ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԵՎԱՆԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԵՎԱՆԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

«Երևան 2800» նախագծի շրջանակներում  ճամփորդ, նախագծողների ջոկատի հետ իրականացրեցինք «Հին Երևանը Սեբաստացիների աչքերով » ուսումնական նախագիծը: Ջոկատավարներ՝ Անննա Ֆրանգյանի եւ Անուշ Աթայանի հետ միասիան նախօրոք ընտրել էինք հին երևանյան փողոցներն ու բակերը, ճամբարականների հետ քարտեզի օգնությամբ ճշտել էինք փողոցների տեղերն ու դիտել ֆիլմեր Երևանի էվոլուցիայի մասին:
 

 

Ճամբարականների հետ եղանք  Երեւանի Կենտրոն համայնքի Տպագրիչների փողոցում, քայլեցինք Հանրապետության փողոցով,միասին ուսումնասիրեցինք Եզնիկ Կողբացի, Արամի և Բյուզանդի փողոցների հին բակերն ու քանդված, կիսախարխուլ տները:

Տեսանյութ՝

Մեր մայրաքաղաքն օրեցօր փոխվում է: Դիտելով հին լուսանկարները՝ դժվար է պատկերացնել, որ դրանցում նույն քաղաքն է պատկերված: Հին շինություններից որոշները պահպանվել են եւ վերականգնվել, սակայն մյուսները քանդվել են` թողնելով միայն հուշեր եւ լուսանկարներ:  Երեւանից կորում են պատմամշակութային արժեք ներկայացնող հին շենքերն ու փողոցները, թամանյանական Երևանից, ըստ էության, ոչինչ չի մնացել՝ հներին փոխարինելու են գալիս նորերը: Քանդեցին վերակառուցելու նպատակով, իսկ ու՞ր են այդ քանդված շենքերի քարերը, որտե՞ղ և ե՞րբ են կառուցելու:

Պատմում են բնակիչները՝

 

Оставьте комментарий