Ամառային բաց ճամբարի հուլիսի 16-ից հուլիսի 20-ի աշխատակարգ

Ամառային բաց ճամբարի հուլիսի 16-ից հուլիսի 20-ի աշխատակարգ

cropped-100_76931

Հյուսիսային դպրոցը հրավիրում է միասին մասնակցելու ամառային ճամբարին բոլոր այն երեխաներին, ովքեր սիրում են լողալ, հեծանիվ վարել, զվարճանալ, նկարել, մարզվել, շախմատ խաղալ, երգել, պարել, ճամփորդել :
Ճամբարի ղեկավար ՝ Սեդա Վիրաբյան:

Էլ. հասցե՝ Sidonya@mskh.am
Հեռ. 094106067
Հասցե՝ ՀԱԹ, Րաֆֆու 69/1, հեռ.՝ 73.52.10
Ճամբարի գործունեությունը՝  ժամը 09.00-16.00:
Ճամբարականների համար պարտադիր է ամեն օր լողազգեստ, սրբիչ, լողաթափ և ջրային գլխարկ ունենալը:

ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԱՑ ՃԱՄԲԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի տևողությունը — Հուլիսի 16 — 20-ը
Նախագծի իրականացման վայրը — Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոց
Նախագծի մասնակիցներ — ճամբարականներ

Նախագծի նպատակը և խնդիրները

Ամառային-ճամբարային գործունեության կազմակերպում տարատարիք երեխաների հետ:
Ուսումնական, ստեղծագործական, հետազոտական աշխատանքների միջոցով կարողությունների և հմտությունների փոխանցում, ձևավորում:
Լողալու, մարզվելու, ճամփորդելու, շախմատ խաղալու կարողությունների և հմտությունների ձևավորում:
Ընթերցանության, պատումների, քննարկումների, ձայնագրությունների  միջոցով բանավոր խոսքի ձևավորում և զարգացում:
Տարբեր մաթեմատիկական, տրամաբանական խաղերի, բանավոր հաշվարկների միջոցով մտքի ճկունության խթանում և ձևավորում:

ԱՄԵՆՕՐՅԱ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

Յուրաքանչյուր օրվա համար նախապես՝ օր առաջ կայքում, ենթակայքում և բլոգում հրապարակվում է ճամբարային առօրյայի ընդհանուր նախագիծը: Օրվա ավարտին ճամբարի ղեկավարը իրականացնում է ճամբարային  օրվա ամփոփում՝  նկարաշարով,  ֆիլմով կամ պատումի տեսքով:
Շաբաթվա անելիքներ
Բակային ընթերցումներ և քննարկումներ։
Միջավայրի խնամք։
Մուլտֆիլմի դիտում։
Երաժշտական խաղեր և վիկտորինաներ։
Լող-մարզական խաղեր ջրում, ջրացատկ, լողափային, բակային և ճամբարային խաղեր:
Մարմնամարզություն, հեծանվավարություն։
Ստեղծագործական երևակայության զարգացում․ այլընտրանքային նկարչություն
Լողափային շախմատ:

Հուլիսի 16, երկուշաբթի

09։00 — 10:00 — ճամբարականների ընդունելություն, ներկայանում են ճամբարակնները՝ ձայնագրություններ, պատումներ ճամբարականների հետ
10:00 — 10:45 — միջավայրի խնամք
10:45 — 11:30 —հեծանվավարություն
11:30 — 12:00 — նախաճաշ
12:00 — 13:00 —մարզական խաղեր՝գնդակ, օղակ
13:00 — 14:00 — լող, ջրային խաղեր լողավազանում
14:00 — 14:30 —խոհանոցային գործունեություն
14:30 — 15:00 —ճաշ
15:00 — 15:45 — խաղեր ավազահրապարակում
15:45 — 16:00- ճամբարականների ճանապարհում

Հուլիսի 17, երեքշաբթի

09։00 — 10:00 — ճամբարականների ընդունելություն, ներկայանում են ճամբարականները՝ ձայնագրություններ, պատումներ ճամբարակնների հետ
10:00 — 10:45 — միջավայրի խնամք, ծաղիկների և բույսերի խնամք, բակի մաքրություն
11:00 — 11:30 — նախաճաշ
12:00 —14:00-Այցելություն Ագարակ, Արևմտյան դպրոց
14:00 — 14:30 —ճաշ
14:30 — 15:30 — լող
15:45 — 16:00- ճամբարականների ճանապարհում

Հուլիսի 18, չորեքշաբթի

09։00 — 10:00 — ճամբարականների ընդունելություն, ներկայանում են ճամբարականները՝ ձայնագրություններ, պատումներ ճամբարակնների հետ։ Միջավայրի խնամք։
10:00 — 10:30 — ուրախ մարմնամարզություն
10:30 — 11:00 — նախաճաշ
11.00-12.00-Այցելություն  «Վահան Ասատրյան» մարզադահլիճ, սպորտլանդիա ճամբարականների հետ

12:00-13:00-Այլընտրանքային նկարչություն

13:00 — 14:00 — բակային խաղեր
14:00 — 14:30 — ճաշ
14:30 — 15:30 — Լող
15:45 — 16:00- ճամբարականների ճանապարհում

Հուլիսի 19, հինգշաբթի

09։00 — 10:00 — ճամբարականների ընդունելություն, ներկայանում են ճամբարականները՝ ձայնագրություններ, պատումներ ճամբարակնների հետ։։
10:00 — 10:30 — միջավայրի խնամք
10:30 — 11:00 — նախաճաշ
11:00 —12:00 — կավագործունեություն
12:00 — 13:00 —թենիսի պարապմունք Մայր դպրոցում
14:00 — 14:30 — ճաշ
14:30 — 15:30 — Լող
15:45 — 16:00- ճամբարականների ճանապարհում

Հուլիսի 20, ուրբաթ

09։00 — 10:00 — ճամբարականների ընդունելություն, ներկայանում են ճամբարականները՝ ձայնագրություններ, պատումներ ճամբարակնների հետ։։
10:00 — 10:45 — միջավայրի խնամք
10:45 — 11:00 — նախաճաշ
11:00 —12:00 —  մուլտֆիլմի դիտում
12:00 — 13:00 — լողափային խաղեր․ խաղ1խաղ 2, խաղ3։
14:00 — 14:30 — ճաշ
14:30 — 15:30 — Լող
15:45 — 16:00- ճամբարականների ճանապարհում

 

 

Оставьте комментарий