Նորագավթից Այնթապ` էկոակցիա ջրանցքի երկայնքով

Նորագավթից Այնթապ` էկոակցիա ջրանցքի երկայնքով

Մարտի 29-ին, մի խումբ սեբաստացի ճամբարականներ՝ բնագետ, աշխարհագրագետ, քիմիկ, ֆիզիկ, լրագրող-հետաքննողներ, լուսանկարիչներ, իրականացրեցինք «Գետը համայնքում» նախագծի՝ «Մեր ջրանցքները»խորագրով ճամփորդությունը՝ Բնապահպանական հանրակրթական ստուգատեսի շրջանակում։Նախագծին միացան  Այնթապ գյուղի Թիվ 2 դպրոցի 15 սովորող` իրենց ուսուցչուհու՝ կենսաբան  Նարինե Փիլոյանի և  համայնքի նախկին ղեկավար,  « Նեցուկ » կազմակերպության նախագահ՝ Ռոբերտ Գեւորգյանի հետ։  Սեբաստացիական խմբով նախ հյուրընկալվեցինք  Այնթապի Թիվ 2 դպրոցում և ծանոթացանք սովորողների հետ: Բնասեր սովորողների հետ շրջայց կատարեցինք դպրոցում, ապա  մեզ ներկայացրեցին իրենց «Դու՛րս Կարմիր գրքից» նախագիծը:  Միասին իրականացրեցինք  էկոակցիան՝ ջրանցքների ափամերձ հատվածներում, իրականացրեցինք ուսումնահետազոտական աշխատանք  Նորագավթի և Այնթապ գյուղի ջրանցքների վերաբերյալ:

Ճամփորդությունը և էկոակցիան իրականացրեցինք ՆԱԲՈՒ-ի՝ «ՄԱՔՈՒՐ ԱՓ, ՄԱՔՈՒՐ ԱՌՈՒ» ծրագրի աջակցությամբ։

Տեսանյութ՝

 

 

Оставьте комментарий