Դու կարող ես լինել միայն այն, ինչ որ ես: Օշո

Դու կարող ես լինել միայն այն, ինչ որ ես: Օշո

osho

Դուք չեք կարող այլ բան լինել: Դուք պիտի լինեք հենց այնպիսին, ինչպիսին կաք: Գոյին դուք հենց այդպիսին եք պետք:

Մի անգամ արքան մտնում է այգի և տեսնում տհաճ հոտ արձակող և մեռնող ծառեր, ծաղիկներ, թփեր:Կաղնին ասում է, որ մեռնում է այն ցավից, որ չի կարող այնքան սլացիկ լինել, ինչքան սոճին:Սոճին ասում է, որ իր մահվան պատճառն այն է, որ ինքը չի տալիս այնպիսի բերք, ինչ տալիս է խաղողի որթը: Իսկ խաղողի որթը մեռնում էր այն վշտից, որ  չի ծաղկում վարդենու պես: Շուտով արքան գտնում է մի բույս, որը ուրախություն էր պարգևում իր ծաղիկներով և թարմությամբ: Հարցուփորձից հետո, արքան ստանում է բույսի հետևյալ պատասխանը:

— Ես այս ամենը ինքնին շնորհ եմ համարում: Չէ՞ որ երբ դու ինձ տնկեցիր, դու ուզում էիր, որ ես ուրախություն պարգևեմ քեզ: Եթե դու կաղնի, խաղող կամ վարդ ուզեիր, դու հենց դրանցից էլ կտնկեիր: Այդ պատճառով էլ ես մտածում եմ, որ ես չեմ կարող լինել այլ բան, բացի նրանից, ինչ որ եմ: Եվ ես աշխատում եմ զարգացնել իմ ունեցած  լավագույն որակները:

 

Դու այստեղ ես, որովհետև Գոյը հենց քո կարիքն ուներ, կարիքն ուներ հենց նրա, ինչպիսին դու ես: Հակառակ դեպքում՝ մեկ ուրիշը կլիներ այստեղ: Դու մարմնավորում ես ինչ-որ յուրահատուկ, էական, ինչ-որ շատ կարևոր բան: Քո ինչի՞ն է պետք Բուդդա լինել: Եթե Աստված մի ուրիշ Բուդդայի կարիք ունենար, նա կստեղծեր այնքան Բուդդա, որքան ցանկանար:Բայց նա մեկ Բուդդա է ստեղծել: Եվ դա բավական է: Մինչև հիմա նա չի ստեղծել այլ Բուդդա կամ Քրիստոս: Դրա փոխարեն նա ստեղծել է Քեզ: Հիմա հասկացա՞ր, թե Տիեզերքն ինչպիսի ուշադրության է արժանացրել հատկապես քեզ:

Դու ես Ընտրյալը, ոչ թե Բուդդան, Քրիստոսը կամ Կրիշնան:Նրանք իրենց գործն արեցին: Նրանք իրենց ներդրումն ունեցան Գոյի մեջ: Հիմա Դու այստեղ ես, որպեսզի բերես քո ավանդը: Նայիր ինքդ քեզ: Դու կարող ես լինել միայն այն, ինչ որ ես… հնարավոր չէ, որ դու ուրիշ մեկը դառնաս: Դու կարող ես կամ ուրախանալ և ծաղկել, կամ թոշնել՝ չընդունելով քեզ այնպիսին, ինչպիսին կաս:

Источник:http://pritchi.ru/id_333 

Ռուսերենից թարգմանեց Մարիետ Սիմոնյանը:

Գորտը:Ռ.Ագուտագավա (վերլուծություն)

Գորտը:Ռ.Ագուտագավա (վերլուծություն)

Հարցարան

1. Պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր.

  • գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով
  • տարված բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը
  • եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում
  • վստահում են Տիրոջը և համարում են, որ ամեն ինչ Աստծու կամքով է:

Պատմվածքը այն  մարդկանց մասին է, ովքեր գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով միայն այն բանի համար, որ իրենց ագահաբար դարձրել են աշխարհի սեփականատերեր և մտածում են, որ աշխարհը միայն իրենց շուրջն է պտտվում: Չկա մարդ, որ ապրում է և չի մեղանչում: Որքան ապրում ենք այս աշխարհի վրա՝ այնքան էլ մեղանչում ենք: Պատմվածքի գործող հերոսները աստվածավախ մարդիկ են, ովքեր համարում են, որ ամեն ինչ Աստծու կամքով է  և քանի որ ամեն ժամ եւ ամեն ինչի համար պետք է գոհություն հայտնենք Աստծուն,  գործող հերոսները նույնպես հայացքները երկինք ուղղելով, մոլեգին աչքերը պտտեցնելով փառաբանում  են  Աստծուն:  Read more

Գորտը: Ռ. Ագուտագավա

Գորտը: Ռ. Ագուտագավա

images

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց. Read more

«Մուտք կրթահամալիր» ճամբարային երկրորդ օր

«Մուտք կրթահամալիր» ճամբարային երկրորդ օր

Օգոստոսի 15

Կրթահամալիրում յուրաքանչյուր օր իր հետ բերում է նոր գիտելիքների, կարողությունների եւ բացահայտումների ձեռքբերման, ուսուցման հնարավորություն: Այսպիսին էր ճամբարային օրն այսօր կրթահամալիրի Արևմտյան դպրոցում, որտեղ շարունակվում են «Մուտք կրթահամալիր» ճամբարային  օրերը:  Օրվա ընթացքում փորձեցինք վերլուծել  չեխ  աշխարհահռչակ գրող, արձակագիր և դրամատուրգ Կարել Չապեկի փոքրիկ առակները:  Read more

Կարել Չապեկ. առակներ

Կարել Չապեկ. առակներ

«Ճնճղուկ»

Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է: Ճշմարտությունը մեկն է եւ այն ճնճղուկային է:

Վերլուծություն.

Ճշմարտությունը չի կարող ճնճղուկային լինել, եթե այն դեռ հաստատված եւ իրավացի չէ: Առակն ուսուցանում է, որ յուրաքանչյուր մարդ կարող է իրեն իրավացի և արդարացված համարել, բայց միայն համարելը շատ քիչ է:

«Խոզը եւ մարգարիտը»

-Բը՜ռռ։ Այս ի՞նչ են լցրել իմ կեղտաջրի մեջ։ Սա ի՞նչ խոզություն է։

Վերլուծություն.

Առակն ուսուցանում է, որ յուրաքանչյուրս բողոքելով մեզ հասանելիքից,ունեցածից եւ երբեմն ձգտելով ավելի լավին կորցնում ենք  մեր ունեցածը:

«Ծածան»

Ոչ  մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում:

Վերլուծություն

Յուրաքանչյուր մարդ իր հնարավորության սահմանից դուրս  իրեն չի պատկերացնում:  Ինչպես ջրում ապրող ձկան համար է անհնար ապրել խորասուզված օդում:

«Էշ»

Թո՛ւհ։ Այսպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու ծաղկում է իր համար։

Վերլուծություն

Մենք  բոլորս ուղղակի  ժամանակ ենք վատնում քննարկելով դիմացինի կյանքն ու գործունեությունը:

«Ճնճղուկ»

Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։

Վերլուծություն

Կարևորը քանակը չէ, այլ որակը: