Ճամբարային քրոնիկոն

Ճամբարային քրոնիկոն

Այսօր ձմեռային ճամբարի երկրորդ օրն էր:

Օրը սկսեցինք միասնական ընդհանուր պարապմունքով, որին հաջորդեց  ուրախ մարմնամարզությունը: Ընկեր Հայկուհին մարմնամարզությունը համատեղել էր անգլերենի հետ:

Տեսանյութը՝ Անուշ Աթայանի

Մարմնամարզությունից հետո նախագծող, ճամփորդող ջոկատի ճամբարականները կցվեցին կենդանասերների ակումբին եւ ընկեր Կարոյի հետ մաքրեցին Հյուսիսային դպրոցի ակվարիումը, կերակրեցին ձկներին: Նախագծող, ճամփորդող ջոկատի ճամբարականները խնամեցին  եւ ջրեցին դպրոցի ծաղիկները:

Ճամբարային օրվա մի մասն  անցկացրեցինք Մեդիակենտրենում: Ընկեր Կարինեն ճամբարականներին սովորեցրեց SkethUp 3D ծրագիրը, քանի որ ծրագրի օգնությամբ պետք է իրականացնենք « ՀԻՆ ԵՐԵՒԱՆԸ ՍԵԲԱՍՏԱՑԻՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ» նախագիծը:

Оставьте комментарий