Բարձունքի հաղթահարում՝Սբ. Մաշտոցներ

Բարձունքի հաղթահարում՝Սբ. Մաշտոցներ

IMG_1079

Իրականացնելով «Գետը քաղաքում» եւ «Բարձունքի նվաճում» նախագծերը, այսօր Հյուսիսային դպրոցի դասավանդողներով, սովորողներով, ծնողներով` տիկին Կարինե Պետրոսյանի ղեկավարությամբ, հաղթահարեցինք Սևանի « Մաշտոցներ» բարձունքը: Երեւանի մռայլ ու անձրևոտ եղանակը միեւնույն է ճամփորդականներին չմտափոխեց եւ ուրախ տրամադրությամբ ճանապարհ ընկանք դեպի Սևան: Առաջին կանգառը եղավ Հրազդանի ջրանցքը: Տիկին Կարինեն սովորողներին պատմեց հիդրոէլեկտրոկայանը սնուցող ջրանցքի մասին:

Նկարաշար`

 

Հիանալով Սեւանա լճի  գեղեցկությամբ` հասանք Ցամաքաբերդ գյուղ։ Գյուղի հարավային լանջերին կառուցված է «Մաշտոցներ» փոքրիկ մատուռը: Լանջերին սփռված դեղին գինարբներն ու կապույտ անմոռուկները մեր անբաժան ուղեկիցներն էին: Բարձունքը հաղթահարեցինք, մատուռում սեբաստացիները երգեցին, իսկ լանջերին` կարելի էր նստել եւ անվերջ վայելել լճի հանդարտությունն ու գեղեցկությունը: