Մարմնամարզություն եւ մարզական խաղեր

Մարմնամարզություն եւ մարզական խաղեր

Ամառային ուսումնական ճամբարի երկրորդ օր:

Երկարացված օրվա ընթացքում բոլոր ջոկատների հետ մասին կազմակերպեցինք մի քանի մարզական խաղեր: Մինչ խաղերին անցնելը նախ մարզեցինք մեր մարմինները, այս անգամ մարզիչների դերերում էին Վարդուհի Սիմոնյանն, Անուշ Ղազարյանն ու Սեդա Վիրաբյանը :

«Մի մարզանք ես, մի մարզանք դու», այսպես մեկը մյուսին էին հաջորդում տարբեր մարմնամարզական վարժություններ, մարզեցինք մեր գլուխներն, ուսերը, ձեռքերն ու ոտքերը: Մարմնամարզվելուց հետո կազմակերպեցինք ուրախ օղակախաղեր: Մեծով, փոքրով օղակ էինք պտտեցնում, իսկ ովքեր չէին կարղանում`սովորեցին :

Տեսանյութ`

Թութ թափ տալու ծես

Թութ թափ տալու ծես

Ճամբարի պետ Հայկուհի Հովհաննիսյանն այսօր թութ էր թափ տալիս, ինչպիսի՜ թութսպիտակ, խոշոր ու համով: Ով չուտի, հաստատ կփոշմանի, հետո էլ չի լինի: Թափ տալուց հետո համտեսեցինք և հյուրասիրեցինք: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր թութ չէին սիրում, կերան ու հավանեցին. ախր շա՜տ համով էր:

Տեսանյութը` Կարինե Մամիկոնյանի

 

 

 

 

 

Հինգ տարեկանների առաջին քայլարշավը

Հինգ տարեկանների առաջին քայլարշավը

IMG_1504

Մայիսի 30

Ամառային ուսումնական ճամբարի երկրորդ օր:

Այսօր մեր ջոկատին միացավ մի նոր հինգ տարեկան ճամբարական աղջիկ` ամաչկոտ Լուսին, ով շատ կարճ ժամանակում հարմարվեց, մտերմացավ մյուս ճամբարական հինգ տարեկանների հետ:  Առավոտյան  իմ հինգ տարեկան ճամաբարականների  հետ  միասին քայլեցինք դեպի Մայր դպրոց, քանի որ մենք այսօր  առաջին անգամ պետք է լինեինք «Տիգրան Հայրապետյան» գրադարանում: Իմ հետաքրքրասերները  ամբողջ ճանապարհին ուսումնասիրեցին իրենց շրջապատը  եւ սկսեցին հարց ու փորձ անել այն ամենի մասին, ինչ տեսան: Սովորողներից մի քանիսը նույնիսկ հիշեցին իրենց արդեն ծանոթ «լողի ճանապարհը»: Read more