ճանաչողական այց Վայոց ձոր

ճանաչողական այց Վայոց ձոր

Фото Սեդա Վիրաբյան.

Հուլիսի 28-ին կրթահամալիրի մի խմբով՝ տիար Բլեյանի ղեկավարությամբ, ճանաչողական այց կատարեցինք Վայոց ձոր: Ճանապարհը, որով սլանում էր երթուղայինը, ուղղակի աննկարագրելի էր՝  նոր ծագող արեւ, Արարատյան դաշտավայրում աշխատող մշակներ, եւ այդ ամենի հետ միասին հայրենագետ տիար Բլեյանի ուղեկցությունը, ուղղակի նախանձելի էր:  Վայոց Ձորի մարզպետարանում տեղի ունեցավ բաց հանդիպում,որի ընթացքում կրթահամալիրի տնօրենը ներկայացրեց Եղեգիսի խոշորացված համայնքում, կրթական գործի կազմակերպման համատեղ աշխատանքային նախագիծը:

Այցելեցինք Եղեգիս համայնքի գյուղեր: Առավել հետաքրքիր է Եղեգիսի հովիտը՝ Շատին գյուղից վերև,իր աղմկոտ գետով եւ անդնդախոր կիրճով: Այցելեցինք նաեւ 1303 թվականին Օրբելյան իշխանների կողմից կառուցված  Զորաց եկեղեցի, որը գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան եզրին։ Եկեղեցին կանգուն վիճակում է եւ ըստ ուսումնասիրողների՝ այն զինվորական եկեղեցի է եղել։

Фото Սեդա Վիրաբյան.

Առավել տպավորիչ է Արատես գյուղը: Դեպի վանք տանող ճանապարհի գեղեցկությունը, խոկացող բազմագույն ժայռերի վեհությունը, հինավուրց եւ մեկուսացած, դատարկ տները,սառնորակ աղբյուրները, պատմական խոնարհված, խարխուլ Արատես (Արիտես, Արատինեց) վանքը ինձ համար ամենատպավորիչն  ու աննկարագրելի էին:

 

Վերադարձին կանգ առանք Սելիմի քարավանատանը:

Մեջբերում

Картинки по запросу Õ½Õ¥Õ¬Õ«Õ´Õ« քարավանատունՄուտքի բարավորի շինարարական արձանագրությունը վկայում է, որ կառուցվել է 1326-1327 թվականներին, թեև մուտքի ներքուստ արված մեկ այլ արձանագրությամբ, շինարարությունն ավարտվել է 1332թ.։ Պատվիրատուն Չեսար Օրբելյան իշխանն ու իր եղբայրներն են։ Շենքի ճակատի երկու բարձրաքանդակները խորհրդանշում են Օրբելյան իշխանական տան զինանշանները։

 

Արձանագրության մեջ ասվում է։

«Հանուն ամենազոր և զորեղ Աստծու, 1332 թվականին, աշխարհի տիրակալ Բուսայիդ խանի օրոք, ես` Չեսար, իշխանաց իշխան Լիպարիտի որդին, և մայրս` Աննան, Իվանեի թոռը, և իմ եղբայրները` առյուծների պես գեղեցկատես իշխաններ Բոիրթելը (Բուրթել),, Սմբատը և Էլիկումը Օրբելյանների ազգից, և իմ կինը` Խորիշան, Սերիկարիմանների Վարդանի դուստրը [և…], կառուցեցինք այս հոգևոր տունը մեր միջոցներով` մեր, մեր ծնողների և Քրիստոսին ապավինող մեր եղբայրների հոգիների փրկության համար, նաև իմ կենդանի եղբայրներ և որդիներ` Սարգիսի, Հովհաննես քահանայի, Քուրդի և Վարդանի համար։ Աղաչում ենք ձեզ, անցորդներ, մեզ հիշել Քրսիտոսի մեջ։ Կառուցումը սկսվել է Եսայու քահանայությամբ և ավարտվել նրա աղոթքների շնորհիվ, 1332-րդ տարում»։

Անասելի գեղեցկության լքված վայրեր, որոնք ժամանակի ընթացքում ամբողջովին բնության տրամադրության տակ են հայտնվել:

Վերադարձի հաջորդ կանգառը փրփրադեզ Սևանա լիճն էր:

Տեսանյութ՝

 

Оставьте комментарий