 36 կմ
Ջրի ծախս 1,05 մ3
Ջրահոսք
Ակունք Արագած
 · Բարձրություն 3700 մ
Գետաբերան Քասաղ
Տեղակայում
Երկիր  Հայաստան
Երկրամաս Արագածոտնի մարզ

Ամբերդ (Ամպերտ, Ամպուր), գետ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում, Քասաղի աջ վտակը։ Սկիզբ է առնում Արագածի հարավային լանջից՝ 3700 մ բարձրությունից։ Երկարությունը 36 կմ է, ջրհավաք ավազանը՝ 141 կմ2։ Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, միջինում և ստորինում՝ խորը, Ս-աձև։

Սնումը խառն է, հիմնականում՝ ձնաանձրևային և ստորերկրյա, վարարումը՝ գարնան վերջին և ամռան սկզբին։ Տարեկան միջին ծախսը՝ 1,05 մ³/վ է։ Գետահովտում կան հանգստյան տներ, դպրոց, ճամբարներ, գեղատեսիլ պուրակներ, հանքային ջրերի ելքեր։

Ամբերդ և Արքաշեն գետերի միախառնման տեղում (2300 մ բարձրության վրա) գտնվում է հայկական` Ամբերդ միջնադարյան ճարտարապետական հուշարձանը։

Ամբերդ գետը հոսում է Արագածոտն մարզի Ոսկեհատ  բնակավայրով ևս, կարծես բաժանող սահման լինի Ոսկեվազ և Ոսկեհատ գյուղերի միջև, գետի վրա կառուցված է կամուրջ:

Գետի էկոլոգիական վիճակը բարվոք վիճակում չէ, քանի որ այստեղ կուտակված են կենցաղային թափոնների հսկայական կույտեր: Նշեմ այն փաստը, որ գետի մաքրման համար նախաձեռնվել և իրականացվել են մի շարք աշխատանքներ, բայց, ցավոք, դրանք դեռ բավական չեն գետի լիարժեք մաքրման համար:Նպատակահարմար է նախագիծն իրականացնել այս սեզոնին այն պատճառով, որ գետը ցամաքած վիճակում է և նպաստավոր է մաքրել անգամ ջրածածկ հատվածները:

Նախագծի պատասխանատուներ`  Երկարացված օրվա կազմակերպիչներ` Կիմա Ստեփանյան , Սիդոնյա Վիրաբյան

Նախագծի մասնակիցներ` Հյուսիսային եւ Հարավային դպրոցների 2-րդ,4-րդ եւ 5-րդ դասարանի երկարացված օրվա ճամբարականներ:

 Մեկնում՝` հոկտեմբերի 19, ժամը՝ 12:00,  «Մխիթար Սեբաստացի »կրթահամալիրի Մայր դպրոցից երթուղայիններով ուղևորություն դեպի Արագածոտնի մարզ, գյուղ` Օշական:

Վերադարձ՝ ժամը՝ 15:30, «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրի Մայր դպրոց

 Վայրը`Արագածոտնի մարզ, գյուղ` Օշական, Ոսկեհատ:

Կանգառներ` Երեւան- Օշական- Ոսկեհատ` Խրիմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոց,Սուրբ Սարգիս վանք-Ամբերդ գետի ափ

Առաջին կանգառ`  Օշական գյուղ`«Տառերի պուրակ» , էկո ակցիա-աղբահավաքություն` 12:40- 13:00

Երկրորդ կանգառ ` Խրիմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոց, համագործակցող սովորողների ծանոթացում` 13:15- 13:40

Երրորդ կանգառ ` Ոսկեհատի Սուրբ Սարգիս վանք, որն այժմ ծառայում է որպես  եկեղեցի, պարերգերի կատարում եկեղեցու բակում՝ 13:50- 14:20

Ամբերդ գետի ափ — գետի ուսումնասիրում և բնապահպանական աշխատանքների իրականացում: 14:30-15:30

Նախագծի նպատակն է` Սովորողների  հայրենագիտական, ճամփորդական գիտելինքների զարգացում, ամրապնդում: Կան սովորողներ, ովքեր եղել են Օշականում, նրանք կկարողանան պատմել, ներկայացնել, ցույց տալ ճանապարհը: Ճամփորդության ընթացքում զուգահեռաբար իրականացնելու ենք նաև «Գետը համայնքում» նախագիծը, ծանոթանալ Ամբերդ գետի հետ, վերցնել ջրի նմուշ՝ փորձադիտարկման համար,  գետի մասին տեղեկությունների հավաքագրում,էկո ակցիա-աղբահավաքություն:Ծանոթանալ բնակավայրում առկա պատմամշակութային կոթողների հետ:Սովորողների մեջ արթնացել բնության հանդեպ սերն ու հարգանքը և կարևորել էկոլոգիական հավասարակշռության պահպանումը: Կարևորել միասնական և համագործակցային աշխատանքների էությունն ու վերջիններիս արդյունքները:

Նախագծի ընթացքը`

Մինչև ճամփորդության իրականացումը  նախատեսվում է ուսումնասիրել այցելվող վայրը, հնարավորին շատ տեղեկություններ իմանալ-սովորել: Կարողանալ երթուղի գծել google map-ով մինչև նախատեսվող վայր:

Նախագծի խնդիրներն են ` Առկա բնապապանական հիմնախնդիրների վեր հանումից հետո տալ այդ խնդիրների հնարավոր լուծումները, ապա փորձել գործնականում կիրառել խնդիրների լուծման ուղիները:

Նախագծի շրջանակներում իրականացնել

Նախապատրաստական աշխատանքներ`Արագածոտնի մարզ, գյուղ Ոսկեհատ: Իրականացնում են Ոսկեհատի Խրիմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոցի սաներն ու աշխարհագրության  ուսուցչուհի`Կ.Ստեփանյանը:

Դասավանդողի նախապատրաստական աշխատանքներ՝

Սեդա Վիրաբյան եւ ընկերներ

Երկարացված օրվա ճամբարականների նախապատրաստական աշխատանքները՝

Լիլի Գիրագոսյան

Լիլին տեղեկություններ է հավաքել Ամբերդ գետի մասին:

Գրիգոր Պապիկյան

Գրիգորը ներկայացնում է Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցին:

Մինաս Սահակյան

Մինասը ներկայացնում է այդ օրվա եղանակի տեսությունը Արագածոտնի մարզում:

Դավիթ Խադիշյան

Գեւորգ Հարությունյան

Արա Վարդանյան

Սերոփյան Կորյուն

 

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները
Ուսապարկ
Օրապահիկ, 1լ ջուր
Մարզական, տաք հագուստ
Թվային միջոցներ` ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ

 

Նախագծի երթուղին է`

Երևան-ՕշականOշական-Ոսկեհատ.png

Оставьте комментарий